Վլադիմիր Սեդով

թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան

Վլադիմիր Սեդով (ռուս.՝ Владимир Алексеевич Седо́в, հունիսի 6, 1928(1928-06-06)[1], Սարապուլ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 2009(2009-05-14)[1], Սարատով, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս և խորհրդային դերասան։ ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1977 թվական)[2]։

Վլադիմիր Սեդով
ռուս.՝ Владимир Алексеевич Седов
Ծնվել էհունիսի 6, 1928(1928-06-06)[1]
ԾննդավայրՍարապուլ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 14, 2009(2009-05-14)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՍարատով, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Սեդովը ծնվել է 1928 թվականի հունիսի 6-ին, Սարապուլ քաղաքում[3] (այժմ` Ուդմուրտիա

Սովորել է Սարատովի ստուդիային կից դրամատիկական թատրոնում։ Խաղացել է Վորոնեժի (Ա. Կոլցովի անվան Վորոնեժյան դրամատիկական և ակադեմիական թատրոնում (1971-1981 թվականներ), Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոնում), Վելիկիե Լուկիի թատրոններում, Կառլ Մարքսի անվան Սարատովի դրամատիկական թատրոնում (1981-1986 թվականներ)[2]։ 1986-1997 թվականներին եղել է Սարատով մարզային ֆիլահարմոնիայի դերասան։

Մահացել է ծանր հիվանդությունից հետո, որի պատճառն է եղել կինոնկարահանումների ժամանակ կատարված դժբախտ պատահարը։

Կյանքից հեռացել է 2009 թվականի մայիսի 14-ին, առավոտյան ժամը 10-ին, Սարատովում։

2012 թվականի նոյեմբերի 21-ին Ա. Շնիտկեի անվան Սարատովի ֆիլհարմոնիայի շենքում ի պատիվ դերասանի հանդիսավոր կերպով բացվել է հուշատախտակ[4]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1977 թվական)։
  • Կ. Ստանիսլավսկու անվան ՌԽՍՖՀ պետական մրցանակ (1974 թվական)` Սալվադոր Ալենդի դերի կատարման համար, «Մեկ օրվա տարեգրություն» ներկայացման մեջ (ըստ Է. Պաշենևի և Գ. Դրոզդովի)։
  • Ա. Դովժենկոյի անվան արծաթե մեդալ (1976 թվական)` գեներալ Դմիտրի Կարբիշևի դերի կատարման համար, «Հայրենիքի զինվորը» ֆիլմում։

Ստեղծագործություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Վորոնեժի դրամատիկական թատրոն խմբագրել

Սարատովի դրամատիկական թատրոն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1963 թվական` Նրանց ենթարկվում է երկինքը` Սերգեյ Շարով
  • 1965 թվական` Ճանապարհ դեպի ծով
  • 1966 թվական` Մոխրագույն հիվանդություն` Նիկոլայ Նիկուլին
  • 1967 թվական` Երկաթե հեղեղ
  • 1967 թվական` Հատուցում` մայոր Բարաբանով
  • 1969 թվական` Տնօրեն` Կնիշ
  • 1972 թվական` Սիբիրուհին
  • 1975 թվական` Հայրենիքի զինվորը` գեներալ Դմիտրի Կարբիշև
  • 1976 թվական` Ինձ երկրում սպասում են
  • 1977 թվական` Մարմլիչ Մարկիզի համար` մարզիչ Շչեգլովիտով
  • 1977 թվական` Սպանվել է մահապատժի ժամանակ` Վացլավ Վորովսկի
  • 1978 թվական` Տափաստան` Կուզմիչյով
  • 1978 թվական` Դեղ վախի դեմ` Անդրեյ Պոզդնյակով, ոստիկանների կապիտան
  • 1979 թվական` Այստեղ, իմ հողում` Լուգովենկո
  • 1979 թվական` Թռիչք` Եվգրաֆ Նիկոլաևիչ
  • 1980 թվական` Այնպես, ինչպես մենք
  • 1980 թվական` Ձիերին գետամիջում չեն փոխում` նախարար
  • 1981 թվական` Նռան կղզում` ամերիկյան լրագրող Մաքսվելլ
  • 1982 թվական` Դեպք 36-80 քառակուսում` ծովակալ Սպիրին
  • 1982 թվական` Կարմիր զանգեր։ Ֆիլմ 2։ Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը` Նիկոլայ Կիշկին
  • 1982 թվական` Մենամարտ խաչմերուկում` Տրավնիկով
  • 1982 թվական` Սպիտակ շաման` Մեդվեդև
  • 1983 թվական` «Սև դրոզդովի գաղտնիքը»` տեսուչ Նիլ
  • 1984 թվական` Հանձնարարել գեներալ Նեստերովին...
  • 1985 թվական` Օրինական ամուսնություն` կոմիսար
  • 1986 թվական` Երկաթե դաշտը` Գենադի Պրոշկին, ԽՍՀՄ պետստանդարտի խորհրդի անդամ
  • 1986 թվական` Բորիս Գոդունով` Աֆանասի Պուշկին
  • 1987 թվական` Առեղծվածային ժառանգորդը` պատմաբան
  • 1988 թվական` Մի անգամ դեկտեմբերին
  • 1990 թվական` Պատերազմ` արևմտյան ուղղությամբ` գնդապետ, Ռուկատովի աները
  • 1990 թվական` Մարդը սև «Վոլգայից»` Ֆյոդոր Լեդնյով
  • 1992 թվական` Եղանակը լավ է Դերիբասովսկայում, կամ Բրայթոն Բիչում կրկին անձրև է տեղում` Ամերիկայի նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշը
  • 1993 թվական` Պառակտում
  • 1994 թվական` Երկաթե վարագույր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Впереди — новые роли. Н. Кравцова «Коммунист» от 29 августа 1982 г.
  3. Седов Владимир Алексеевич в энциклопедии Сарапула(չաշխատող հղում)
  4. «Установлена памятная доска в честь Владимира Седова» (ռուսերեն). СаратовБизнесКонсалтинг. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)