«Նա ընկավ խոտի վրա» (ռուս.՝ Он упал на траву), խորհրդային գրող Վիկտոր Դրագունսկու ինքնակենսագրական[1] վիպակը՝ նվիրված Մոսկվայի աշխարհազորայիններին, որոնք մասնակցել են Մոսկվայի պաշտպանությանը 1941 թվականի աշնանը։ Առաջին անգամ հրատարակվել է «Մոսկվա» ամսագրում (№ 12, 1961 թվական), 1963 թվականին լույս է տեսել առանձին գրքով «Խորհրդային գրող» հրատարակչությունում՝ Դ. Գրոմանի նկարազարդումներով։ Այնուհետև բազմիցս վերահրատարակվել է ոչ մեծ ցենզուրային օրինակներով[2]։

Նա ընկավ խոտի վրա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՎիկտոր Դրագունսկի
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունՍովետական գրող
Հրատարակվել է1961

2013 թվականին գրողի հոբելյանի առթիվ վիպակը վերահրատարակվել է «Սամոկատ» հրատարակչության կողմից նախնական տեքստի վերականգնմամբ՝ դառնալով «Ինչպես է դա եղել» ռազմական շարքի առաջին գիրքը[3]։

Սյուժե

խմբագրել

Վիպակի գործողությունները ներկայացվում են Մոսկվայի 19-ամյա բնակիչ Միտյա Կորոլյովի անունից (նա նշում է, որ ինքը ծնվել է 1922 թվականին), որն աշխատում է թատրոնում որպես նկարիչ։ Մանկության տարիներին ստացած ոտքի վնասվածքի պատճառով Միտյան կաղում է։ 1941 թվականի հունիսին պատերազմի սկսվելուց հետո նա ցանկանում է մեկնել ռազմաճակատ, բայց չի ընդունվում զինծառայության համար ոչ պիտանի լինելու պատճառով։ Այնուամենայնիվ, օգոստոսի վերջին նա հաջողվում է գրանցվել աշխարհազորում, որը պետք է հակատանկային խրամատներ փորի Մոսկվայի մոտ։ Մեկնելու նախորդ երեկոյան Միտյան տան մոտ սպասում է իր սիրելիին՝ դերասանուհի գեղեցկուհի Վալյային, որը, ինչպես իրեն է թվում, փոխադարձաբար սիրում է իրեն։ Սակայն Վալյան հեռախոսով հայտնում է, որ չի գալու։ Միտան հուսահատվում է, բայց նրան ուղեկցել առաջարկում է հարևանուհի Լինան, որին ինքը նախկինում ուշադրության չէր արժանացրել։ Շուտով սկսվում է օդային հարձակում, և Միտյան գնում է տանիք, որտեղ նա հսկում է և հետևում հրկիզող նյութերին։ Ռումբն ընկնում է հարևան տան վրա, և հարձակումից հետո Միտյան տեսնում է, որ Լինան զոհվել է։ Հաջորդ օրը նա թատրոնում ստանում է բամբակաբաճկոն ու երկարաճիտ կոշիկներ և մյուս աշխարհազորայինների հետ գնացքով մեկնում Նարո-Ֆոմինսկ։ Դրանից հետո նրանք ոտքով հասնում են մինչև Շչետկինո գյուղ, որտեղ սկսում են խրամատներ փորել։

Շուտով Միտյան ընկերանում է աշխարհազորայիններ Լյոշկայի, Ստեպան Միխալիչի, Տելեժկայի, Սերյոժա Լյոբոմիրովի, ղազախ Բայսեիտովի և այլոց հետ։ Նրանց ամբողջ ժամանակը, բացառությամբ քնի համար հատկացվող ընդմիջումներին, զբաղեցնում է խրամատներ փորելը, ռադիո և թերթեր չկան, այդ պատճառով էլ նրանք ոչինչ չեն իմանում ռազմաճակատից։ Աշխատանքը շարունակվում է մինչև հոկտեմբեր, որբ սկսում են ցրտերը, և աշխարհազորայինները տեղավորվում են մոտակա գյուղերի բնակիչների տներում։ Գյուղում Միտյան հանդիպում է Դունյա Տաբարինովային, որի հետ մտերմանում է։ Նա հարցնում է, թե չի նշանվի իր հետ Միտյան, սակայն վերջինս որոշումն է հավատարիմն մնալ Վալյային։

Խրամատների վրա կատարվող աշխատանքն ավարտվում ե։ Թերթից աշխարհազորայիններն իմանում են գերմանացիների մոտենալու մասին և օր օրի սպասում են խորհրդային բանակի ժամանմանը, որը պետք է ստանձնի այդ տարածքի պաշտպանությունը։ Սակայն անսպասելիորեն հայտնվում են գերմանական տանկերը, որոնք գնդակոծում են գյուղը։ Կրակի ներքո Միտյան ու նրա ընկեր Լյոշկան թաքնվում են անտառում, ապա դուրս գալիս Նարո-Ֆոմինսկ տանող ճանապարհի վրա։ Լյոշկան զոհվում է ինքնաթիռի գնդացրի կրակահերթից։ Հայտնվում է Բայսեիտովը, որին նույնպես հաջողվել էր փախչել գյուղից։ Նրանք թաղում են Լյոշկային։ Երկար քայլելուց հետո ուժասպառ Միտյան ու Բայսեիտովը հասնում են Նարո-Ֆոմինսկ, որտեղ տեսնում են շտապ հեռացող խաղաղ բնակիչների ու առաջ ընթացող խորհրդային զորքերի։

Միտյան վերադառնում է Մոսկվա։ Նա վերջնականապես բաժանվում է Վալյայից։ Պիտանի չլինելով զինվորական ծառայության համար՝ Միտյան, ինչպես և պայմանավորվել էր Լյոշկայի հետ, ընդգրկվում է պարտիզանական ջոկատի կազմում։

Արձագանքներ

խմբագրել

Յուրի Նագիբինի կարծիքով, որը բարձր է գնահատել Դրագունսկու արձակը, վիպակն արտաքնապես «պարզ ու անպաճույճ» է, դա «թույլ աշխարհազորային թիմի պարզամիտ պատմություն է»։ Սակայն, միևնույն ժամանակ «Դրագունսկու ապաշարայիններն ամենևին չեն խամրում մարտերի և վիպակների գերհերոսների փայլուն հարևանությամբ»[4]։

Գրողի դուստրը՝ նույնպես գրող Քսենյա Դրագունսկայան, հոր ստեղծագործություններում իրեն առավել ապշեցրած տեսարանների մասին հարցին պատասխանել է. «Ամենահուզիչ, սրտաճմլիկ տեսարանը համարում եմ «Նա ընկավ խոտի վրա» վիպակի եզրափակիչ տեսարանը, երբ Միտյա Կորոլյովը աշխարհազորից վերադառնում է Մոսկվա, իսկ կոմունալ տան նրա սենյակում բուժքույրերի դասեր են անցկացվում»[5]։

Թատերական ներկայացումներ

խմբագրել

2009 թվականին վիպակի հիման վրա ներկայացում է բեմադրել Տվերի Ն. Լվովի անվան մշակույթի ուսումնարանի «Էքսպերիմենտ» ժողովրդական թատրոն-ստուդիան[6]։

Աուդիոգիրք

խմբագրել

2013 թվականին վիպակի հիման վրա թողարկվել է աուդիոգիրք. տեքստը կարդում է Իլյա Իլյինը, ռեժիսորը եղել է Բ. Սոկոլովը[2][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Уже были написаны две повести: «Он упал на траву» и «Сегодня и ежедневно». В обеих повестях он описал то, что действительно было им пережито, так что обе повести носят в большой степени автобиографический характер. (Алла Драгунская. О Викторе Драгунском. Жизнь, творчество, воспоминания друзей. М.: «Химия и жизнь», 1999. С. 65.)
  2. 2,0 2,1 О ВОЙНЕ И ЮНОСТИ, ПРОНЗИТЕЛЬНО И ЧЕТКО («Книжное казино», 23.06.2013)
  3. Драгунский В. Ю. Он упал на траву… [сост. и оформл. серии И. Бернштейна; послесл. С. Дудкина; ил. М. Волохонской]. — Москва: Самокат, 2013. — 158 с.: ил. — (Как это было).
  4. Нагибин Ю. Не чужое ремесло. М.: Современник, 1983. С. 182.
  5. Ксения Драгунская: «Отец любил картофельные драники» (29.11.2013)
  6. «Триумф под радугой (14.08.2009 | "Горожанин плюс. Тверь")». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  7. Он упал на траву (аудиокнига MP3)

Արտաքին հղումններ

խմբագրել