Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)

Տաթևի համալսարան, հիմնադրվել է Որոտնավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-1435 թվականներին։ Բարձր առաջադիմություն և մեծ համբավ է ունեցել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ 1390-1410 թվականներին։

Տաթևի համալսարան
University of Tatev
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է1373
ՌեկտորՀովհան Որոտնեցի
Սպեցիալիտետփիլիսոփայություն և աստվածաբանություն, գեղագրություն և մանրանկարչություն, երաժշտություն
Դասախոսներ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՏաթևի վանք (ներկայիս Հայաստան Հայաստան)
Կոորդինատներ: 39°22′48.600012100005″ հս․ լ. 46°15′0.60001209999533″ ավ. ե. / 39.38016667002777638° հս․. լ. 46.2501666700277738187° ավ. ե. / 39.38016667002777638; 46.2501666700277738187

Հովհան Որոտնեցին մինչ այդ դասավանդում էր Գլաձորի համալսարանում և, տեղափոխվելով Տաթևի վանք, հիմնում է նոր համալսարան՝ կատարելագործելով ուսումնական ծրագրերը, կանոնակարգելով ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Կրթության մակարդակն ու համբավն էլ ավելի բարձրացավ Հովհան Որոտնեցու հայտնի աշակերտ Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին. համալսարանը դառնում է համայն հայության գիտակրթական և մշակութային կենտրոն։

Համալսարանում գործել է երեք ֆակուլտետ՝ փիլիսոփայական-աստվածաբանական, գեղագրության և մանրանկարչության, երաժշտության։ Դասավանդվում էին փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու և քերականություն, գրականություն, պատմություն, ճարտասանություն, գրչարվեստ, մանրանկարչություն և գեղանկար, բնագիտություն և աստղաբաշխություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, երաժշտություն և երգեցողություն, ուսուցչություն և հասարակական գիտություններ, այլ առարկաներ։ Պատրաստվում էին նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտագրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագիր գրքեր։ Ուսումը, ինչպես և Գլաձորի համալսարանում, տևում էր 7-8 տարի։

Բացի 500 հոգևորականներից, Տաթևի համալսարանում ապրում էին փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ և նկարիչներ։

Համալսարանը թալանվել և ամբողջությամբ հրկիզվել է 1435 թվականին, Շահրուխի՝ Թամերլանի կրտսեր որդու և ժառանգի կողմից։

Գտնվելու վայրն ու անվան  ծագումը:   Խմբագրել

Հայոց աշխարհի դրամատիկ անցքերով հարուստ պատմության մեջ Սյունիքը մի առանձնահատուկ տեղ է գրավում:

Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո հետզտհետե բարձրացավ  ոչ միայն Սյունիքի,  այլև  Տաթևի դերը, ու 3-րդ  դարի վերջերին  այն դառնում է ոչ միայն ողջ գավառի, այլև ամբողջ Սյունյաց աշխարհի հոգևոր, քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոն՝ պահպանելով այդ դիրքը երկար ժամանակ:

Տաթևի անունը և հիմնադրման թվականը հայտնի չէ, սակայն պատմական փաստերը վկայում  են,  որ  հինավուրց  այս  բնակատեղին  գոյություն  է  ունեցել դեռևս  մ. թ. 3-րդ  դարից  առաջ: Ինչպես նաև,  Ներսեսի գահնամակում հիշատակվում է Տաթևյանք իշխանական նախարարական տոհմը, որից հետևում է, որ Տաթևը հնագույն իշխանական բնակավայր էր դեռևս հեթանոսական ժամանակներից: 

Ավանդությունները  պատմում են, որ Տաթև անունը կապված է Սուրբ Թադևոս առաքյալի աշակերտ Եվստաթևի կամ Ստաթևոս անվան հետ, որը Սյունիքում տարածել է քրիստոնեությունը 3-րդ դարի վերջին և այստեղ էլ նահատակվել: Ժամանակի ընթացքում Ստաթևոս անունը ձևափոխվել է Տաթև անվան: Իսկ IV դարի սկզբներին Տաթև անունը հիշատակվում է Եղիշեի գահնամակում:

