Վիկտոր Դրագունսկի
Վիկտոր Յուզեֆովիչ Դրագունսկի (դեկտեմբերի 1, 1913[1] կամ նոյեմբերի 30, 1913[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 6, 1972[2][4][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, վեպերի և պատմվածքների հեղինակ, որոնցից ամենահայտնին՝ «Դենիսի պատմվածքները» շարքն է, որը դարձել է մանկական գրականության դասական գործերից մեկը[6]։
Վիկտոր Դրագունսկի Виктор Драгунский | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1913[1] կամ նոյեմբերի 30, 1913[2][3][4] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 6, 1972[2][4][1] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | դերասան, մանկագիր, բանաստեղծ, գրող, լրագրող և սցենարիստ |
Լեզու | Ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Adventures of Dennis? |
Զավակներ | Leonid Kornilov?, Denis Dragunsky? և Kseniya Dragunskaya? |
Viktor Dragunsky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Դրագունսկին ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 1-ին Նյու Յորքում՝ հրեաների ընտանիքում[6]։ Նրա ծնողները, արտագաղթելով Գոմելից, հաստատվել էին Բրոնքսում։ Հայրը՝ Յուդա Պերցովսկին (1894-1918), և մայրը՝ Ռիտա Դրագունսկայան (1895-1967), ծնունդով Մագիլովսկայա նահանգի գավառական քաղաք Ստարոբոխավայից են։ Նրանք ամուսնացել են 1913 թվականի փետրվարի 26-ին Գոմելում[7][8][9]։ Չկարողանալով հարմարվել Ամերիկայում՝ ընտանիքը 1914 թվականին վերադարձել է Գոմել։
1918 թվականին Վիկտորի հայրը մահանում է տիֆից (այլ աղբյուրներ փաստում են, որ նա մահացել է այդպես էլ չպարզաբանված հանգամանքներում)։ Վիկտորի խորթ հայրը դարձավ քաղաքի հեղկոմ, զինվորական կոմիսար Իպոլիտ Վոյցեխովիչը, որը զոհվել է 1920 թվականին։ 1922 թվականին նրա խորթ հայրը դարձավ հրեական թատրոնի դերասան՝ Մենախել Մենդոլ Խայիմովիչ Ռուբինը (1894-1962), ում հետ միասին ընտանիքը հյուրախաղերի է մեկնել ամբողջ երկրով մեկ[10][11]։ 1925 թվականին նրանք տեղափոխվել են Մոսկվա, որտեղ Ռուբինը Իլյա Տրիլինգի հետ միասին ձևավորել է իրենց սեփական թատերախումբը[12]։ Հետագայում Մենախեմ Ռուբինը լքել է ընտանիքը և Ամերիկայում դարձել է հրեական թատրոնի ռեժիսոր։
Վիկտորը վաղ տարիքից սկսեց աշխատել։ 1930 թվականին արդեն աշխատելով՝ նա սկսել է այցելել Ալեքսեյ Դիկովի գրական-թատերական արվեստանոցը։ 1935 թվականին որպես դերասան՝ սկսել է հանդես գալ Գոգոլի անվան մոսկովյան դրամատիկական թատրոնում։
