Վոլտարին դը Քլեր
Վոլտարին դը Քլեր (անգլ.՝ Voltairine de Cleyre, նոյեմբերի 17, 1866[1], Լեսլի, Ինգամ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2] - հունիսի 20, 1912[3] կամ հունիսի 19, 1912[4], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի անարխիստ և ֆեմինիստ, ԱՄՆ-ում անարխիզմի պատմության առանցքային դեմքերից մեկը։ Հայտնի է հակապետականության, ընտանիքի ինստիտուտի և կրոնի, սեռականության և կանանց իրավունքների փոխհարաբերությունների վերաբերյալ իր հրապարակումներով ու ելույթներով։ Որպես ազատ մտածող՝ դե Քլերը սկզբում իրեն դրսևորել է որպես անհատապաշտ անարխիստ, սակայն հետագայում սկսել է իրեն անվանել անարխիստ՝ առանց ածականների՝ ձգտելով խուսափել գաղափարական վեճերից[6]։ Ընկերական հարաբերությունների մեջ է եղել Էմմա Գոլդմանի հետ՝ չնայած բազմաթիվ հարցերում առկա տարաձայնություններին։
Վոլտարին դը Քլեր անգլ.՝ Voltairine de Cleyre | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1866[1] |
Ծննդավայր | Լեսլի, Ինգամ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2] |
Մահացել է | հունիսի 20, 1912[3] (45 տարեկան) կամ հունիսի 19, 1912[4] (45 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Հայմարկետի նահատակների հուշարձան[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, ակնարկագիր, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, անարխիստ, հակապատերազմային ակտիվիստ, փիլիսոփա և ֆեմինիստ |
Voltairine de Cleyre Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔլերը ծնվել է 1866 թվականին Միչիգան նահանգի Լեսլի քաղաքում։ Վանքում դաստիարակվելով՝ Վոլտարինը չի կարողացել իր ուսուցումից դուրս հանել քրիստոնեությանը և Աստծուն կապվածությունը, ընդհակառակը, նա դարձել է ավելի աթեիստ։ Նրա հայրը հույս է ունեցել, որ աղջիկը ճշմարիտ և ներդաշնակ վանական կրթություն կստանա։ Մի քանի անգամ Վոլտարինը փորձել է փախչել ատելի հաստատությունից, բայց ոչ մի փորձ չի հաջողվել՝ ամեն անգամ նրան հետ են վերադարձրել։ Ավարտելուց հետո Վոլտարինը անմիջապես միացել է հակակղերական շարժմանը, դարձել նրա ակտիվիստը՝ դասախոսություններ կարդալով և մասնակցելով բոլոր տեսակի հանդիպումներին։ Նա հիացած կարդացել է Թոմաս Փեյնին, Մարի Վոլսթոնքրաֆթին և Քլարենս Դերոունին։ Ութսունականների վերջին Վոլտարինը հակվել է դեպի անարխիզմ։ Նա հայտնի էր որպես հիանալի բանախոս, հռետոր և հեղինակ․ ըստ կենսագիր Պոլ Էվրիչի՝ նա «գրական ավելի մեծ տաղանդ էր, քան ցանկացած այլ ամերիկացի անարխիստ»։
Անձնական կյանքում դե Քլերը մտերիմ է եղել Դայեր Լամի հետ (ըստ Էմմա Գոլդմանի՝ «նրա ուսուցիչը, նրա գործընկերը, նրա ընկերը»), սակայն 1890 թվականի հունիսի 12-ին նա ծննդաբերել է իր որդուն՝ Հարրիին, հայտնի ազատախոհ Ջեյմս Էլիոթից։ Ամուսնալուծությունից հետո երեխային նրանից խլել են, իսկ Լամն ինքնասպան է եղել 1893 թվականին։
1889-1910 թվականներին դե Քլերն իր գործունեություն է ծավալել Ֆիլադելֆիայում, որտեղ ապրել է աղքատ հրեա ներգաղթյալների միջավայրում, որոնց միջավայրում տարածված է եղել անարխիստական համոզմունքների հանդեպ համակրանքը։ Այնտեղ նա դասավանդել է անգլերեն և երաժշտություն, սովորել է խոսել և գրել եբրայերեն[7]։