Տաթևի նշանակության բարձրացման մեջ կարևոր դեր է խաղացել  երկու հանգամանք` բնական շռայլ գեղեցկությունն ու աներևակայելի անառիկ ամրոց հիշեցնող նպաստավոր դիրքը և Տաթևի վանքը, որը հետագայում Արևելյան Հայաստանի հոգևոր կենտրոն լինելուց բացի դառնում է գիտական ու մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը:

Պատմության էջերը վկայում են, որ 3-րդ դարից Տաթևում գործում էր մի եկեղեցի, որն իր շրջակա հողերով 889 թվականին Սյունյաց եպիսկոպոս Դավիթը գնել է Սյունյաց Փիլիպպ Նահապետից: 5 տարի հետո Փիլիպպեն Տաթև գյուղը նվիրում է վանքին:

Տաթևի համալսարանի հիմնադրումը:Խմբագրել

Գլաձորի համալսարանի ավանդույթներով նույն Սյունիքում ստեղծվեց ու ծաղկում ապրեց մի նոր համալսարան` Տաթևի  համալսարանը: Հայ դպրության և մշակույթի այդ փառավոր օջախի  հիմնադիրը հանդիսացավ Գլաձորի նախկին սան, տաղանդավոր գիտնական Հովհան Որոտնեցին (1315-1386): 1340-ական թվականների սկզբին` Գլաձորի համալսարանի անկումից հետո, Հովհան Որոտնեցին Վայոց ձորից անցնում է Ծղուկ՝ Որոտն, և ձեռնամուխ լինում նոր կրթօջախի ստեղծմանը: Ստանալով Օրբելյան իշխանների հովանավորությունը` նա 1340-ական թվականների կեսերին տեղափոխվում է Տաթև և ավելի ամուր հիմքերի վրա դնում կրթության գործը: Կարճ ժամանակում Որոտնեցու կրթարանը վերածվում է լիարժեք համալասարանի, որտեղ գալիս էին սովորելու ոչ միայն Սյունիքից, այլև ամբողջ Հայաստանից ու Կիլիկիայից: Տաթևի համալսարանը ուսուցիչներ էր պատրաստում Սյունյաց և այլ վայրերի համար, ավելին` նրա գլխավորությամբ հաստատվում են մի շարք դպրոցներ, և ինքը դառնում է այդ դպրոցների կենտրոնը: Օգտագործելով Գլաձորի համալսարանի փորձը` Հովհան Որոտնեցին կատարելագործեց ուսումնական ծրագրերը, կանոնավորեց նոր աշակերտների ընդունելությունը և ուսումնականների աստիճանականությունը:

Տաթևի համալսարանի ներքին կազմակերպվածությունը նոր մակարդակի բարձրացրեց Որոտնեցու ամենատաղանդավոր սանն ու գործի շարունակողը` Գրիգոր  Տաթևացին (1346-1409): Նրա ղեկավարման տարիները դարձան Տաթևի համալսարանի ամենաբեղմնավոր ու ծաղկուն շրջանը: Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ժամանակակիցներից քչերն են այդքան պարզ գիտակցել, որ տվյալ պատմական պայմաններում ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումն հոշոտված Հայաստանի  համար գրեթե միակ միջոցն էր ահեղ, բայց տգետ ու բիրտ զավթիչներին ընդդիմանալու համար: Բազմակողմանի զարգացած, անչափելի գիտական ժառանգության թողած այս տաղանդավոր այրերի և նրանց սաների ու հետևորդների ջանքերի շնորհիվ էր, որ Տաթևի  համալսարանը դարձավ ժամանակի խոշարագույն գիտամշակույթային կենտրոնը, որտեղ արձանագրվեցին համաշխարհային մասշտաբով նշանակալի գիտական նվաճումներ: Դրանք ավելի տպավորիչ են երևում երկրի քաղաքական կյանքի ֆոնի վրա, երբ օտար բռնակալների հալածանքների պատճառով համալսարանը ժամանակ առ ժամանակ ստիպված էր վարել թափառական կյանք:

