Վիկտոր Լազարև
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լազարև (այլ կիրառումներ)
Վիկտոր Նիկիտիչ Լազարև (օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1897, 1896 կամ օգոստոսի 22, 1897[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 1, 1976[3], Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ խորհրդային արվեստաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ։ Բյուզանդագետների միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ։
Վիկտոր Լազարև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1897, 1896 կամ օգոստոսի 22, 1897[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 1, 1976[3] Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան, գրող, iconographer և արվեստի քննադատ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Գիտական ղեկավար | Nikolay Ilyich Romanov? |
Եղել է գիտական ղեկավար | Վիկտոր Գրաշչենկով, Alexei Komech?, Juriy Alekseevitsj Tarasov?, Viktoria Markova? և Օլգա Պոպովա |
Հայտնի աշակերտներ | Վիկտոր Գրաշչենկով, Alexei Komech?, Vladimir Plugin? և Օլգա Պոպովա |
Պարգևներ | |
Հայր | Նիկիտա Լազարև |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Մոսկվայում, հայտնի Լազարյան տոհմի շառավիղներից Նիկողոս Լազարյանի ընտանիքում։ 1916-1920 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում, իսկ 1924 թվականին ավարտել հնագիտության և արվեստաբանության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1926-1936 թվականներին աշխատել է Մոսկվայի կերպարվեստի թանգարանում, նախ իբրև իտալական գեղանկարչության բաժնի տնօրեն, ապա՝ պատկերասրահի վարիչ և գիտական գծով տնօրենի տեղակալ։ Նույն տարիներից կապված է եղել Մոսկվայի պետական համալսարանի հետ, իսկ 1960 թվականից եղել է այդ համալսարանի արտասահմանյան արվեստի պատմության ամբիոնի վարիչը։
Դեռևս 1925-1927 թվականներին եղել է մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Հունաստան և այլն), ուսումնասիրել թանգարանային և հնագիտական արժեքները և, վերադառնալով Մոսկվա, ձեռք բերած հարուստ նյութը օգտագործել է իր հետազոտությունների համար։ Դրանցից են՝ «Բյուզանդական գեղանկարչության պատմությունը» (Մոսկվա, 1947), «Իտալական վերածնության ծագումը» մենագրությունները և «Իտալացի հին վարպետներ», «Եվրոպական հին վարպետներ» գրքերը։ Տարբեր առիթներով անդրադարձել է նաև հայ հին մանրանկարչության հարցերին։
Եղել է ԽՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստիտուտի հիմնադիրներից։ 1943 թվականին ընտրվել է այդ ակադեմիայի թղթակից անդամ, 1945-1960 թվականներին գլխավորել է ակադեմիայի արվեստի ինստիտուտի գեղանկարչության և քանդակագործության բաժինը։ Ղեկավարել ու մասնակցել է «Ռուս արվեստի պատմության» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին։ Ընտրվել է Բյուզանդագետների միջազգային ասոցացիայի պատվավոր նախագահ, Ավստրիայի, Բրիտանիայի, Իտալիայի և Սերբիայի գիտությունների ակադեմիաների, Ֆլորենցիայի և Սիցիլիայի արվեստի ինստիտուտների, Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ։ Քանիցս այցելել է Հայաստան, ուսումնասիրել հայ հին մանրանկարչությունը[5]։
ՊարգևներԽմբագրել
- Խորհրդային Միության պետական մրցանակ (1976)։
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
- Լոմոնոսովի անվան մրցանակ։
ԱնդամակցությունԽմբագրել
- Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1943)։
- Ավստրիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
- Մեծ Բրիտանիայի գիտությունների արքայական ակադեմիայի անդամ։
- Իտալիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
- Սերբիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
- Վենետիկի գրականության և արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ։
ԵրկերԽմբագրել
- Բյուզանդական գեղանկարչության պատմությունը, Մոսկվա, 1947։
- Իտալական վերածնության ծագումը, 1956.
- Իտալացի հին վարպետներ, 1972.
- Եվրոպական հին վարպետներ, 1986.
- Искусство Древней Руси. Мозаики и фрески.
- Фрески Софии Киевской.
- Страницы истории новгородской живописи.
- Новгородская иконопись.
- Русская иконопись от истоков до начала XVI века.
ԳրականությունԽմբագրել
- Դրամբյան Ի. Արվեստաբանը, գիտնականը, «ՍԱ», 1977, №1:
- Вздорнов Г. И., Научная проза В. Н. Лазарева , 1998.
- Гращенков В. Н., Виктор Никитич Лазарев: жизнь, творчество, научное наследие, 1998.
- Гращенков В. Н., Список опубликованных трудов В. Н. Лазарева, 1998.
- Гращенков В. Н., Виктор Никитич Лазарев: жизнь, творчество, научное наследие, 2002.
- Попова О. С. Виктор Никитич Лазарев, 2002.
- Дюфренн С., Виктор Лазарев: итог одного труда, 2003.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Лазарев Виктор Никитич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 22
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 469)։ |