Այչի
Այչի (ճապ.՝ 愛知県 Այչի-կեն) պրեֆեկտուրա, գտնվում է Ճապոնական Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում[2]: Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նագոյա քաղաքն է[3]:
| ||||||
![]() | ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Տյուբու | |||||
Կարգավիճակ | Ճապոնիայի վարչական բաժանում | |||||
Մտնում է | Ճապոնիա | |||||
Վարչկենտրոն | Նագոյա | |||||
Ամենաբարձր կետ | Chausuyama? | |||||
Օրենսդրական մարմին | Aichi Prefectural Assembly? | |||||
Բնակչություն | 7 549 594 մարդ (հունիսի 1, 2019)[1] | |||||
Տարածք | 5165,12 | |||||
![]() | ||||||
Սահմանակցում է | Գիֆու (պրեֆեկտուրա), Միե, Սիձուոկա (պրեֆեկտուրա) և Նագանո (պրեֆեկտուրա) | |||||
Ժամային գոտի | UTC+9 | |||||
Փոխարինեց | Nagoya Prefecture? և Nukata Prefecture? | |||||
ISO 3166-2 կոդ | JP-23 | |||||
Անվանված է | Aichi district? | |||||
pref.aichi.jp |
ՊատմությունԽմբագրել
Սկզբում տարածքը մտնում էր 3 գավառների կազմի մեջ՝ Օվարի, Միկավա և Հո: Մեյձի հեղափոխությունից հետո Միկավա և Հո գավառները միացվեցին[4]: 1871 թվականին, խաների լիկվիդացումից հետո, Օվարին (բացառությամբ Չիտա թերակղզին) անվանվեց «Նագոյա պրեֆեկտուրա», այն ժամանակ, երբ Միկավան միացվել էր Չիտա թերակղզու հետ և կազմել Նուկատա պրեֆեկտուրան: 1872 թվականին Նագոյա պրեֆեկտուրան վերանվանվեց Այչի պրեֆեկտուրայի, իսկ հետո՝ նույն թվականի նոյեմբերի 27-ին միացվեց Նուկատա պրեֆեկտուրայի հետ:
ԱշխարհագրությունԽմբագրել
Պրեֆեկտուրան ունի ելք դեպի Խաղաղ օվկիանոս և հյուսիսից սահմանակցում է Գիֆու և Նագանո պրեֆեկտուրաների, արևմուտքից՝ Միեի, արևելքում՝ Սիձուոկայի հետ: Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 5165,12 կմ²[5], բնակչությունը՝ 7 439 876 մարդ (2014, հունիսի 1), խտությունը՝ 1440,41 մարդ/կմ²: Ամենաբարձր կետը Չաուսույամա լեռն է՝ 1 415 մ ծովի մակարդակից:
Պրեֆեկտուրայի արևմուտքում՝ Նագոյայի շուրջը (Ճապոնիայի քաղաքներից մեծությամբ չորրորդը) կենտրոնացած է բնակչությունը, այն ժամանակ, երբ արևելքում տարածքների մեծամասնությունը քիչ է բնակեցված, սակայն այնտեղ կան մի քանի նշանակալից արդյունաբերական կենտրոններ:
Վարչատարածքային բաժանումԽմբագրել
Պրեֆեկտուայի կազմի մեջ են մտնում 37 քաղաք և 7 գավառ (15 ավան և 2 գյուղ):
ՔաղաքներԽմբագրել
|
|
|
ԳավառներԽմբագրել
|
|
|
ՍիմվոլիկաԽմբագրել
Պրեֆեկտուրայի խորհրդանիշն ընդունվել է 1950 թվականին և պատկերում է ալիքներից բարձրացող արև: Խորհրդանիշն անվանվել է «Այչի» (ճապ.՝ あいち): Պրեֆեկտուրայի դրոշը չի ընտրվել: Սովորաբար այն իրենից ներկայացնում է մուգ կարմիր պաստառի վրա պրեֆեկտուրայի սպիտակ խորհրդանիշը: Հիմնը նույնպես ընդունվել է 1950 թվականին: Այն անվանվել է «Այչին մենք ենք» (ճապ.՝ われらが愛知 Վարերա գա այչի)[6]:
1954 թվականին պրեֆեկտուրայի ծաղիկ է ընտրվել ճապոնական հիրիկը, ծառ՝ հանանոկի (1966), թռչուն՝ ճապոնական բվիկ (1965), իսկ ձուկ՝ ճապոնական վագրային ծովախեցգետինը (1990 թվականի սեպտեմբերի 3)[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 県民文化局県民生活部 統計課 | 愛知県 (яп.)
- ↑ Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Aichi-ken" Japan Encyclopedia, p. 11, p. 11, at Google Books; "Chūbu" Japan Encyclopedia, p. 126, p. 126, at Google Books.
- ↑ Nussbaum, "Nagoya" p. 685, p. 685, at Google Books.
- ↑ Nussbaum, "Provinces and prefectures" Japan Encyclopedia, p. 780, p. 780, at Google Books.
- ↑ http://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO-title.htm
- ↑ 6,0 6,1 «Symbols of Aichi (Prefectural Flower, Tree, Bird, Fish, Crest, and Song)» (անգլերեն)։ Aichi Prefectural Government Office։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-06-07
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(ճապոներեն)(անգլ.)(կոր.)