Միաժամանակ Դրագունսկին զբաղվում էր գրական գործով. գրել է ֆելիետոններ և զավեշտական փոքրիկ երկեր, հնարել է միջախաղեր, էստրադային մենախոսություններ, կրկեսային ներկայացումներ։ Կապվել է կրկեսի դերասանների հետ և նույնիսկ որոշ ժամանակ աշխատել է կրկեսում։ Աստիճանաբար նա ստացել է դերեր։ Ֆիլմարվեստում խաղացել է մի քանի դերեր և ընդունվել է կինոդերասանի թատրոն։ Բայց թատրոնում իր մեծ թատերախմբով, որում հանդես են եկել անվանի դերասաններ, երիտասարդներին և ոչ այնքան հայտնի դերասաններից թատրոնն այդքան էլ շատ ժամանակ չի խլել։ Այստեղ Դրագունսկու մոտ մի միտք է ծագում՝ թատրոնի ներսում ստեղծել ինքնուրույն գործունեություն ծավալող փոքրիկ թատերախումբ։ Բայց իրականում այդպիսի թատերախումբը կարելի էր միայն պայմանականորեն կոչել ինքնագործ, քանի որ այնտեղ հանդես էին գալիս պրոֆեսիոնալ դերասաններ։ Շատ դերասաններ դրական արտահայտվեցին կատակերգական «Թատրոնը թատրոնում» խումբը ստեղծելու գաղափարին։ Դրագունսկին դարձավ «կապույտ թռչնակ» գրական-թատերական կատակերգության անսամբլի կազմակերպիչ և ղեկավար։ Այն գործել է 1948-1958 թվականներն ընկած ժամանակահատվածում, որտեղ սկսեցին այցելել մոսկովյան թատրոններից այլ դերասաններ։ Աստիճանաբար փոքրիկ թատերախումբը սկսել է կարևոր դիրք գրավել և բազմիցս հանդես գալ Յաբլոչկինայի անվան «Դերասանի տանը» ակումբում՝ ղեկավարվող Ալեքսանդր Մոիսեևիչ Էսկինի կողմից, որն այն ժամանակ կոչվում էր համառուսական թատերական կազմակերպություն։ Կատակերգական զվարճալի ներկայացումները այնքան մեծ հաջողություններ ունեցան, որ Դրագունսկուն հրավիրեցին Մոսէստրադա՝ նմանատիպ նույնանուն կոլեկտիվ ստեղծելու համար։ Կապույտ թռչնակի բեմադրման համար Լյուդմիլա Դավիդովիչի հետ միասին մի քանի երգերի համար գրել է տեքստ, որոնք բավականին հայտնի են դարձել և երկրորդ կյանք են ձեռք բերել էստրադայում։ Դրանք էին՝ «Տրի վալսա», «Չուդո Պեսենկա», «Տեպլոխոդ» (որը երգել է Լեոնիդ Ուտյոսովը), «Զվեզդա մոիխ պալեյ», «Բերեզյոնկա»[13]։
1940 թվականից հրատարակել է ֆելիետոներ և զվարճալի փոքրիկ երկեր, որոնք հետագայում զետեղվեցին «Պողպատյա բնավորություն» (1960) ժողովածուում։ Նա նաև գրել է երգեր, միջնախաղեր, ներկացումներ էստրադայի և կրկեսի համար։
Մեծ հայրենական պատերազմի ժամանակ մտավ աշխարհազոր։ 1943 թվականին Կալուժսկի մարզի Լյուդինովսկի շրջանի Պեչկա գյուղի հիրվանդանոցում մահացավ նրա խորթ եղբայրը` Միխայիլ Միխաեյիլովիչ Դրագունսկին, ով մահացու վերք էր ստացել[14][15]։
1959 թվականից Դրագունսիկին գրել է զվարճալի պատմվածքներ Դենիս Կարաբլյովի և նրա ընկեր՝ Միշկա Սլոբնյովի մասին, որոնք միասին հայտնի են «Դենիսկինի պատմվածքներ» անվամբ։ 1960-ական թվականներին մեծ տպաքանակով լույս են ընծայվում գրքեր այս շարքից.
- «Աղջիկը օդապարիկում»
- «Կախարդված տառեր»
- «Մանկության ընկերը»
- «Շներին առևանգողը»
- «Քսան տարի անկողնու տակ»
- «Արվեստի կախարդական ուժը» և այլն։
1970-ական թվականներին գրվել են.
