Այսօր և ամեն օր (ռուս.՝ «Сегодня и ежедневно»), խորհրդային գրող Վիկտոր Դրագունսկու վեպը կրկեսի դերասանների մասին։ 1964 թվականին առաջին անգամ հրատարակվել է «Մոսկվա» թերթում, առանձին հրատարակությամբ լույս է ընծայվել 1965 թվականին «Սովետսկայա Ռոսիա» հրատարակչության կողմից[1][2]։ Վեպի որոշ գլուխներ հրատարակվել են որպես առանձին պատմվածքներ[3]։ Վեպի մոտիվներով նկարահանվել է հեռուստաներկայացում և գեղարվեստական ֆիլմ։

Այսօր և ամեն օր
Сегодня и ежедневно
ՀեղինակՎիկտոր Դրագունսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀրատարակիչՍովետսկայա Ռոսիա
Հրատարակման տարեթիվ1964

Պատմություն խմբագրել

Գրողի կինը՝ Աննա Դրագունսկայան, իր հուշերում նշել է, որ իր երկու՝ «Նա ընկավ խոտի վրա» և «Այսօր և ամեն օր» վեպերում, Դրագունսկին ներկայացրել է այն, ինչի միջով նա իրականում անցել է, ուստի երկու վեպերն էլ մեծ մասամբ ինքնակենսագրական բնույթ ունեն[4]։

Կրկեսի մասին վեպը մեծ մասամբ հիմնված է գրողի անձնական փորձի վրա. 1944 թվականին 30 տարեկան հասակում թողնելով թատրոնը, որտեղ նա մինչ այդ աշխատում էր, Դրագունսկին մեկ տարուց ավելի Մոսկովյան կրկեսի բեմում աշխատել է որպես շիկակարմիր ծաղրածու[5][6]։

Ըստ Սերգեյ Սերգեյ Յուրսկիի պատերազմի ժամանակ կրկեսի գեղարվեստական ղեկավարի՝ Միքայել Վասիլեվիչ Դոլգովի ժամանակ Դրագունսկին նմանակել է նրա հորը՝ Յուրի Սերգեյևիչ Յուրսկիին, ով ղեկավարել է մոսկովյան կրկեսը 1940-ական թվականներին[7]։

  Ինչքան հիշում եմ, հայրս միշտ պարտքերի մեջ էր՝ խոշոր պարտքերի։ Դրագունսկու «Այսօր և ամեն օր» վեպում բոլոր կերպարների իրական են՝ ազգանունները փոխած։ Այստեղ նա նաև ներկայացնում է կրկեսի գեղարվեստական ղեկավարին՝ բարձրահասակ, բեղերով և մորուքով, ով նման էր Դոն Կիխոտին, ազգանունն էլ Դոլգով էր իհարկե։  

Սյուժե խմբագրել

Աշնանը Մոսկվայի կրկեսի նոր ներկայացման փորձի համար վերադառնում է հայտնի ծաղրածու՝ Նիկոլայ Վետրովը, որը երկու տարով գնացել էր Տաշքենդ՝ աշխատելու նպատակով։ Վետրովը ժամանակավոր տեղավորվում է կրկեսի հանդերձարանում ու ներկայանում է առաջին փորձին։ Նա այստեղ հանդիպում է իր հին ծանոթներին ու ընկերներին, սպասում է գեղեցկուհի Տայայի հետ հանդիպմանը, ում անսահման սիրում էր։ Սակայն փորձից հետո՝ Վետրովին մարզիկներից մեկը հաղորդում է, որ Ժոնգլյոր՝ Լաբիրզինը, ում տանել չէր կարողանում, անընդհատ պտտվում էր իր կնոջ շուրջը, նույնիսկ աշխատանքից հետո իր կնոջ հետևից ինչ-որ վոլգա մակնիշի մեքենա է գալիս, որի մեջ մի մայոր էր նստած։ Բուֆետում Տայան Վետրովի հետ լուրջ խոսակցություն է ունենում, սակայն այն ընդհատվում է, երբ Վետրովին խնդրում են օգնել զննել հիվանդ փղին։ Վետրովը փղի համար տաքացուցիչ ըմպելիք է պատրաստում և թողնում է, որ քնի։ Նրա նախկին կրկեսային ընկերները՝ Բորիսը և Ժեկը հրավիրում են նրան ռեստորան իր վերադարձը նշելու նպատակով և նա համաձայնվում է, չնայած հասկանում է, որ Տայայի հետ դեռ անհամաձայնություններ ունի։ Ռեստորանում Վետրովի համար բաժակ է բարձրացնում իր տաղանդի երկրպագուներից մեկը, իսկ ծաղրածուն իրենից անկախ ներկաններին բացում է իր հոգին, թե ինչ ճակատագրի է նա արժանացել։