Վոլտարին դե Քլերը բավականին վատառողջ է եղել, ինչպես նաև հակված հաճախակի ընկճվածության։ Երկու անգամ, չկարողանալով հաղթահարել ընկճվածությունը, նա ինքնասպանության փորձ է կատարել։ 1902 թվականին դե Քլերը հարձակման զոհ է դարձել, նրան ծրագրել է սպանել իր նախկին աշակերտ Հերման Հելհերը, որը խելագարվել է տենդից, որին նա անմիջապես ներել է․ «Քաղաքակրթության դեմ հանցագործություն կլիներ, եթե նրան բանտ նստեցնեին մի արարքի համար, որը հիվանդ ուղեղի արդյունք էր»։ Փորձը ձախողվել է, բայց Վոլտարինը մշտապես անախորժության մեջ է եղել՝ վնասված ականջի և կոկորդի պատճառով։ Նա մահացել է 1912 թվականի հունիսի 20-ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Սուրբ Մարիամ հիվանդանոցում՝ մենինգիտից։ Վոլտարին դը Քլերը թաղված է Waldheim-ի գերեզմանատանը (այժմ՝ Forest Home), Չիկագոյի Forest Park-ում, Էմմա Գոլդմանի և Հայմարկետյան յոթ անարխիստների գերեզմանների մոտ։
Քաղաքական հայացքներ
խմբագրելՏարիների ընթացքում Քլերի քաղաքական հայացքները այս կամ այն կողմ են շեղվել, բայց, ի վերջո, նա կանգ է առել «առանց ածականների անարխիզմի» վրա՝ ընդունելով այդ գաղափարն իր ամենամաքուր տեսքով։ Հատկանշական է, որ Վոլտարին դե Քլերը և փայլուն ամերիկուհի Էմմա Գոլդմանը, ով ամենահայտնի կին անարխիստներից է, այդպես էլ չմտերմացան։ Դե Քլերի նվիրվածությունը անհատականության իդեալներին կարելի է տեսնել Գոլդմանի մասին նրա մեկնաբանություններում․
Չնայած դրան, նրանք շատ էին հարգում միմյանց։ 1894 թվականին գրված «In Defense of Emma Goldman and the Right of Expropriation» էսսեում դե Քլերը գրել է՝ «Ես չեմ կարծում, որ մարդու մարմնի մի փոքրիկ կտորը համարժեք է Նյու Յորքի սեփականության բոլոր իրավունքներին… Ես ասում եմ, որ ձեր որոշելիքն է, թե արդյոք դուք սովամահ կլինեք և կսառչեք առանց սննդի և հագուստի, բանտից դուրս, կամ կձեռնարկեք ուղղակի գործողություն սեփականության ինստիտուտի նկատմամբ և կզբաղեցնեք ձեր տեղը Տիմմերմանի և Գոլդմանի կողքին։
Հետագայում, սակայն, դե Քլերը ստիպված է եղել մերժել անհատականությունը։ 1908 թվականին նա ասել է, որ «լավագույն բանը, որ կարող են անել հասարակ աշխատավոր տղամարդիկ և կանայք, դա առանց փողի ապրանքների արտադրության համար ինքնակազմակերպվելն է», և «արտադրության կազմակերպման լավագույն տեսակը կոոպերացիան է, առանց աշխատողի և գործատուի տարանջատման»։ 1912 թվականին նա պնդել է, որ Փարիզի կոմունայի սխալն այն է, որ այնտեղ «պահպանվել է մասնավոր սեփականությունը»։ Իր «The Commune Is Risen» էսսեում նա գրել է․
«Ե՛վ սոցիալիզմը, և՛ կոմունիզմը պահանջում էին կոլեկտիվիզմի և վարչարարության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի ավելի շատ վերահսկողության, քան դա համահունչ կլինի անարխիզմի իդեալներին, ինդիվիդուալիզմը և մյուտյուելիզմը սեփականության պաշտպանության համար կպահանջեն ավելի շատ մասնավոր անվտանգության ծառայություններ, քան դա տեղավորվում է ազատ հասարակության մասին իմ պատկերացումներում»։ Այսպիսով, նա դարձավ առանց ածականների անարխիզմը պաշտպանող ամենահայտնի ակտիվիստներից մեկը։ «The Making of an Anarchist»-ում նա գրել է․
Ես այլևս ինձ չեմ պիտակավորում, ես պարզապես ուզում եմ ինձ կոչել անարխիստ։ |
Որոշ տարաձայնություններ կան նաև դե Քլերի կողմից ինդիվիդուալիզմից հօգուտ կոմունիզմի հրաժարվելու հարցի շուրջը։ Ռուդոլֆ Ռոքերը և Էմմա Գոլդմանը դա պնդում են որպես տրված, բայց այլ մարդիկ, ներառյալ դե Քլերի կենսագիր Պոլ Էվրիչը, դեմ են արտահայտվել այդ դիրքորոշմանը։ Երբ 1907 թվականին նրան հարցրել են, թե արդյոք ինքը անարխո-կոմունիստ է, դե Քլերը, պատասխանել է.
