Վիրնա Լիզի

իտալացի դերասանուհի

Վիրնա Լիզի (իտալերեն՝ Virna Lisi, նոյեմբերի 8, 1936(1936-11-08)[1][2][3], Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն[4][5][6] - դեկտեմբերի 18, 2014(2014-12-18)[7][1][2][…], Հռոմ, Իտալիա[8][9]), իտալացի դերասանուհի, «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր լավագույն կանացի դերի համար, Դեվիդ դի Դոնաթելլո մրցանակաբաշխության եռակի դափնեկիր (1980, 1983 և 1996 թվականներին)[10]։ Արժանացել է մի շարք այլ կինոմրցանակների։

Վիրնա Լիզի
Virna Lisi cropped.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 8, 1936(1936-11-08)[1][2][3]
Ծննդավայր՝Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն[4][5][6]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 18, 2014(2014-12-18)[7][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա[8][9]
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (1978)

,

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար (1980)

,

David di Donatello for Best Supporting Actress? (1983)

,

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (1983)

,

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար (1990)

,

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (1995)

,

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար (1997)

,

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (2002)

,

Սեզար մրցանակ երկրորդ պլանի՝ կնոջ լավագույն դերակատարման համար (1995)

,

Լավագույն դերասանուհի (1994)

և

Ciak d'oro?

IMDb։ID 0514059

ԿենսագրությունԽմբագրել

Վիրնա Լիզի Պերալիզին ծնվել է Անկոն քաղաքում 1936 թվականի նոյեմբերի 8-ին։ Կինոկարիերան սկսել է պատանեկան տարիքից, առաջնախաղը կայացել է 1953 թվականին, «Պողպատե պարան» ֆիլմում։ Հաջորդ տարիներին դերասանուհին նկարահանվել է իտալական երաժշտական ֆիլմերում ու կինոկատակերգություններում, որոնցից են «Նեապոլն է երգում» (1953) և «Հուսարներ» (1955) ֆիլմերը, իսկ 1960-ական թվականներին մասնակցել է մի շարք հեռուստանախագծերի։

Այդ ժամանակ արդեն դերասանուհուն նկատում են Հոլիվուդից, որտեղ մեկ տասնամյակի ընթացքում նա նկարահանվել է մի շարք հեռուստաֆիլմերում, այդ թվում` «Ինչպես սպանել սեփական կնոջը» (1964), «Միայն թե ոչ իմ կնոջ հետ, չհամարձակվե՛ս» (1966) և «Հարձակում «թագուհու» վրա» (1966) որտեղ նրա խաղընկերներն էին Ջեք Լեմոնը, Թոնի Քյորտիսը և Ֆրենկ Սինատրան։ 1965 թվականին ամբողջ աշխարհը ապշած էր Վիրնա Լիզիի`«Esquire» ամսագրում հրապարակված լուսանկարից, որտեղ դերասանուհին սափրվում էր։

 
Վ. Լիզին «Տիկնայք և պարոնայք» ֆիլմում (1966)

1960-ական թվականների հաջողված նախագծերից էին նաև նրա մասնակցությունը «Եվա» (1962), «Ծանրակշիռ ապացույցներ» (1963) «Սև կակաչ» (1964), «Այսօր, վաղը, երկու օրից» (1965), «Կազանովա-70» (1965), «Տիկնայք և պարոնայք» (1966, Կաննի կինոփառատոն, «Ոսկե արմավենի» մրցանակաբաշխություն, գրան-պրի), «25-րդ ժամը» (1967), «Արաբելլա» (1967), «Աղջիկը, որ չէր կարողանում ասել «ոչ»» (1968, «Արծաթե ժապավեն» մրցանակ) և «Անտա Վիտորիի» գաղտնիքը» (1969) ֆիլմերին։ Հաջորդ տարիներին Վիրնա Լիզին նկարահանվել է հիմնականում հայրենիքում։ 1970-ականների ու 1980-ականների հաջողված են եղել նրա դերերը «Սպիտակ ժանիք» (1973), «Բարուց ու չարից անդին» (1978, «Արծաթե ժապավեն» մրցանակ), «Կնճիթավոր ճպուռ» (1980, Դեվիդ դի Դոնաթելլո մրցանակ` լավագույն կանացի դերի համար), «Ծովի բույրը» (1982, Դեվիդ դի Դոնաթելլո մրցանակ, երկրորդ պլանաի լավագույն կանացի դերի համար, «Արծաթե շղթա» մրցանակ)։

