Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգսյան (այլ կիրառումներ)

Վլադիմիր Սարգսի Սարգսյան (հունիսի 25, 1935(1935-06-25)[1], Ջուղա, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 3, 2013(2013-01-03), Երևան, Հայաստան), խորհրդային հայ գիտնական մեխանիկայի բնագավառում։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[2]։

Վլադիմիր Սարգսյան
Ծնվել էհունիսի 25, 1935(1935-06-25)[1]
Ջուղա, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 3, 2013(2013-01-03) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)[1]
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1972)
Գիտական ղեկավարՆագուշ Հարությունյան
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Հայաստանի վարչապետի հուշամեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Սամվել Սարգսյան
 Vladimir Sargsyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Սարգսյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 25-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղա քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի թիվ 17 միջնակարգ դպրոցը։ 1952-1957 թթ. սովորել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մեխանիկայի բաժնում։ 1957-1959 թթ. եղել է ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի ասիստենտ, 1959-1962 թթ.՝ ԵՊՀ ասպիրանտ, 1961-1963 թթ.՝ ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ավագ դասախոս, 1961-1966 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի արտահաստիքային գիտաշխատող։ 1962 թվականին ստացել է Ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1963-1965, 1967-1973 թթ. եղել է Առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի դոցենտ, 1965-1967 թթ.՝ ԵՊՀ գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ Կենտրոնական գիտահետազոտական համակարգերի լաբորատորիայի հաշվողական մեթոդների լաբորատորիաների վարիչ, 1969-1978 թթ.՝ ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ 1972 թվականին ստացել է Ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1973 թվականից Առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1980 թթ.՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածուական աստիճան շնորհող «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտության խորհրդի փոխնախագահ, 1978-2003 թթ.՝ ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1980-2007 թթ.՝ ֆիզմաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան շնորհող «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտության խորհրդի նախագահ, 1986 թվականից՝ ՀԽՍՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 1988-1990 թթ.՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 1990-1992 թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1993-1994 թթ.՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ՄԻՏԳ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, 1994 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի պրոբլեմային խորհրդի նախագահի տեղակալ, 1996 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1996-2007 թթ.՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 2007 թվականից՝ ԵՊՀ Մեխանիկայի ամբիոնի պատվավոր վարիչ։

Պրոֆեսոր Սարգսյանի գիտական ձեռքբերումներն ու ստացած հիմնարար արդյունքներն ամփոփված են գիտական հասարակայնության բարձր գնահատականին արժանացած նրա 7 մենագրություններում («Անիզոտրոպ մարմնի առաձգականության մաթեմատիկական տեսության մի քանի խնդիրներ», «Կոնտակտային խնդիրներ առաձգական վերադիրներով կիսահարթությունների և շերտերի համար», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ» և այլն), 12 ուսումնական, մեթոդական ձեռնարկներում ու դասագրքերում («Հոծ միջավայրի մեխանիկա», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ», «Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում», «Կառուցվաքների օպտիմալ նախագծում», «Տեսական մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» և այլն), ինչպես նաև շուրջ 320 գիտական հոդվածներում։

Վախճանվել է 2013 թվականի հունվարի 3-ին Երևանում։

Անդամակցությունը գիտ. կազմակերպություններին

խմբագրել
  • 1980 – Սլովակիայի ԳԱ մեխանիկոսների ընկերության պատվավոր անդամ
  • 1982-1991 – ԵՊՀ «Մեխանիկա» միջբուհական հանդեսի գլխ. խմբագիր, ԵՊՀ «Գիտական տեղեկագիր» և ՀՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկա» հանդեսների խմբագրակազմի անդամ
  • 1985 – ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 1985 – Մեխանիկայի և մաթեմատիկայի համագործակցության միջազգային ընկերության անդամ
  • 1986 – ԽՍՀՄ գիտության ու տեխնիկայի կոմիտեի «Կոնստրուկտիվ ամրություն և քայքայում» գիտական խորհրդի անդամ
  • 1986 – Մեխանիկայի գիտամեթոդական հանձնաժողովի Անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ
  • 1989 – ԽՍՀՄ ԲԿՆ տեսական մեխանիկայի մեթոդական խորհրդի նախագահության անդամ, Անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ
  • 1993 – Ռուսաստանի ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 1993 – Գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (Փարիզ)
  • 1994 – ՀՀ Ճարտարագիտության ակադեմիայի անդամ
  • 1994 – Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահ
  • 1994 – ԱՊՀ գիտնականների հետ համագործակցության միջազգային ասոցիացիայի (INTAS) փորձագետ (Բելգիա)
  • 1995 – Կառուցվածքային և բազմաճյուղ օպտիմիզացիայի միջազգային ընկերության անդամ
  • 1998 – Մեխանիկոսների եվրոպական ընկերության անդամ
  • 1998 – Սլովակիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ
  • 1998 – Մեխանիկայի և մաթեմատիկայի ամսագրերի խմբագրական խորհուրդների արտասահմանյան անդամ (Ուկրաինա, Եգիպտոս)

Պարգևներ

խմբագրել
  • 1981 – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ
  • 1985 – Բրատիսլավայի համալսարանի «Յան Կոմենսկի» ոսկե մեդալ
  • 1988 – Բրատիսլավայի համալսարանի մեդալ
  • 1992 – Եգիպտոսի Մանսուրայի համալսարանի մեդալ
  • 1999 – «Անանիա Շիրակացի» պետական մեդալ
  • 2000 – «Մոսկվայի Պետական Համալսարան-250» հուշամեդալ
  • 2005 – Երևանի պետական համալսարանի ոսկե հուշամեդալ
  • 2005 – ՀՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության «Վաստակագիր»
  • 2009 – ՀՀ վարչապետի հուշամեդալ

Աշխատություններ

խմբագրել
  • Контактные задачи для полуплоскостей и полос с упругими накладками.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1983, 260 с.
  • Новые классы задач теории упругости анизотропного тела.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1997, 241 с.
  • Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում.- Երևան, ԵՊՀ հրատ., 1989, 155 էջ[3]։

Մամուլ

խմբագրել
  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11.
  2. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վլադիմիր Սարգսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սարգսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 226