Մացուսակա (ճապ.՝ 松阪市 Մացուսակա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 623,77 կմ²[2], բնակչությունը՝ 166 162 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 266,38 մարդ/կմ²։

Բնակավայր
Մացուսակա
ճապ.՝ 松阪市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհունվարի 1, 2005 թ.
Մակերես623,58 կմ², 623,77 կմ²
Բնակչություն158 472 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.matsusaka.mie.jp(ճապոներեն)
Մացուսակա (Ճապոնիա)##
Մացուսակա (Ճապոնիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Մցուսակա քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Մացուսակայի հետ սահմանակցում են Ցու քաղաքը, Մեյվա, Տակի, Օդայ ավանները և Հիգասիյոսինո, Միցուե, Կավակամի[4] գյուղերը։

Բնակչություն խմբագրել

Ավանի բնակչությունը կազմում է 166 162 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 266,38 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].

Տարեթիվ Բնակչության թվաքանակ
1980 153 185 մարդ
1985 158 155 մարդ
1990 159 625 մարդ
1995 163 131 մարդ
2000 164 504 մարդ
2005 168 973 մարդ

Տնտեսություն խմբագրել

Մացուսական հանդիսանում է գյուղատնտեսական շրջանի և հանրահայտ «մացուսակյան տավարի մսի» արտադրության կարևոր կենտրոն։ Քաղաքում տեղակայված են ոչ մեծ նավահանգիստ և Aichi Machine Industry մեքենաշինական ընկերության գործարանը[6], էլեկտրոնային կոմպոնենտների Noritake[7] և Panasonic ընկերությունների գործարանները[8], արդյունաբերական սարքավորումների և կոմպոնենտների THK գործարանը[9], ռեզինե արտադրանքի՝ Tokai Rubber Industries արդյունաբերական գործարանը[10], APiTA և MARM առևտրի կենտրոնները, Mie Shinkin Bank-ի և The Daisan Bank-ի շտաբ-բնակարանները, Հատիսու հիդրոէլեկտրակայանը[11]։

Սիմվոլիկա խմբագրել

Մացուսակա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում սոճին, ծաղիկ՝ Lilium auratum-ը, թռչուն՝ Cettia diphone[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. Geospatial Information Authority of Japan
  3. «滋賀県の人口と世帯数». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  4. データのダウンロード(2.各データ詳細
  5. Բնակչության թվաքանակը՝ ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների
  6. «Offices & Plants» (անգլերեն). Aichi Machine Industry Co., Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Offices and Factories» (անգլերեն). Noritake Co. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  8. «Manufacturing Sites of Industrial Devices» (անգլերեն). Panasonic Corporation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  9. «Manufacturing» (անգլերեն). THK CO.,LTD. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Domestic and overseas TRI group businesses, associated companies, group» (անգլերեն). Tokai Rubber Industries. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Investing in Mie» (անգլերեն). Mie Prefectural Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  12. «市の花・木・鳥» (ճապոներեն). Администрация города Мацусака. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մացուսակա» հոդվածին։