1994 թվականին Լիզին դարձել է «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր և ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ` «Թագուհի Մարգո» ֆիլմում Եկատերինա Մեդիչիի դերի համար։ 1990-ականներին հաջողված էին նաև նրա դերերը «Ուրախ տոներ... Լավ տարի» (1989), «Այնտեղ, ուր սիրտն է տանում» (1996), «Իմ կյանքի լավագույն օրը» ֆիլմերում։ Հետագայում դերասանուհին հայտնվել է միայն մեծ էկրանին, նկարահանվել է բացառապես հեռուստաֆիլմերում ու սերիալներում («Քրիստափոր Կոլումբոս», 1985, «Կրքեր» 1993, «Անապատը կրակի մեջ», 1997, «Բալզակ», 1999 և այլն)։

2013 թվականի սեպտեմբերի 23-ին Լիզին այրիացել է. նրա ամուսինը` Ֆրանկո Պեսկին, մահացել է ծանր հիվանդությունից 53 տարվա ամուսնական կյանքից հետո (նրանք ամուսնացել էին 1960 թվականին, 1962-ին ծնվել էր նրանց միակ որդին` Կորադոն)։ Դերասանուհին ամուսնու մահից հետո ապրել է մեկ տարուց քիչ ավելի և մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին, քնած ժամանակ, 78 տարեկան հասակում Հռոմում։ Մահից մոտավորապես մեկ ամիս առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել[11][12]։