  ...ես պետք է ամեն օր ուրախություն պարգևեմ երեխաներին։ Ծիծաղն՝ ուախություն է։ Ես այն փոխանցում եմ իմ երկու ձեռքերով։ Իմ ծաղրածուական տաբատների գրպանները դրոշմված են ծիծաղով։ Ես ներկայանում եմ առավոտյան ներկայացմանը, գնում եմ կրկեսի բեմ այնպիսի դեմքով, կարծես դիրքեր եմ գնում։ Ոչ մի օր երեխաների համար չեմ աշխատում։ Ոչ մի երեխայի դեմքին ուրախության նշույլ չկա...  

Գիշերը՝ երեկույթից հետո, Վետրովը շարժվում է Տայայի մոտ, ով մենակ է ապրում իր փոքր տղայի՝ Վովկայի հետ։ Տեսնելով Վովկային մահճակալի վրա քնած, հասկանում է, որ երբեք դեռ չի խոսել նրա հետ, որովհետև Տայայի մոտ միշտ գալիս էր գիշերը, երբ Վովան քնած էր։ Նա Տայային հայտնում է, որ գիտի մայորի հետ իր կապի մասին և այդպիսով նրանց հարաբերությունները խզվում են։ Կեսօրին մոտ Վետրովը վերադառնում է կրկես, որտեղ այցելում է փիղ՝ Լյալկային և տեսնում է, որ բուժումը նրա վրա լավ է անդրադարձել։ Նա նորից շրջում է կրկեսով՝ հանդիպելու իր ծանոթներին, ովքեր երկրի բոլոր ծայրերից եկել են նոր ներկայացմանը ականատես լինելու նպատակով։ Վերադառնում է իր հանդերձասրահը։ Իրեն ծանոթ ակրոբատ՝ Վալյան խնդրում է Վետրովին նորոգել դերասանուհիներից մեկի կոշկի ներբանը, ում Վետրովը նախկինում չէր տեսել։ Այսպես նա ծանոթանում է օդային ակրոբատ՝ Իրինայի հետ, ով Միշա Ռասկատովայի կինն էր, ում հետ միասին բեմադրել է «մահացու համար» կրկեսի գմբեթի ներքո։ Նա հրավիրում է Վոլկովին իրենց փորձին։

Հաջորդ առավոտ Վետրովը ներկայանում է Ռասկատովաների փորձին։ Իրինան այնքան մեծ տպավորություն է գործում նրա վրա, որ մինչև փորձը նա խնդրում է Իրինային իրեն նույնպես տանել հյուրախաղերի աշխատանքային այս շրջանն ավարտելուց հետո։ Փորձին մասնակցում է մեծ թվով հանդիսատես. ըստ պլանի Իրինան օդում պետք է երկակի մահաթռիչք կատարի, այնուհետև ընկնի ներքև, բայց հատուկ ապահովագրումը չի թողնելու, որ նա ընկնի ու հետ կնետի ճոճաձողի վրա։ Այս հնարքի իրագործման ժամանակ Իրինան հանկարծակի գլխով հարվածում է գմբեթի տակ գտնվող լապտերին, ընկնում է և մահանում։

Իրինայի հողարկավորությունից հետո Վետրովը այլև չի շարունակում իր գործունեությունը կրկեսում։ Նա հրահանգչից խնդրում է իրեն տեղափոխել ամենահեռու կրկեսը, որը ծաղրածուի կարիք ունի։ Նրան ճանապարհելու է գալիս Տայան և Վետրովը նրան մեկընդմիշտ հրաժեշտ է տալիս։

Արձագանքներ խմբագրել

Ինքը՝ Դրագունսկին (Միխայիլ Սվետլովին ուղղված իր նամակում), վեպի մասին այսպես է արտահայտվել. «Իմ այս նոր վեպը ծաղրածուի և նրա սրտի, ցավի և աշխարհի նկատմամբ իր տագնապի մասին է։ Այդ ցավն անցնում է նրա սրտի միջով։ Այն սիրո, կրկեսի, գեղեցկության, կորստի և շատ այլ բաների մասին է»[8]։

Յուրի Նագիբինի խոսքերով՝ վեպի հրատարակումից հետո այն սկսել են վատաբանվել շատ կոպիտ ու հիմար ձևով[9]։ 1964 թվականի վերջին «Նովի Միր» թերթում գրաքննադատ Ֆելիկս Սվետովը նշել է, որ գլխավոր հերոսը բավականին հակասական կերպար էր, և նրա արարքները վկայում են այդ մասին։ Նա անհետևողական վերաբերմունք էր ցուցաբերում իր կնոջ ու երեխայի նկատմամբ, վերամբարձ խոստումներ էր տալիս Իրինային, ով մահանում է իր աչքերի առաջ, իսկ նա ոչինչ չի անում։ Հակասական էր նաև նրա վեհորեն հնչեցրած բառերն ու մտքերը, որոնք այդքան փառաբանվում են։ Ըստ Սվետովի՝ վեպի վատն այն էր, որ հեղինակը փորձել է համատեղել անհամատեղելին, պատմել կյանքի մասին օգտվելով գրական ոճից ու գողանալով ուրիշի շունչը։ Հենց սրանում է գրաքննադատը տեսել հեղիանկի սխալ հաշվարկը, որը ցավոք չի իրագործվել հեղինակի անզգոնության և իր հերոսների նկատմամբ անտարբեր լինելու պատճառով[10]։ Գեղարվեստական գրականություն տարեգրքում նշվել է, որ Սվետովը, որը բացասաբար է անդրադարձել վեպին միշտ չէ որ բավականին վստահ է իր քննադատական դիտողությունների վրա[11]։

Էկրանավորում խմբագրել

1971 թվականին դերասան և ռեժիսոր Վլադիմիր Անդրեևը վեպի հիման վրա բեմադրել է՝ «Ծաղրածու» անունով հեռուստաներկայացումը, որի գլխավոր դերասաններն էին՝ Վլադիմիր Էտուշը (Անատոլի Վետրով), Սոֆյա Պավլովան (Տայա), Նատալյա Սելեզնյովան (Իրինա)։ Հեռաուստաներկայացման սցենարը, որը վեպի համեմատ աննշան տարբերություններ ուներ, գրել է հենց ինքը՝ Վիկտոր Դրագունսկին։

1980 թվականին վեպի հիման վրա լույս է տեսել երկու մասից կազմված ֆիլմ՝ «Ծաղրածուն»։ Այս անգամ սցենարի հեղինակը գրողի որդին էր՝ Դենիս Դրագունսկին։ Գլխավոր դերում՝ որպես ծաղրածու, հանդես է եկել՝ Անատոլի Մարչևսկին։

Բեմադրություն խմբագրել

Ռեժիսոր Բորիս Գոլուբովսկին փաստել է, որ թատրոնները վեպի հրատարակումից հետո «ուրուրի պես հարձակվում էին դրա վրա»։ Յուրսկին ցանկացել է ծաղրածուի դեր խաղալ Սանկտ ՊԵտերբուրգի Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում, իսկ Ժենյա Եվստիգնեևը Մոսկվայի Սովրեմեննիկ թատրոնում, բայց ինչ որ բան այնպես չէր․ չստացվեց փոխանցել այդ արձակ ստեղծագործության գաղափարը բեմում՝ բեմական լեզվով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Драгунский В. Ю. Сегодня и ежедневно. Повесть // «Москва». 1964. № 4. С. 56—114.
  2. Драгунский В. Ю. Сегодня и ежедневно. Повесть / Ил.: И. Кононов. М.: Сов. Россия, 1965. — 142 с.
  3. Драгунский В. Ю. Слониха Лялька. Рассказ. [Для старшего дошкольного возраста]. Рис. И. Кононова. М.: Детская литература, 1970. — 24 с.
  4. Алла Драгунская. О Викторе Драгунском. Жизнь, творчество, воспоминания друзей. М.: «Химия и жизнь», 1999. С. 65.
  5. Русская литература XX века: прозаики, поэты, драматурги: биобиблиографический словарь. / Ред. Н. Н. Скатов. ОЛМА Медиа Групп, 2005. С. 652.
  6. Это весёлое имя — Драгунский
  7. Сергей Юрский. Кого люблю, того здесь нет (Google eBook)
  8. Виктор Драгунский. Письма Светлову // Столица. 1994. № 8. — С. 57.
  9. 9,0 9,1 «Он живой и светится…» К 80-летию Виктора Драгунского // Столица. 1994. № 8. — С. 55.
  10. Ф. Светов. За кулисами цирка (Виктор Драгунский. Сегодня и ежедневно. Повесть) // Новый мир. 1964. № 10. Стр. 254—258.
  11. Художественная литература: рекомендательный указатель литературы. Литературоведение. Искусство. 1964. М., 1966. — С. 20.