Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոն
Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոն (ռուս.՝ Волгоградский государственный новый экспериментальный театр), վոլգոգրադյան դրամատիկական թատրոն, գտնվում է Կենտրոնական թաղամասում։
![]() Волгоградский государственный новый экспериментальный театр | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ՌԴ |
Գտնվելու վայրը | Վոլգոգրադ |
Հիմնադրման ամսաթիվ | 1989 |
Գեղարվեստական ղեկավար | Օթար Ջանգիշերաշվիլի |
Գլխավոր ռեժիսոր | Օթար Ջանգիշերաշվիլի |
Կայք | net-volgograd.ru |
![]() |
Պատմություն
խմբագրել1915 թվականի դեկտեմբերի 20-ին բացվել է առևտրական Ռեպնիկովի միջոցներով կառուցված Գիտության ու արվեստի տունը։ Հանդիսականների սրահը տեղավորում էր 1100 մարդ` չհաշված փոքր դահլիճը։ Մարմարյա աստիճանները տանում էին դեպի հանդիսավոր մուտք, իսկ ներքևում տեղադրված էին առյուծների քանդակներ։ Ճակատային մասի երկու կողմերում կային հարթաքանդակային պատկերներ` գիտության և արվեստի վերաբերյալ։ Շենքը նաև ելք ուներ դեպի Սկորբյաշենսկայա հրապարակ, որը նույնպես զարդարված էր առյուծների քանդակներով։ Շենքն ուներ գրադարան-ընթերցասրահ, երաժշտական դասարաններ, թանգարան։ Եվ այս ամենը նպատակ ուներ օժանդակել արտադպրոցական կրթությանը։ Այստեղ էր գործում նաև սիրողական թատերախումբ։ Շուտով պարզ է դառնում, որ Գիտության ու արվեստի տունը եկամուտ չի բերում։ Եկամուտ ստանալու համար տնօրինությունն սկսում է հրավիրել աճպարարների, ցուցադրում է կոմերցիոն ֆիլմեր։ 1916 թվականին շենքում տեղավորվում են «Մայրաքաղաքային համարներ» այրված հիվանդանոցի վիրավորներին։ Հեղափոխության առաջին տարիներին այստեղ տեղակայվել է Աշխատավորների, գյուղացիներին, զինվորական ու կազակական պատգամավորների խորհուրդը, քաղաքացիական պատերազմի ժամանակ այստեղ գործել է զինվորական հիվանդանոց։ 1922 թվականի հոկտեմբերին վերակառուցված շենքում բացվում է թատերական ձմեռային շրջանը։ Թատրոնը կոչվում է երաժշտա-դրամատիկական, քանի որ այնտեղ դրամատիկական խմբի հետ գործում էր նաև բալետի խումբ։ 1933 թվականից դրամատիկական թատերախումբը մշտական դարձավ, և թատրոնը ձևակերպվեց որպես առանձին ստեղծագործական համույթ։ Այդ պահից այն կոչվում էր Գորկու անվան դրամատիկական թատրոն` ի պատիվ Գորկու` քաղաք այցելության[1]։ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ Զոհված զինվորների հրապարակը դաժան մարտերի վայր էր, իսկ թատրոնի շենքը մեծապես տուժել է։ 1952 թվականի օգոստոսի երկուսին ավարտվել է դրամատիկական թատրոնի վերակառուցումը։ Շենքի ճակատային հատվածը մեծապես փոխվել է. կենտրոնական մուտքի առջևում հայտնվել է քանդակազարդ սյունաշար։ Միևնույն ժամանակ, պահպանվել է շենքի նախկին ճակատային տեսքը, այն կարելի է տեսնել` սյունաշարով ներս մտնելիս[2][3]։
Տարբեր տարիներին թատրոնում խաղացել են Իվան Լապիկովը, Տատյանա Դորոնինան, Անատոլի Ռավիկովիչը, Վլադիմիր Սեդովը, Իննոկենտի Սմոկտունովսկին, Եկատերինա Մյազինան և ուրիշներ։ Այստեղ է աշխատել նաև ռեժիսոր Ֆիրս Շիշիգինը։ 1989 թվականին Գորկու անվան վոլգոգրադյան դրամատիկական թատրոնը փակվել է և թատրոնի խումբը ցրվել է, իսկ շենքն ավելի ուշ հանձնվել է Նոր փորձառական թատրոնին[4]։
Մեր օրեր
խմբագրելԱյժմ թատրոնի շենքում հանդես է գալիս Օթար Ջանգիշերաշվիլու ղեկավարած թատերախումբը, որի խաղացանկում կա ավելի քան 30 ներկայացում[4]։
Թատերախումբ
խմբագրելԹատրոնի գեղարվեստական ղեկավարը ՌԴ ժողովրդական արտիստ Օթար Ջանգիշերաշվիլին է։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ալլա Զաբելինա ՌԴ վաստակավոր արտիստներ`
- Օլեգ Ալեքսեև
- Վլադիմիր Բոնդարենկո
- Սերգեյ Սիմուշին
- Անդրել Կուրիցին
- Ելենա Տոպոլագա
- Վլադիմիր Մարոզով
- Իգոր Մազուր
- Օքսանա Զայցևա
Դերասաններ
- Եվգենի Տյուֆյակով
- Պավել Սերով
- Եկատերինա Մելեշնիկովա
- Մարինա Ալեքսեևա
- Յուրի Եֆիմով
- Դմիտրի Գնացինսկի
- Արտեմ Ֆիլիմինով
- Կիրիլ Զավգորոդնև
- Դանիլ Կորսակով
- Անաստասիա Ֆրոլովա
- Անաստասիա Ցիպլուխինա
- Յուրիա Իրիշիչևա
- Վիոլատե Կոյֆման
- Սվետլանա Կուլակովա-Բլոխինա
- Սերգեյ Պետրով
- Եգոր Շիպիլյով
- Մքսիմ Չեկաշին
- Դմիտրի Մակարով
- Ելենա Սամսոնենկո
- Ալեքսանդր Տրապեզնիկով
- Անդրեյ Լոպուշանսկի
- Ելիսեյ Պրոզորով-Խրուստալյով
- Վիտալի Մելեշնիկով։
Թատրոնում աշխատել են Անտոն Կաչուրինը, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Վալերի Գուրևը, Միխայիլ Պոլոսուխինը, Վադիմ Սինտիկովը, Գեորգի Տոպոլագան, Օլգա Վակալոն, Եվգենի Միխայլովիչ Մելմոնտը։
Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոնում աշխատելու տարիներին Ալեքսանդր Նիկոլաևիչ Տազան խաղացել է ավելի քան 60 դեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Г. Н. Андрианова. Художественный облик Царицына—Сталинграда. — «Универсал», 1991. — С. 55—102. — 191 с.
- ↑ В. И. Атопов, В. Е. Масляев, А. Ф. Липявкин. «Волгоград». — «Стройиздат», 1985. — 57 с.
- ↑ Новый экспериментальный театр
- ↑ 4,0 4,1 НЭТ — Новый Экспериментальный Театр(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Г. Н. Андрианова Художественный облик Царицына—Сталинграда. — «Универсал», 1991. — С. 55—102. — 191 с.
- В. И. Атопов, В. Е. Масляев, А. Ф. Липявкин «Волгоград». — «Стройиздат», 1985. — С. 57.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոն» հոդվածին։ |