ՖիլմերԽմբագրել

ԿինեմատոգրաֆիաԽմբագրել

  • 1953- Պողպատե պարան/La Corda d’acciaio (Իտալիա), ռեժիսոր` Կարլո Բորդեսիո, Ստելլա
  • 1953- Նեապոլն է երգում/…e Napoli canta! (Իտալիա), Մարիա
  • 1953- Հուսարներ/Les hussards (Իտալիա), Էլիզա
  • 1961- Ռոմոլ և Ռեմո/ Romolo e Remo (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Սերջիո Կորբուչի, Յուլիա (գլխավոր դեր)
  • 1962- Եվա/Eva (Ֆրանսիա, Իտալիա), ռեժիսոր` Ժոզեֆ Լաուզի, Ֆրանչեսկա Ֆերրարա
  • 1962- Ամենակարճ օրը/Il giorno piu corto (Իտալիա), ռեժիսոր` Սերջիո Կորբուչի
  • 1963- Ծանրակշիռ ապացույցներ / Les bonnes causes (Ֆրանսիա), ռեժիսոր` Քրիստիան Ժակ, Ջինա բյանչի (գլխավոր դեր)
  • 1964- Սև կակաչ/La Tulipe noire (Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա), ռեժիսոր` Քրիստիան Ժակ, Կարոլինա Պլանտեն (գլխավոր դեր)
  • 1965- Այսօր, վաղը, երկու օրից/Oggi, domani, dopodomani (Իտալիա, Ֆրանսիա), Դորոթեա
  • 1965- Լճի կինը/La Donna del lago (Իտալիա)
  • 1965- Կազանովա 70/ Casanova '70 (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Մարիո Մոնիչելի
  • 1965- Ինչպես սպանել սեփական կնոջը/ How to Murder Your Wife (ԱՄՆ)
  • 1965- Տիկնիկներ/Four Kinds of Love / Le Bambole (Իտալիա, Ֆրանսիա)
  • 1966- Տիկնայք և պարոնայք/Signore & signori (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Պիետրո Ջերմի, Միլենա (գլխավոր դեր)
  • 1966- Կույս արքայազնի համար/Una vergine per il principe (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Պասկուալե Ֆեստա Կամպանիլե, Ջուլիա (գլխավոր դեր)
  • 1966- Միայն ոչ իմ կնոջ հետ, չհամարձակվե՛ս/Not with My Wife, You Don’t! (ԱՄՆ)
  • 1966- Հարձակում «թագուհու» վրա/Assault on a Queen (США) — Ռոզա
  • 1967- 25-րդ ժամը/ La vingt-cinquième heure (Ֆրանսիա, Իտալիա, Հարավսլավիա, Ռումինիա), ռեժիսոր` Անրի Վերնոյ, Սյուզանա Մորից (գլխավոր դեր)
  • 1967- Արաբելլա / Arabella (Իտալիա), ռեժիսոր` Մաուրո Բոլոնինին, Արաբելլա (գլխավոր դեր)
  • 1968- Աղջիկը, որ չէր կարողանում ասել «ոչ»/ Tenderly (Италия), ռեժիսոր` Ֆրանկո Բրուզատի, Իոլանդա (գլխավոր դեր)
  • 1969- Սանտա Վիտորիի գաղտնիքը/The Secret of Santa Vittoria (ԱՄՆ), ռեժիսոր` Ստէնլի Կրամեր, Կատերինա Մալատեստա
  • 1969- Սուրբ ծննդյան տոնածառ/The Christmas Tree / L’Arbre de Noël (Ֆրանսիա, Իտալիա), Քեթրին
  • 1970- Դիտարկողը/Giochi particolari (Ֆրանիսա)
  • 1971- Չքնաղ հրեշը/Un beau monstre (Ֆրանսիա, Իտալիա), Նատալի (գլխավոր դեր)
  • 1972- Էտրետի ծովափները/Les galets d'Étretat (Ֆրանսիա)
  • 1972- Կապտամորուսը/Bluebeard (Ֆրանսիա)
  • 1973- Սպիտակ ժանիքը/Zanna Bianca (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Լուչիո Ֆուլչի, միանձնուհի Եվանգելինա
  • 1973- Օձը/ Le serpent (Ֆրանսիա)
  • 1974- Սպիտակ ժանիքի վերադարձը/ Il ritorno di Zanna Bianca (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Լուչիո Ֆուլչի, միանձնուհի Եվանգելինա
  • 1977- Բարուց ու չարից անդին/Al di là del bene e del male (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Լիլիանա Կավանի,— Էլիզաբեթ Նիցշե, Ֆրիդրիխ Նիցշեի քույրը
  • 1979- Էրնեստո/ Ernesto (Իտալիա)
  • 1980- Կնճիթավոր ճպուռ/La cicala (Իտալիա), ռեժիսոր` Ալբերտո Լատուադա, Վիլմա (գլխավոր դեր)
  • 1982- Ծովի բույրը/Sapore di mare (Իտալիա), ռեժիսոր` Կարլո Վանցինա, Ադրիանա Բալեստրո (գլխավոր դեր)
  • 1989- Ուրախ տոներ... լավ տարի/Buon Natale… Buon anno (Իտալիա, Ֆրանսիա), ռեժիսոր` Լուիջի Կոմենչինի, Էլվիրա (գլխավոր դեր)
  • 1994- Մարգո թագուհի/ Queen Margot / La reine Margot (Ֆրանիսա, Իտալիա, Գերմանիա), ռեժիսոր` Պատրիս Շերո, Եկատերինա Մեդիչի թագուհի
  • 1996- Այնտեղ, ուր սիրտն է տանում/Va' dove ti porta il cuore (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Քրիստինա Կոմենչինի, Օլգա (գլխավոր դեր)
  • 2000- Վերադարձ դեպի Բանգալոր/Return to Bangalore / Un Dono semplice (Իտալիա)
  • 2002- Իմ կյանքի ամենալավ օրը/Il Più bel giorno della mia vita (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր` Քրիստինա Կոմենչինի, Իռեն (գլխավոր դեր)