- «Կարմիր փուչիկը կապույտ երկնքում»
- «Գույնզգույն պատմվածքներ»
- «Արկած» և այլն։
Այս պատմվածքների մոտիվով թողարկվել են «Զավեշտալի պատմություններ», «Աղջիկն օդապարիկում», «Դենիսկինի պատմվածքները», «Որպես գաղտնիք ամբողջ աշխարհին», «Դենիս Կարաբլյովի ապշեցուցիչ արկածները» ֆիլմերը, «Որտեղ տեսված է, որտեղ լսված է», «Կապիտանը», «Հրդեհ շենքում», «Հեռադիտակ» կարճամետրաժ ֆիլմերը, «Երալաշ» և «Իվան Կազլովսկու փառքը» ֆիլմերի սյուժեն։ Այս պատմվածքները մեծ հռչակ են բերել հեղինակին ու հենց այս պատմվածքներով էլ նրան սկսեցին ճանաչել։ Դենիսկա անունը պատահաբար չի ընտրվել. այդպես էր նրա որդու անունը։ Բացի այդ, Դրագունսկին «Կախարդական ուժը ֆիլմի» սցենարիստն էր, որում հերոսի դերում հանդես է գալիս Դենիսկա Կարաբլյովը։
1990 թվականին Վիկտոր Դրագունսկու բանաստեղծությունների հիման վրա թողարկված երգերը հրատարակվել են նրա կնոջ կողմից։
Վիկտոր Դրագունսկին չի գրել միայն փոքրերի համար։ 1961 թվականին լույս ընծայվեց «Նա ընկավ խոտի վրա» վեպը, որը պատերազմի առաջին օրերի մասին է։ Վեպի հերոսը երիտասարդ նկարիչ է՝ ինչպես որ հենց ինքը հեղինակն է, չնայած նրան, որ իրեն հաշմանդամության պատճառով զինակոչեցին, բայց դա չխանգարեց նրան մտնել աշխարհազոր։ «Այսօր և ամեն օր» վեպը (1964) նվիրված է կրկեսում աշխատողների կյանքին։ Վեպի գլխավոր հերոսը ծաղրածու է։ Գիրքը մարդու մասին է, ով առաջ է շարժվում ներկա ժամանակին հակառակ և ապրում է իր ձևով։
Գրողը վախճանվել է Մոսկվայում 1962 թվականի մայիսի 6-ին։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Ընտանիք
խմբագրել- Առաջին ամուսնություն- ամուսնացել է դերասանուհի Ելենա Պետրովնա Կարնիլովայի հետ։
- Տղա - Լրագրող Լեոնիդ Վիկտորովիչ Կորնիլով (1937-2007), Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտություն ֆակուլտետի շրջանավարտ, երկար տարիներ աշխատել է Իզվեստիայում, Նեդելյայում, «Հեքիաթային ուժը», «Մնալ հշողության մեջ», «Ապրելակերպը՝ սովետական», «Ազդարարից մինչև նեոն», «Այս զարմանալի վետերանները» գրքերի հեղինակ։
- Երկրորդ կին - Ալլա Վասիլևվնա Դրագունսկայա (1924-2007) Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի շրջանավարտ, հրատարակել է «Վիկտոր Դրագունսկու մասին. նրա կյանքը, ստեղծագործությունները, ընկերներից հիշողություններ» գիրքը
- Տղա - Լրագրող և սցենարիստ Դենիս Վիկտորովիչ Դրագունսկի (ծնվ. 1950 թվականին)
Թոռնուհի - Լրագրող և դիզայներ Իրինա Դրագունսկայա (ծնվ. 1974 թվականին)
- Աղջիկ - Գրող և թատերագիր Իրինա Դրագունսկայա (ծնվ. 1965 թվականին)
- Քեռի (մոր եղբայրը) - Իսահակ Լվովիչ Դրագունսկի (1892-1938), մինչև 1924 թվականը եղել է Գոմելսկու նահանգային դատարանի նախագահ, այնուհետև Իվանովսկի Պրամըշլենի շրջանի (1931-1934) և Ազովսկո-Չեռնոմորսկի ծայրամասի դատախազ։ Գնդակահարվել է[16][17][18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ (չեխերեն) — 2003.
- ↑ 3,0 3,1 Е.В. Перемышлев ДРАГУ́НСКИЙ (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 650—652. — ISBN 5-94848-245-6
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
- ↑ 6,0 6,1 Драгунский Д. В. «Фотографии Denis Dragunsky (удостоверение)». Facebook. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին. «Мой отец родился 1 декабря. Почему-то в «Литературной энциклопедии» написано 30 ноября, но отец на это не обратил внимания. Мы всегда 1 декабря отмечали его день рождения, и когда он жив был, и после смерти.»
- ↑ Драгунский Д. В., 2010, էջ 51
- ↑ Ellis Island Passenger Arrival Records (Dragunsky) Արխիվացված 2013-11-12 Wayback Machine: Два брата и сестра матери прибыли на Эллис-Айлэнд 4 марта 1913 года.
- ↑ Jewishgen.org (см. базу данных о бракосочетаниях по Белоруссии, требуется регистрация): Свидетельство о браке (выданное 26 февраля 1913 года канцелярией гомельского городского раввина) Юды Фальковича Перцовского, уроженца Гомеля 18 лет, и Риты Лейбовны Драгунской, уроженки Старобыхова 16 лет. Мать будущего писателя Р. Л. Драгунская эмигрировала в Америку весной 1913 года вместе с мужем и отцом — Лейбом Хаимовичем Драгунским (1870—1913), а также мачехой Ханой-Бейлей Хононовной Ратнер (1885—?); последние расписались незадолго до поездки, 7 января 1913 года.
