«Ինձ սպասում են երկրում» (ռուս.՝ «Меня ждут на земле»), 1976 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարկ Տոլմաչյովը Վիկտոր Միտրոշենկովի սցենարով[1]։

Ինձ սպասում են երկրում
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Տոմլաչև
Սցենարի հեղինակՎիկտոր Միտրոշենկով
ՕպերատորՎադիմ Ավլոշենկո
ԵրաժշտությունԳենադի Բանշչիկով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն82 րոպե

Սյուժե խմբագրել

Բժշկական հանձնաժողովի որոշմամբ կործանիչ օդանավի օդաչու Ստանիցինը հեռացվել է կործանիչ օդանավերով թռիչքներից։ Իսկ նա երազում էր տիեզերքի մասին և պատրաստվում էր ընտանիքի հետ տեղափոխվել Աստղային քաղաք։ Ստանիցինը հաղթահարում է ճգնաժամն ու հուսահատությունը և աշխատանքի է ընդունվում որպես ռազմական տրանսպորտային ավիացիայի օդաչու, բայց սովոր լինելով միայնակ թռչել կործանիչով՝ նա, սովորելով ինքնաթիռի անձնակազմի հրամանատարի մասնագիտություն, բախվում է դժվարությունների, քանի որ, լինելով մեծ հավակնությունների տեր և շատ բարդ բնավորությամբ մարդ, նա դժվարանում է ընդհանուր լեզու գտնել անձնակազմի անդամների հետ։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Միխայլով – Գեորգի Ստանիցին, մայոր, անձնակազմի հրամանատար
  • Ալեքսեյ Լոկտև – Դմիտրի Իգնատև, կապիտան, երկրորդ օդաչու
  • Վլադիմիր ՍեդովՍան Սանիչ, կապիտան
  • Տիմոֆեյ Սմետանին – Ալեքսանդր Չեերին, ավագ լեյտենանտ, շտուրման
  • Վլադիմիր Անտոնիկ – ենթասպա, ռադիոօպերատոր, Լենայի ընկերը
  • Իրինա Կալինովսկայա – Ստանիցինի կինը
  • Լեոնհարդ Մերզին – Բելոուսով, գնդապետ
  • Իրինա Մալիշևա – Լենա, Սան Սանիչի դուստրը
  • Արիստարխ Լիվանով – Օլեգ, կապիտան
  • Գալինա ԼոգինովաՎերա, մատուցողուհի
  • Յուրի Կայուրով – գեներալ
  • Վալերի Դենիսով – օդաչու
  • Նիկոլայ Սերգիենկո – օդաչու
  • Ելենա Ամինովա – օդաչուի կինը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Մարկ Տոլմաչյով
  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Միտրոշենկով
  • Օպերատոր՝ Վադիմ Ավլոշենկո
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Բանշիկով
  • Մոնտաժող՝ Նադեժդա Յավորսկայա
  • Ֆիլմի տնօրեն՝ Լեոնիդ Վոլչկով[2]

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումներն իրականացվել են Նիժնի Նովգորոդի մերձակայքում՝ Կրեչևիցայի ռազմական ավիաքաղաքում, դրվագների նկարահանումներին մասնակցել են սպաներ, նրանց ընտանիքների անդամները և տեղի բնակիչներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ինձ սպասում են երկրում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ինձ սպասում են երկրում» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. ФИЛЬМОГРАФИЯ // Кинокомиссия Новгородской области

Գրականություն խմբագրել

  • Александров С. — Между небом и землей (О худож. фильме «Меня ждут на земле». Режиссёр М. Толмачев) // Советская молодёжь, 10 сентября 1977
  • Меня ждут на земле // Советские художественные фильмы: аннотированный каталог, Том 6. — М.: Нива России, 1995 — Всего страниц: 343 с. — с. 73
  • Меня ждут на земле // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — с. 244