Ոչ հիմա, ոչ էլ նախկինում ես ինձ կոմունիստ չեմ համարել։ |
Անարխիստ գրող Յան Մակկայը, այնուամենայնիվ, պնդում է, որ 1908 թվականին դե Քլերի կողմից անդրամային տնտեսության պաշտպանությունը ոչ այլ ինչ էր, քան կոմունիզմ։ Նրա ամենահաճախ հիշատակվող ստեղծագործություններից էին Direct Action էսսեն, որը գրվել է 1912 թվականին, «Sex Slavery» էսսեն, որը գրվել է 1895 թվականին և նվիրված է սեռական ստրկությանը, և 1909 թվականին գրված հայտնի Anarchism and American Traditions, որտեղ Վոլտարինը կոչ է անում չաջակցել բանակին։ Direct Action-ում դե Քլերը պնդում է, որ պատմական օրինակները, ինչպիսին էր բոստոնյան թեյախմությունը, ոչ այլ ինչ է, քան «ուղղակի գործողություն, որը միշտ կիրառվել է նման դեպքերում և պատմությունը մարդկանց տալիս է իր թույլտվությունը այդ ուղղակի գործողությունը օգտագործել նաև հիմա»։
«Sex Slavery» էսսեում դե Քլերը դատապարտում է գեղեցկության իդեալները, որոնք խրախուսում են կանանց մարմնի խեղումները և երեխաների սոցիալականացման պրակտիկան, որոնք հանգեցնում էին անբնական գենդերային շեղումների։ Էսսեի վերնագիրը վերաբերում է ոչ թե մարմնավաճառության նպատակով կանանց թրաֆիքինգին, թեև դա նույնպես նշվում է, այլ ամուսնության օրենսդրությանը, որը տղամարդկանց թույլ է տալիս բռնաբարել կանանց՝ առանց որևէ իրավական հետևանքների։ Այդ օրենքը «ամուսնացած ցանկացած կնոջ դարձնում էր շղթայված ստրուկ, որին ստիպում էին վերցնել տիրոջ ազգանունը, ուտելիք վերցնել տիրոջ ձեռքից, կատարել տիրոջ հրամանները և ծառայել նրա սիրուհիներին»։ Դե Քլերը կտրականապես դեմ է եղել նաև կանոնավոր բանակին՝ կարծելով, որ դրա գոյությունը միայն նպաստում է պատերազմներին։ 1909 թվականին գրված Anarchism and American Traditions էսսեում նա պնդել է, որ համաշխարհային խաղաղության հասնելու համար «բոլոր քաղաքացիական անձինք պետք է դադարեցնեն իրենց աջակցությունը բանակին և պահանջեն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կռվել, դա անեն իրենց սպառնալիքի ու վտանգի ենթարկելով և ոչ մի թոշակ կամ նպաստ չտրամադրել նրանց, ովքեր մարդկանց սպանությունը դարձրել են իրենց մասնագիտությունը»։
Ժառանգություն
խմբագրելՎոլտարին դե Քլերը ԱՄՆ պատմության մեծագույն անարխիստներից է և անարխիստական շարժման պատմության ամենահայտնի կանանցից մեկը։ Էմմա Գոլդմանը նրան անվանել է «Ամերիկայի ամենատաղանդավոր և ամենաշնորհալի անարխիստը»։ Նրա ելույթների ժողովածուն՝ The First Mayday: The Haymarket Speeches, 1895-1910, հրատարակվել է Libertarian Book Club-ի կողմից 1980 թվականին և վերահրատարակվել 2004 թվականին AK Press-ի կողմից The Voltairine de Cleyre Reader անվանումով։ 2005 թվականին լույս է տեսել նրա ելույթների և ստեղծագործությունների ևս երկու ժողովածու՝ Exquisite Rebel. The Essays of Voltairine De Cleyre - Anarchist, Feminist, Genius, որոնք խմբագրվել են Շերոն Պրեսլիի և Կրիսպին Սարտուելի կողմից և հրատարակվել SUNY Press-ի կողմից և ևս մեկ այլ ստեղծագործություն՝ Gates of Freedom: Voltairine De Cleyre and the Revolution of the Mind, որը հրատարակվել է University of Michigan Press հրատարակչության կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 274.
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ National Historic Landmark Nomination: Haymarket Martyr's Monument — National Park Service.
- ↑ Voltairine de Cleyre, Anarchism (1901) Արխիվացված 2021-01-24 Wayback Machine(անգլ.)
- ↑ American Experience | Emma Goldman | People & Events | PBS Արխիվացված 2022-02-08 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Собрание сочинений на Anarchy Archives(անգլ.)
- Автономов. Вольтарина де Клер
- Эссе «Voltairine de Cleyre», написанное Эммой Голдмэн(անգլ.)
- Сайт о де Клер(անգլ.)
- Стихи Вольтарины де Клер(անգլ.)
- Аудиокниги(անգլ.)
- Мария Дмитриевна Рахманинова Философия: женский род. Вольтарина де Клер
- Черненко Ж. Анархо-феминизм Эммы Гольдман и Вольтерины де Клер Արխիվացված 2021-05-10 Wayback Machine
- Рахманинова М. Анархизм и современная наука: Вольтерина де Клер, Майя Дерен и Мария Лугонес
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտարին դը Քլեր» հոդվածին։ |