- ↑ «A Pictorial Library of the Yiddish Theatre» (անգլերեն). Museum of Family History. 2008—2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին. «Rubin, Menachem (1894-1962) Actor»
- ↑ «Menachem Rubin, well-known jewish actor, dies in New York» (անգլերեն). JTA Jewish news archive. 1962 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Illya (Simon) Trilling» (անգլերեն). Museum of Family History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Синяя птица судьбы Виктора Драгунского». Еврейский Журнал. 2010 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Память народа
- ↑ Книга памяти воинов-евреев, павших в боях с нацизмом (стр. 498)
- ↑ «Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991». knowbysight.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Бутовецкий, Давид. «Зрячие сердцем». jig.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին. «Исаак Львович Драгунский, бывший прокурор Азово-Черноморского края, был арестован 1 августа 1937 года. Год спустя чекистская пуля лишила его жизни.»
- ↑ Драгунский Д. В., 2010, էջ 54
Գրականություն
խմբագրել- Борщевская М. Целый мир. // Детская литература. — 1979. — № 3. — С. 23—25.
- Виноградов О. «Было мокро, грязно и весело». // Маленькая компания. — № 15—16. — С. 7.
- Громова Т. Взрослый конферанс на детскую тему. // Детская литература. — 1970. — № 10. — С. 11—14.
- Драгунская А. О Викторе Драгунском. // Начальная школа. — 2000. — № 7. — С. 136.
- Виктор Юзефович Драгунский: (К 60-летию со дня рождения). // Книги — детям. — М.: Детская литература, 1972. — С. 128—129.
- Драгунский Д. В. Господин с кошкой. — Рипол Классик, 2010. — 416 с. — 7000 экз. — ISBN 978-5-386-02349-2
- Косарева А. В. Мастер улыбки: [Литературная игра по произведениям В. Ю. Драгунского]. / А. В. Косарева, М. С. Андреева, М. П. Короткова. // Читаем, учимся, играем. (3 выпуска). Сборник сценариев для библиотек. — 1999. — № 2. — С. 14—16.
- Линкова И. Я. Виктор Юзефович Драгунский. // И. Я. Линкова. Дети и книги. — М.: Знание, 1970. — С. 43—47.
- Михайлов Е. Виктор Драгунский. // Детская литература. — 1988. — № 10. — С. 53—54.
- Нагибин Ю. М. Не чужое ремесло: [Статьи]. / Ю. М. Нагибин. — М.: Современник, 1983. — 350 c. — (Библиотека «О времени и о себе»).
- Перемышлев Е. Викторина «Денискины рассказы» Виктора Драгунского. // Литература: газета издательского дома «Первое сентября». — 1998. — № 46. — С. 13. — (Школа в школе).
- Сивоконь С. Прикосновение к детству. // Семья и школа. — 1990. — № 8. — С. 54—56.
- Степченко Э. О Викторе Драгунском и его рассказах. // Начальная школа — 1980. — № 4. — С. 58—59.
- Тарасов К. Г. Вопросы поэтики цикла В. Драгунского «Денискины рассказы». // Проблемы детской литературы и фольклор: сборник научных трудов. — Петрозаводск, 1999. — С. 73—96.
- Усачёва Е. Папа Дениса Кораблёва: к 85-летию Виктора Юзефовича Драгунского. // Пионерская правда. — 1998. — 27 ноября (№ 43). — С. 2.
- Русские писатели и поэты: Краткий биографический словарь. — М., 2000.
- Чудо-песенка: песни на стихи Виктора Драгунского для голоса (хора) в сопровождении фортепиано (баяна) / Сост. А. В. Драгунская; Предисл. А. Богословского. — М.: «Советский композитор», 1990.
Արտաքին հղումներ
խմբագրել- Խոսում է Մոսկվան. Հեղինակ՝ Եվգ. Պերեմիշլև
- Կապույտ թռչուններ Վիկտոր Դրագունսկիի ճակատագրին
- Վիկտոր Դրագունսկի. ֆիլմի սցենարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դրագունսկի» հոդվածին։ |