Դմիտրի Միխայլովիչ Կարբիշև (հոկտեմբերի 14 (26), 1880, Օմսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1945(1945-02-18)[1][2], Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար), խորհրդային զորահրամանատար, ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտ (1940)։ Պրոֆեսոր, ռազմական գիտությունների դոկտոր (1941), Խորհրդային Միության հերոս (16.8.1946)։ ԽՄԿԿ անդամ 1940 թ.-ից։

Դմիտրի Կարբիշև
Karbyshev. A. Mironov.jpg
հոկտեմբերի 14 (26), 1880 - փետրվարի 18, 1945(1945-02-18)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրՕմսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակինժեներական զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆինլանդական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
ՊարգևներՍուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, Կարմիր Աստղի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Q52229067?, Q52229193?, Q52229278? և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով
ԿրթությունՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիան (1911)։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական և 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմներին։ Քաղաքացիական կռիվների ժամանակ (1918-1920) ապահովել է Կոլչակի և Վրանգելի զորքերի ջախջախման գործողությունների ինժեներական կողմը։ 1941 - 1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի սկզբում, ծանր վիրավոր, գերի է ընկել և տանջամահ արվել Մաութհաուզենում։

ԱշխատություններԽմբագրել

Կարբիշևը գրել է ռազմագիտական աշխատություններ, մշակել ռազմագիտական գործողությունների ինժեներական ապահովման, ինժեներական զորքերի՝ օգտագործման տեսության հիմունքները։

ՊարգևներԽմբագրել

Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով, մինչև պատերազմը՝ Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Հիշատակի հավերժացումԽմբագրել

Կարբիշևին հուշարձաններ են կանգնեցված Մաութհաուզենում, Գեներալ Կարբիշևի հուշարձան (Մոսկվա), Օմսկում, Տալլինում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Карбышев Дмитрий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 TracesOfWar
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 312