ՀեռուստատեսությունԽմբագրել

  • 1984-Կյանքը շարունակվում է/ …e la vita continua — Ջուլիա Բետոչի
  • 1985-Քրիստափոր Կոլումբոս (մինի սերիալ) / Christopher Columbus (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ), ռեժ.`Ալբերտո Լատուադա, տիկին Մոնից Պերեստրելո
  • 1986-Ընտանեկան գործեր/ Affari di famiglia
  • 1988- Եվ նրանք չեն ուզում հեռանալ/ E non se ne vogliono andare!, Անիտա Ջիլիանի
  • 1989-Իսկ եթե նրանք ամեն դեպքում գնա՞ն/ E se poi se ne vanno?, Անիտա Ջիլիանի
  • 1991- Մութ ջունգլիներ գաղտնիքները (մինի սերիալ)/ I misteri della giungla near (Գերմանիա), Սառա
  • 1993- Կրքեր (սերիալ) / Passioni
  • 1996- Մեզանից մեկը (մինի սերիալ) / Uno di noi
  • 1997-Անապատը կրակի մեջ (մինի սերիալ) / Deserto di fuoco / Il deserto di fuoco (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա), ռեժիսոր` Էնցո Կաստելարի, Քրիստինա Դյուվիվյե
  • 1999- Բալզակ / Balzac (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա), ռեժիսոր` Ժոզե Դայան, Լաուրա դե Բերնի
  • 1999- Լեռնային բյուրեղապակի/ Cristallo di rocca (Իտալիա), Սանա
  • 2001-Կասկածների ժամանակը / Piccolo mondo antico — մարքիզա Օրսոլա
  • 2001—2003- Գեղեցկության սրահ (սերիալ) / Il bello delle donne
  • 2004- Աննայի աշխարհը / A casa di Anna, Աննա
  • 2005- Կատերինան ու իր աղջիկները (մինի սերիալ) / Caterina e le sue figlie, Կատերինա
  • 2006- Պատիվ և հարգանք (մինի սերիալ) / L’onore e il rispetto , Էրսիլիա Ֆորտեբրաչի
  • 2008- Արյուն և վարդ (սերիալ) / Il sangue e la rosa, Լուկրեցիա Չիարա
  • 2011- Կինը, որ վերադառնում է (մինի սերիալ) / La donna che ritorna, Պաոլա Սիլենտի
  • 2013- Համբուրում եմ ձեռքերը (սերիալ) / Baciamo le mani: Palermo-New York 1958, դոննա Անեզե Վիտալիանո

ՊարգևներԽմբագրել

Սեզար (կինոմրցանակ)-ի պարգևների 20-րդ հանդիսավոր հանձնում

  • 1995- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, (Մարգո թագուհի), (1994)

Կաննի կինոփառատոն (Ֆրանսիա)

  • 1994- «Մրցանակ լավագույն կանացի դերի համար» (Կաննի կինոփառատոն) («Մարգո թագուհի»)

«Դեվիդ դի Դոնաթելո» մրցանակ (Իտալիա)

«Դեվիդ դի Դոնաթելո» մրցանակ լավագույն կանացի դերի համար

  • «Դեվիդ դի Դոնաթելո» 1980- «Կնճիթավոր ճպուռը» ֆիլմում դերի համար (1980)

«Դեվիդ դի Դոնաթելա» կինոմրցանակ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

  • «Դեվիդ դի Դոնաթելա» 1983- «Ծովի բույրը» ֆիլմում դերի համար (1982)
  • «Դեվիդ դի Դոնաթելա» 1996- «Այնտեղ, ուր սիրտն է տանում» ֆիլմում դերի համար (1996)

Վենետիկի կինոփառատոն (Իտալիա)

  • 2011- Պիետրո Բիանչիի անվան մրցանակ

Այլ

  • 1965- «Ոսկե դափնի» մրցանակ (Իտալիա)
  • 1969- 1978, 1984, 1990, 1995, 2003- «Արծաթե ժապավեն» մրցանակ (Իտալիա)
  • 1978- «Grolla D’Oro» մրցանակ (Իտալիա)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • [1]«Esquire» ամսագրի շապիկը Վիրնա Լիզիի պատկերով