Թաբասարաներեն
Թաբասարաներեն, թաբասարանների լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան լեզուների լեզգիական լեզվախմբին։ Խոսվում է Դաղստանի հարավային շրջաններում և հարակից որոշ վայրերում։ Խոսողների թիվը՝ մոտ 55 հզ. (1970)։ Ունի 5 հիմնական ձայնավոր, 55 բաղաձայն։ Շեշտը փոփոխական է։ Գոյականի հիմնական կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը։ Բայն ունի եղանակաժամանակային հարուստ ձևեր։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Samur? |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 126 900 մարդ (2010)[2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[3] |
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | tab |
ԳՕՍՏ 7.75–97 | таб 635 |
ISO 639-3 | tab |
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 113)։ |