Ունենալով ազգային-հասարակական հսկայական կշիռ` Տաթևի համալսարանը, հայ ավանդապահ հոգևորության հետ համագործակցած, գլխավորեց ու ծավալեց համազգային նշանակություն ունեցող կարևորագույն մի գործունեություն` պայքարն ունիթորական (միարարական) շարժման դեմ: Համալսարանի ղեկավարներն ու սաներն իրենց մեծագույն ներդումը կատարեցին կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու գործում (1441 թվական), որը դարաշրջանի խոշորագույն իրադարձություններից մեկն էր հայոց պատմության մեջ:

Գրիգոր Տաթևացու մահից հետո Տաթևի համալսարանն սկսեց անկում ապրել: Չնայած համալսարանի նոր ղեկավարների` Մաթեոս Ջուղայեցու, Մխիթար Տաթևացու,  ինչպես  նաև այլ գործիչների մեծ ջանքերին, քաղտնտեսական անապահով վիճակի հետագա բարդացման հետևանքով` Տաթևն սկսեց խամրել և XV դարի 20-ական թվականների կեսերին որպես համալսարան վերջնականապես դադարեց գործելուց:

Տաթևի համալսարանն իր գլխավորած դպրոցների հետ միասին մոտ 8 տասնամյակ կենդանի պահեց անցյալի մշակութային ավանդույթները և զգալի ավանդ ներմուծեց միջնադարյան հայ մշակույթի գանձարան:

Հովհան  Որոտնեցին գիտնական  և  փիլիսոփա:Խմբագրել

Մականունը՝ Կախիկ (1315, Սյունիքի Որոտան գավառի Վաղադնի (Վաղատին) գյուղ - 1386, Ապրակունիս), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ Եսայի Նչեցու և Տիրատուր Կիլիկեցու մոտ։ Նչեցու մահից հետո (1338) տեղափոխվել է Հերմոնի, ապա՝ Որոտանի վանք։ 1373 թվականին  հիմնադրել է Տաթևի համալսարանը։ Հայ միարարների (ունիթորականների) քաղաքական-գաղափարախոսական ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով 1379 թվականին համալսարանի հետ տեղափոխվել է Ապրակունիս։ Հետագայում Ապրակունիսի դպրոցի ղեկավարությունը հանձնելով Գրիգոր Տաթևացուն` վերադարձել է Տաթև։

Հայ Առաքելական Եկեղեցին Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է Մեծ պասի 20-րդ օրը:

Գրիգոր  Տաթևացին մանկավարժ  և  փիլիսոփա:  Խմբագրել

Ծնվել է Վայոց ձորում, սովորել տարբեր դպրոցներում, 28 տարի աշակերտել Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո շարունակել է նրա գործը, ուսուցչություն է արել Ապրակունիսում,  Մեծոփում և ապա 1830-82 թվականներից մինչև մահը ղեկավարել է Տաթևի համալսարանը: Նա ճանաչված էր ոչ միայն Հայաստանում այլև նրա սահմաններից դուրս. հաճախ  հրավիրում էին դասախոսությունների տարբեր բարձրագույն դպրոցներում, հարևան երկրներից հույն և լատին ճարտասաններ էին գալիս Տաթև՝ լսելու նրա դասախոսությունները, որոնք լի էին անսահման գիտելիքներով:

Վերջին գրքում Ջոն Լոկկից դեռևս 300 տարի առաջ գրել է. «Մանկան հոգին անգիր պնակիտ է կամ լվացած մագաղաթ, ինչ որ գրեն նրա վրա, այն էլ կվերցնի», բայց,  ի  տարբերություն Լոկկի, ընդունում է նաև միջավայրի և ժառանգական ու ձեռքբերովի հատկությունների նշանակությունը:

Հայտնի մտավորականներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  1. Ա. Գզոյան,  Տաթևի համալսարանը, Երևան, 2003:
  2. Ա. Մովսիսյան,  Ուրվագծեր  հայ  դպրոցի  և  մանկավարժության  պատմության, Երևան,  1953:
  3. Ա. Ժամկոչյան,  Հայ  ժողովրդի պատմություն,  Երևան,  1992: