Արիստակես Սեբաստացի, Ռըստակես Սեբաստացի (անհայտ[1] - անհայտ[1]), XIV-XV դարերի հայ գրիչ, կազմող։ Սովորել է Երզնկայի Ավագ վանքի դպրոցում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր վարդապետ Գեորգ Երզնկացուն։ Աշխատել ու ստեղծագործել է հիմնականում Ավագ վանքում՝ զբաղվելով գրչության արվեստով։ Իր դասընկեր Հովհաննես Երզնկացու հրավերով 1412 թվականից հետո եղել է Տաթևի, Հերմոնի և Եղվարդի վանքերում։ Արիստակես Սեբաստացու գրչին է պատկանում «Խրատ ուսումնականաց անձանց» գործը, որ զետեղել է իր ընդօրինակած Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Արիստակես Սեբաստացու 1405 թվականին և 1408 թվականին ընդօրինակած երկու Խազգիրք, Մանրուսմունքները (ձեռ․ № 753, 763), Հովհաննես Որոտնեցու Լուծմունք իմաստասիրական գրոց (1412 թվական, ձեռ․№ 1701) և Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկ (1412 թվական, ձեռ․ № 5118) ժողովածուները։ Հայտնի են նաև Արիստակես Սեբաստացու 1383 թվականին ընդօրինակած Ավետարանը և 1409 թվականին՝ ժամագիրքը։

Արիստակես Սեբաստացի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրիչ և կազմող

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 62