Լյուդվիգ Յոզեֆ Յոհան Վիտգենշթայն (գերմ.՝ Ludwig Josef Johann Wittgenstein, 1889 թ. ապրիլի 26, Վիեննա - 1951 թ. ապրիլի 29, Քեմբրիջ, Անգլիա), ավստրիացի փիլիսոփա, անալիտիկ փիլիսոփայության հիմնադիր, 20-րդ դարի նշանավոր մտածողներից մեկը։ 1929 թվականից ապրել է Անգլիայում։ Բ․ Ռասելի հետ մշակել է տրամաբանական ատոմիզմի ուսմունքը։ Փիլիսոփայության կոչումը համարել է ոչ թե աշխարհի մասին տեսության մշակումը (դա մասնավոր գիտությունների խնդիրն է), այլ լեզվի (ըստ էության լեզվամտածողության) տրամաբանական վերլուծությունը՝ ճանաչողության ընթացքում ծագող իմացաբանական-տրամաբանական դժվարությունների լուծման համար։ Նրա «Տրամաբանական-փիլիսոփայական երկը» հեղափոխական ազդեցություն է գործել ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ՝ մղելով «Վիեննայի շրջանակին» տրամաբանական պոզիտիվիզմի ծրագրի ստեղծմանը։ Ուշ շրջանի գործերում Վիտգենշտայնը գիտակցում է ձևական տրամաբանական վերլուծության սահմանափակվածությունը ապացուցողական կշռադատության ոլորտով և խնդիր է դնում վերլուծել սովորական լեզուն ոչ ձևական եղանակներով՝ վերցնելով «լեզուն իր գործածության մեջ»։ Այստեղ ևս իր նոմինալիստական տեսակետին հավատարիմ, Վիտգեյնշտայնը լեզվական որևէ միավորի տարբեր գործածությունների մեջ հանդես եկող նշանակությունները դիտում է որպես միևնույն «ընտանիքի» անդամներ և ոչ թե որպես մեկ ընդհանուր նշանակության տարբերակներ (այսպես կոչված, «ընտանեկան նմանությունների» տեսություն)։ Իմաստաբանական-տրամաբանական դժվարությունների, մասնավորապես պարադոքսների առաջացումը նա կապում է լեզուների իմացաբանական համակարգերի տարբերությունների, լեզվի գործածության ոլորտների ու մակարդակների առանձնահատկությունների հետ, որոնք կապված են դրանց բնորոշ լեզվական կանոնների տարբերությունների հետ (այսպես կոչված, «լեզվական խաղերի» տեսություն)։ Վիտգենշտայնի գաղափարներն արժեքավոր են տրամաբանական, լեզվաբանական, մշակութաբանական հետազոտությունների համար, բայց գիտական քննադատության չեն դիմանում փիլիսոփայության, աշխարհայացքային հարցերի վերառումը և իմացաբանական դժվարությունների հանգեցումը լեզվատրամաբանական և իմաստաբանական վերլուծությանը։ Լեզվի բնույթի և կառուցվածքի մասին նրա գաղափարները, շարադրված «Փիլիսոփայական հետազոտություններ» երկում, ծնունդ տվեցին առօրյա լեզվի կամ լեզվաբանական փիլիսոփայությանը։

Լյուդվիգ Վիտգենշթայն
Ludwig Wittgenstein
Ծնվել էապրիլի 26, 1889(1889-04-26)[1][2][3][…] Neuwaldegg, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էապրիլի 29, 1951(1951-04-29)[5][1][2][…] (62 տարեկան) Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն[5]
բնական մահով[2]
ԳերեզմանAscension Parish Burial Ground[6]
Բնակության վայր(եր)Skjolden? և Վիներ-Նոյշտադտ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրիա
Դավանանքբողոքականություն
Ուղղությունվերլուծական փիլիսոփայություն
Մասնագիտությունլեզվի փիլիսիփա, ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր, տրամաբան, մաթեմատիկոս, ասացվածքների հեղինակ, իմացաբան, փիլիսոփա և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Թրինիթի քոլեջ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԹրինիթի քոլեջ (1913), Բեռլինի տեխնիկական համալսարան (1908), Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան (1911), Bundesrealgymnasium Linz Fadingerstraße? (1906) և Քեմբրիջի համալսարան[7]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1929)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][8] և անգլերեն[8]
Գիտական ղեկավարԲերտրան Ռասել[7] և Ֆրենկ Ռեմսի[7]
Եղել է գիտական ղեկավարReuben Goodstein?[7] և Casimir Lewy?[7]
Ազդվել էԲերտրան Ռասել, Սյորեն Կիերկեգոր, Գոտլոբ Ֆրեգե և Արթուր Շոպենհաուեր
ՀայրԿառլ Վիտգենշթայն[9]
ՄայրLeopoldine 'Poldy' Kalmus?[9]
ԱշակերտներAlice Ambrose? և Գերտրուդ Անսքոմբ
Կայքwittgen-cam.ac.uk
Ստորագրություն
Изображение автографа
 Ludwig Wittgenstein Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել