Տաձիմի (ճապ.՝ 多治見市 Tajimi-shi), քաղաք Ճապոնիայի Գիֆու պրեֆեկտուրայում։

Բնակավայր
Տաձիմի
ճապ.՝ 多治見市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էօգոստոսի 1, 1940 թ.
Մակերես91,25 կմ²
Բնակչություն106 746 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.tajimi.lg.jp(ճապոներեն)
Տաձիմի (Ճապոնիա)##
Տաձիմի (Ճապոնիա)
Տեսարան Տաձիմի քաղաքում

2019 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 111 029 մարդ[2], իսկ բնակչության խտությունը՝ 1200 մարդ/կմ2։ Քաղաքը զբաղեցնում է 117,01 կմ2 տարածք։ Տաձիմին հայտնի է Մինո ճենապակու արտադրությամբ՝ հատկապես Օրիբե և Սետո ոճերում։

Սիմվոլիկա խմբագրել

Քաղաքի խորհրդանիշներն են Magnolia stellata ծառը և Platycodon grandiflorus ծաղիկը[3]։

Պատմություն խմբագրել

Ներկայիս Տաձիմի քաղաքի տարածքը համարվում է պատմական Մինո պրեֆեկտուրայի մասը։ Էդո ժամանակաշրջանի ընթացքում, համարվել է տենրյո կարգավիճակի բնակավայր և ենթարկվել է Տոկագուվայի սյուգունությանը։ 1889 թվականին ստեղծվել է ներկային մունիցիպալիտետային համակարգը և Գիֆու պրեֆեկտուրան։ Նույն ժամանակահատվածում հենց ստեղծվել է Տաձիմի ավանը։ 1940 թվականի օգոստոսի 1-ին Տաձիմին պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ։

1944 թվականին Տաձիմին իր կազմի մեջ է ներառել Կանի շրջանի Կոիձիմի և Իկեդա գյուղերը։ 1951 թվականին իր կազմի մեջ է ներառել Տոկի շրջանի Իտինոկուրա և Կասահարա գյուղերը։ 2006 թվականի հունվարի 23-ին Տաձիմիի մեջ է ներառվել Կասահարա ավանը[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Տաձիմին գտնվում է Գիֆու պրեֆեկտուրայի հարավում՝ Այչի պրեֆեկտուրայի հետ սահմանին։ Քաղաքի միջով են հոսում Կիսո և Սոնաի գետերը։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման մերձարևադարձային մուսսոնային է (Կյոպպենի կլիմաների դասակարգում Cfa)։ Բնութագրվում է շոգ և չոր ամառներով և համեմատաբար ցուրտ ձմեռներով։ Միջին տարեկան ջերմաստիճանը քաղաքում կազմում է 15.2 °C։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 1855 մմ, իսկ սեպտեմբերը համարվում է ամենախոնավ ամիսը։ Միջին ջերմաստիճանը հասնում է առավելագույն ցուցանիշի օգոստոս ամսին (34.1 °C), իսկ նվազագույն ցուցանիշի հունվար ամսին (-2.3 °C)[5]։ 2007 թվականի օգոստեսի 16-ին Տաձիմի քաղաքում նկատվել է Ճապոնիայի տարածքում գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը[6]։

Տաձիմի, Գիֆու (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 9.2
(48.6)
10.5
(50.9)
14.4
(57.9)
20.5
(68.9)
24.9
(76.8)
28.1
(82.6)
31.7
(89.1)
34.1
(93.4)
29.4
(84.9)
23.5
(74.3)
17.5
(63.5)
11.9
(53.4)
21.31
(70.36)
Միջին ցածր °C (°F) −2.3
(27.9)
−1.9
(28.6)
1.3
(34.3)
6.8
(44.2)
12.0
(53.6)
17.3
(63.1)
21.5
(70.7)
22.6
(72.7)
18.9
(66)
11.6
(52.9)
5.2
(41.4)
−0.1
(31.8)
9.41
(48.93)
աղբյուր: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայություն[7]

Հարևան բնակավայրեր խմբագրել

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչության շարժը ներկայացված է աղյուսակում[8]։

Տարեթիվ Բնակչության թիվ
1970 76,846
1980 87,812
1990 106,213
2000 115,740
2010 112,595

Կրթություն խմբագրել

Տաձիմիում գործում է 13 հանրային տարրական դպրոց և ութ հանրային միջնակարգ դպրոց, որոնք համակարգվում են կառավարության կողմից։ Քաղաքում կա երեք ավագ դպրոց, որոնք համակարգվում են Գիֆու պրեֆեկտուրայի կրթության վարչության կողմից։ Տաձիմիում է գտնվում Նագոյայի տեխնոլոգիական համալսարանի մասնաճյուղը։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթ գիծ խմբագրել

  •   - JR Central - Չուո հիմնական գիծ
    • Տաձիմի - Կոկոկեի
  •   - JR Central - Տաիտա գիշ
    • Տաձիմի - Նեմոտո - Հիմա

Մայրուղիներ խմբագրել

  •   Չուո Ճեպուղի
  • 19-րդ երթուղի
  • 248-րդ երթուղի

Քույր քաղաքներ խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Էյհոձի, Զեն ուսման տաճար
  • Գիֆուի ժամանակակից կերամիկայի արվեսի թանգարան
  • Մինո միջազգային կերամիկայի փառատոն (ամեն երեք տարի)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 人口・世帯数 - 岐阜県公式ホームページ(統計課) (яп.)
  2. Tajima city official statistics(ճապոներեն)
  3. «多治見市・笠原町» (PDF) (ճապոներեն). Администрация города Тадзими. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.։
  4. 多治見市と笠原町 合併の歩み. Tajimi official website (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Tajimi climate data
  6. Gifu Prefecture sees highest temperature ever recorded in Japan - 40.9 Արխիվացված 2016-08-18 Wayback Machine - Japan News Review Արխիվացված 2016-10-19 Wayback Machine
  7. «平年値(年・月ごとの値)». Japan Meteorological Agency. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
  8. Tajimi population statistics

Արտաքին հղումներ խմբագրել