Սերգեյ Ալեքսեևիչ Կորովին (օգոստոսի 19, 1858(1858-08-19)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1908(1908-10-26)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ռուս նկարիչ, Կոնստանտին Կորովինի եղբայրը։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Շարունակել է պերեդվիժնիկների արվեստի ավանդույթները («Պատժից առաջ», 1884, ԽՍՀՄ Հեղափոխության թանգարան, Մոսկվա)։ Ստեղծել է գյուղացիական թեմաներով նկարներ («Համայնքի առաջ», 1893, Տրետյակովյան պատկերասրահ)։ Նկարազարդել է Գոգոլի «Շինել» վիպակը (1900-1908) և այլ հեղինակների գործեր[4]։

Սերգեյ Կորովին
Ծնվել էօգոստոսի 19, 1858(1858-08-19)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1908(1908-10-26)[1][2] (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարազարդող և նկարիչ
 Sergey Korovin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սերգեյ Կորովինը ծնվել է ունևոր վաճառականի հնադավանական ընտանիքում[5]։ Հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչը, սովորել է համալսարանում, սակայն չի ավարտել, մայրը՝ Ապոլինարիա Իվանովնան, Վոլկովի բնակիչ էր, սերում էր վաճառականի սերնդից։

1874-1886 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վասիլի Պերովի, Ալեքսեյ Սավրասովի և հեռավոր ազգական Իլարիոն Պրյանիշնիկովի մոտ[5]։ 1888-1907 թվականներին դասավանդել է նույն ուսումնարանում՝ ընդմիջելով միայն 1894-1898 թվականներին։

Ռուս նկարիչների միության անդամ։

Շարունակում էր պերեդվիժնիկների արվեստի ավանդույթները («Պատժից առաջ», 1884, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա)[6]։ Նրա ամենանշանավոր աշխատանքներից մեկը՝ «Համայնքի առաջ» կտավն (Տրետյակովյան պատկերասրահ, 1893) ունի յուրօրինակ կոմպոզիցիա և արտացոլում է 1861 թվականի բարեփոխումներից հետո գյուղական շրջանում կատարվող իրադարձությունները։

1890-ական թվականների երկրորդ կեսին նկարչի կտավներն աչքի են ընկնում նրբագեղությամբ, քնարականությամբ․ հաճախ է նկարում բնանկարներ։ Եթե նախկինում Կորովինն իր նկարներում մանրամասն մշակում էր բոլոր մանրամասնությունները, ապա այժմ նրա աշխատանքներում ի հայտ է գալիս տրամադրություն՝ արտահայտված էտյուդային ոճով։

Սերգեյ Կորովինի պատկերազարդումներից առանձնանում են Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքի պատկերները (1900-1908թթ, Տրետյակովյան պատկերասրահ, Ռուսական թանգարան)

Հանկարծամահ է եղել 1908 թվականին սրտային անբավարարությունից[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Коровин Сергей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 1979. էջ 662.
  5. 5,0 5,1 5,2 Brief biography Արխիվացված 2016-03-04 Wayback Machine @ RusArtNet.
  6. Brief biography @ Russia IC.

Գրականություն

խմբագրել
  • Pyotr Suzdalev, Сергей Алексеевич Коровин, Художник РСФСР (Artists of the RSFSR), 1967

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կորովին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 662