Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն

լիտվացի շախմատիստ

Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն (լիտ.՝ Viktorija Čmilytė-Nielsen, օգոստոսի 6, 1983(1983-08-06)[1][2], Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի շախմատիստ։ Եվրոպայի չեմպիոն է (2011): 2015 թվականի ապրիլի 21-ից Լիտվայի Հանրապետության Սեյմի անդամ է[5]։

Վիկտորյա Չմիլիտե Նիլսեն
լիտ.՝ Viktorija Čmilytė-Nielsen
XIII-100-S20201208-O Posaškovos-8935 (cropped).jpg
Պետություն(ներ)Flag of Lithuania.svg Լիտվա
Անունը ծնվելիսլիտ.՝ Viktorija Čmilytė
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 6, 1983(1983-08-06)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրՇյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[3][1], կանանց գրոսմայստեր[1], միջազգային վարպետ[1] և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2538
ՖԻԴԵ համար12801259
365chessViktorija_Cmilyte
Chesstempo համար40240
ICCF համար40240
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010[4], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[4], Շախմատի կանանց օլիմպիադա 2006[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[4], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[4] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016
ԱնդամակցությունSK Rockaden և Բադեն-Բադեն
Պարգևներ և մրցանակներ
Commons-logo.svg Viktorija Čmilytė Վիքիպահեստում

Շախմատիստի կարիերաԽմբագրել

1994 թվականին Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությանը գրավել է 6-րդ տեղը։ 1995 թվականին Սան Լորենսուում մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությանը նվաճել է ոսկե մեդալ։ 2000 և 2005 թվականներին հաղթել է Լիտվայի տղամարդկանց առաջնությանը։ Երեք անգամ Եվրոպայի կանանց առաջնությանը գրավել է երկրորդ տեղը. Ստամբուլում (2005), Պլովդիվում (2008) և Ռիեկայում (2010)։ Թբիլիսիում 2011 թվականին Շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում գրավել է առաջին տեղը։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Լիտվայում 2012 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ անկուսակցական Վիկտորյա Չմիլիտեն ընդգրկվել է Լիտվայի Հանրապետության լիբերալների շարժման նախընտրական ցուցակներում։ Ըստ համամասնական ցուցակի` մարզուհին հայտնվել է կուսակցական ցուցակի 12-րդ հորիզոնականում և ընտրված թեկնածուների ցանկում չի եղել[6]։ Դայնու շրջանում ևս, որտեղից պետք է մեկ թեկնածու ընտրվեր, Չմիլիտեն չի կարողացել հաղթանակ տոնել` 14 թեկնածուներից գրավելով 6-րդ տեղը[7]։ 2015 թվականի ապրիլի 21-ին քաղաքական գործիչ Ռեմիգիյուս Շիմաշյուսը, ընտրվելով Վիլնյուսի քաղաքապետ, վայր է դրել Սեյմի անդամի լիազորությունները։ Խորհրդարանում նրա տեղը գրավել է Չմիլիտեն` նույն օրն ընդունելով լիազորությունները[5]. Սեյմում Չմիլիտեն միացել է շրջակա բնության պահպանման կոմիտեին[8]։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Չմիլիտեն իր թեկնածությունն է առաջադրել Աուշրոս շրջանում, սակայն կրկին չի ընտրվել[9]։ Միևնույն ժամանակ, Չմիլիտեն Սեյմի անդամ է ընտրվել շնորհիվ չորրորդ տեղի, որ գրավել էր նրա ներկայացրած կուսակցությունը շրջանում[10]։

Անձնական կյանքԽմբագրել

2001-2008 թվականներին ամուսնացած է եղել իսպանացի շախմատիստ Ալեքսեյ Շիրովի հետ։ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին երկրորդ անգամ ամուսնացել է դանիացի շախմատիստ Պետեր Հեյնե Նիլսենի հետ[11]։ Ունի երեք երեխա։

Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[12]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  2. 2,0 2,1 Chess.com — 2005.
  3. ratings.fide.com
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 OlimpBase
  5. 5,0 5,1 «Seimo Liberalų sąjūdžio frakcijos pranešimas: „Prie frakcijos prisijungė Seimo narė Viktorija Čmilytė-Nielsen“» (լիտվերեն)։ Сейм Литовской Республики։ 21 апреля 2015։ Վերցված է 2015-09-18 
  6. «Balsavimo rezultatai daugiamandatėse apygardose. 2012 m. Lietuvos Respublikos Seimo rinkimai ir referendumas dėl naujos atominės elektrinės statybos Lietuvos Respublikoje» (լիտվերեն)։ Главная избирательная комиссия Литовской Республики։ Վերցված է 2015-09-18 
  7. «Dainų (Nr.25) apygarda» (լիտվերեն)։ Главная избирательная комиссия Литовской Республики։ Վերցված է 2015-09-18 
  8. «Viktorija ČMILYTĖ-NIELSEN» (լիտվերեն)։ Сейм Литовской Республики։ Վերցված է 2015-09-18 
  9. «2016 m. Seimo rinkimų rezultatai - Aušros (Nr.25) apygarda» (լիտվերեն)։ Главная избирательная комиссия Литовской Республики։ Վերցված է 2016-11-01 
  10. «2016 m. Seimo rinkimų rezultatai - Lietuvos Respublikos liberalų sąjūdis» (լիտվերեն)։ Главная избирательная комиссия Литовской Республики։ Վերցված է 2016-11-01 
  11. Jurevičiūtė, Beatričė. (29 декабря 2013)։ «Palangoje susituokė šachmatininkai V.Čmilytė ir P.H.Nielsenas» (լիտվերեն)։ lrytas.lt։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-03-07 
  12. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org