Տակի (ճապ.՝ 多気町 Տակի-տյո), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայի Տակի գավառում գտնվող ավան։ Ավանի մակերեսը կազմում է 103,17 կմ²[2], բնակչությունը՝ 15 027 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 145,65 մարդ/կմ²։

Բնակավայր
Տակի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էմարտի 31, 1955 թ.
Մակերես103,06 կմ²
Բնակչություն14 160 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքtown.taki.mie.jp(ճապոներեն)
Տակի (Ճապոնիա)##
Տակի (Ճապոնիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Տակի ավանը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս ավանի հետ սահմանակցում են Մացուսակա քաղաքը և Օդայ, Մեյվա, Տամակի, Վատարայ[4] ավանները։

Բնակչություն խմբագրել

Ավանի բնակչությունը կազմում է 15 027 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 145,65 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 16 054 մարդ
1985 16 174 մարդ
1990 15 691 մարդ
1995 15 644 մարդ
2000 16 149 մարդ
2005 15 793 մարդ

Տնտեսություն խմբագրել

Տակի ավանում տեղակայված են «Sharp»-ի (էլեկտրոնիկա արտադրող ընկերություն)[6] և «Daihen Corporation»-ի (էլեկտրոտեխնիկա արտադրող ընկերություն)[7] գործարանները, «Taki Crystal Town» առևտրի կենտրոնը։

Սիմվոլիկա խմբագրել

Տակի ավանը խորհրդանշող ծառ է համարվում կամֆորայի ծառը, ծաղիկ՝ Lilium japonicum-ը, թռչուն՝ Zosterops japonicus[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  4. データのダウンロード(2.各データ詳細)
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «Sharp Bases in Japan» (անգլերեն). Sharp. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Plants» (անգլերեն). Daihen Corporation. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  8. «町の概要» (ճապոներեն). Администрация посёлка Таки. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել