Վիկտորյա Աբրիլ
Վիկտորյա Աբրիլ (իսպ.՝ Victoria Abril, իրական անունը` Վիկտորյա Մերիդա Ռոխաս (Victoria Mérida Rojas), հուլիսի 4, 1959[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի դերասանուհի և երգչուհի։ Նկարահանվել է ավելի քան 80 կինոնկարում։
![]() անգլ.՝ Victoria Abril | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1959[1][2][3][…] (63 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
Կրթություն | École Jeannine Manuel? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, ջազ երաժիշտ, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Pierre Edelman? |
Համատեղ ապրող(ներ) | Ժերար դե Բատիստա |
Պարգևներ և մրցանակներ | |
victoria-abril.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Վիկտորյա Աբրիլը ծնվել է Մադրիդում։ Ութ տարեկանից զբաղվել է բալետով, իսկ 15 տարեկանում իսպանական հեռուստատեսությունում վարել է ժամանցային շոուներ։ 1970-ական թվականներին սկսել է նկարահանվել կինոյում։ Կինոդեբյուտը «Մոլեգնություն» (1976 թ.) կինոնկարն էր։
1977 թվականին Վիսենթե Արանդայի «Սեռի փոփոխում» կինոնկարում Վիկտորյա Աբրիլը կերտել է տրանսսեքսուալի կերպար։ Արդյունքում նա խաղացել է նաև նույն ռեժիսորի 11 կինոնկարներում, այդ թվում այնպիսի ֆիլմերում, որոնք արժանացել են միջազգային մի շարք մրցանակների. «Լուտե. Նա շարժվում է կամ պայթում» (1987 թ.), «Ոչ ոք չի պատմի մեր մասին, երբ մահանանք» (1995 թ. երկուսն էլ արժանացել են Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակին), «Սիրեկանները» (1991 թ. պարգևատրվել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ով)։
1982 թվականին Վիկտորյա Աբրիլը տեղափոխվել է Ֆրանսիա։ Երկու անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակին` Ժան-Ժակ Բենեքսի «Լուսինը կեղտաջրով լի առվում» (1983 թ.), որտեղ նրա խաղընկերուհին Նաստասյա Կինսկին էր և «Կապվածություն» («Հաշիվների մաքրում» 1984 թ.) ֆիլմերի համար։
1986 թվականին նկարահանվել է Նագիսա Օսիմայի սկանդալային «Մաքս, սեր իմ» կինոնկարում, որտեղ հերոսուհին սիրահարվել էր շիմպանզեին։ 1980-ական թվականներին Վիկտորյա Աբրիլը հաճախ նկարահանվում էր իսպանացի ռեժիսորների ֆիլմերում ` «Հեծանիվներ ամռան համար» (1983 թ.), «Ամենահիասքանչ գիշերը» (1984 թ.), «Կախարդական ժամ» (1985 թ.) և այլն։
1990 թվականին Վիկտորյա Աբրիլը Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կինոնկարում կատարել է թմրամոլ պոռնոդերասանուհու գլխավոր դերը։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը Անտոնիո Բանդերասն էր։ Կինոնկարը Վիկտորյա Աբրիլին արժանացրեց Իսպանիայի ազգային «Գոյա» կինոմրցանակին։ Ավելի ուշ նա նկարահանվել է Ալմոդովարի «Բարձր կրունկներ» (1991 թ.) և «Կիկա» (1993 թ.) ֆիլմերում։
Կինոյին զուգընթաց Վիկտորյա Աբրիլը խաղում է նաև թատրոնի բեմում և հեռուստասերիալներում։ Նրա ֆիլմերի մեծամասնությունը նկարահանվել են Եվրոպայում, չնայած 1994 թվականին նա նկարահանվել է ամերիկացի ռեժիսոր Բարրի Լևինսոնի «Ջիմմի - Հոլիվուդ» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Քրիստիան Սլեյտերն էր։
Վիկտորյա Աբրիլի այլ ֆիլմերից են նաև «Բատոն-Ռուժ» («Եռակի հանցագործություն» 1988 թ.), «Անիծված սիզամարգ» (1995 թ.), «101 Ռեյկյավիկ» (2000 թ.), «Լուրեր չկան Աստծուց» (2001 թ.), «Բյուզանդական արքայադուստրը» (2006 թ.), «Ամառային անձրև» (2006 թ.), «Արյունակից քույրեր» (2008 թ.) և այլն։
Անձնական կյանքըԽմբագրել
1977 թվականին Վիկտորյա Աբրիլը ամուսնացել է Չիլիի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Գուստավո Լաուբեի հետ։ 1982 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Վիկտորյան ունի երկու որդի ֆրանսիացի ռեժիսոր Ժերար դե Բատիստայից։ Ամուսնացած է եղել նաև պրոդյուսեր Պիեռ Էդելմանի հետ։
Մասնակի ֆիլմագրությունԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1975 | Մոլեգնություն (Տեսիլք) | Obsesión | Անջելինա |
1976 | Ռոբինը և Մերիանը | Robin and Marian | թագուհի Իզաբելլա |
1976 | Շաբաթվա վերջը | El puente | Լոլիտա |
1976 | Պատմություն նետաձիգների, բռունցքների և սև աչքերի մասին | Storia di arcieri, pugni e occhi neri | Աննա |
1977 | Կարմիր գլխարկը | Caperucita y Roja | Կարմիր գլխարկ |
1977 | Սեռի փոփոխում | Cambio de sexo | Մարիա Խոսե |
1977 | Կինը և սիրուհին | Esposa y amante | Մարիսա |
1977 | Դոնա Պերֆեկտա | Doña Perfecta | Ռոզարիո |
1978 | Մարդը, ով կարողանում էր սիրել | El hombre que supo amar | Ամելիա |
1980 | Ոսկե կիսավարտիքով աղջիկը | La muchacha de las bragas de oro | Մարիանա |
1980 | Քնքշորեն սիրող մայրը | Mater amatísima | Կլարա |
1980 | Սիրտն հակառակ կողմից | Le coeur à l'envers | - |
1980 | Լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ | Mieux vaut être riche et bien portant que fauché et mal f... | Մերսեդես |
1981 | Համատեղ ճակատամարտ | La batalla del porro | Վիոլետա |
1982 | Ապստամբուհին | La guérilléra | Բարբարա Պերիսոն |
1982 | Տունը դրախտում | La casa del paraíso | Վիկտորիա |
1982 | Սպանություն Կենտրոնական կոմիտեում | Asesinato en el Comité Central | Կարմելա |
1982 | Պարս | La colmena | Ջուլիետա |
1982 | Ես ամուսնացել եմ ստվերի հետ | J'ai épousé une ombre | Ֆիֆո |
1983 | Լուսինը կեղտաջրով լի առվում | La lune dans le caniveau | Բելլա |
1983 | Ապօրինածինը | Le bâtard | Բեթթի |
1984 | Հեծանիվներ միայն ամռան համար | Bicicletas son para el verano, Las | Մանոլիտա |
1984 | Հաշիվների մաքրում (Կապվածություն) | L'addition | Պետտի |
1984 | Ամենահիասքանչ գիշերը | La noche más hermosa | Ելենա |
1984 | Սահմանին | On the Line | Էնգրասիա |
1985 | Եղեգնաթռչնակ | Rouge-gorge | Մարգարիտա |
1985 | Հայր մեր | Padre nuestro | Կարդենալա |
1985 | Կախարդական ժամ | La hora bruja | Սագա |
1985 | Խավարից հետո | After Darkness | Պասկալ |
1986 | Լռության ժամանակը | Tiempo de silencio | Դորիտա |
1986 | Մաքս, սեր իմ | Max mon amour | Մարիա |
1986 | Հաճույքների գիշերը | Nuit d'ivresse | - |
1987 | Խաղ թվերով | Ternosecco | Բրիջիդա |
1987 | Լուտե. Նա շարժվում է կամ պայթում | El Lute (camina o revienta) | Չելո |
1987 | Բարձր թաղամասեր | Barrios altos | Վերոնիկա |
1988 | Ամենազարմանալի խաղը | El juego más divertido | Ադա, Սառա |
1988 | Սպանելու հաճույք | El placer de matar | - |
1988 | Ադան ջունգլիներում | Ada dans la jungle | Կարմեն |
1988 | Բատոն-Ռուժ (Եռակի հանցագործություն) | Baton Rouge | Անա Ալոնսո |
1988 | Առանց վախի և հանդիմանության | Sans peur et sans reproche | Ժաննա |
1989 | Եթե նրանք ասեն, ինչ ես դու զգում | Si te dicen que caí | Ռամոնա, Ավրորա Նին |
1989 | Կապիր ինձ | Átame! | Մարինա Օսորիո |
1990 | Կինը ձեր կյանքում. Երջանիկ կինը | La mujer de tu vida | Բել |
1990 | Քեզ հետ առանձին | A solas contigo | Գլորիա |
1990 | Արևածագի հեծյալները | Los jinetes del alba | Մերիան |
1990 | Սանդինո | Sandino | Բլանկա Արաուզ |
1991 | Սիրեկանները | Amantes | Լուիզա |
1991 | Հիանալի ժամանակաշրջան | Une époque formidable... | Ջուլիետա |
1991 | Բարձր կրունկներ | Tacones lejanos | Ռեբեկա |
1992 | Սիրտը չափից դուրս շատ է | Demasiado corazón | Անա, Կլարա |
1993 | Ինքնակոչը | Intruso | Լուիզա |
1993 | Կիկա | Kika | Անդրեա Կարակորտադա |
1994 | Ջիմմի - Հոլիվուդ | Jimmy Hollywood | Լորիանա դե լա Պենա |
1994 | Երկնագույն սաղավարտ | Casque bleu | Ալիսիա |
1994 | Անիծված սիզամարգ (Ֆրանսիական թվիստ) | Gazon maudit | Լոլի |
1995 | Ոչ ոք չի պատմի մեր մասին, երբ մահանանք | Nadie hablará de nosotras cuando hayamos muerto | Գլորիա |
1996 | Ազատության ջատագովները | Libertarias | Ֆլորեն |
1997 | Տիեզերագնացի կինը | La femme du cosmonaute | Աննա |
1999 | Ոտքերի միջև | Entre las piernas | Միրանդա |
1999 | Իմ հայրիկը, իմ մայրիկը, իմ եղբայրներն ու քույրերը | Mon père, ma mère, mes frères et mes soeurs | Աննա |
2000 | Կենտրոնական հիվանդանոց | Hospital Central | - |
2000 | 101 Ռեյկյավիկ | 101 Reykjavík | Լոլա |
2001 | Հարավային ծովեր | Mari del sud | Սաբինա |
2001 | Լուրեր չկան Աստծուց | Sin noticias de Dios | Լոլա Նևադո |
2002 | Իսկ հետո՞ | Et après? | Լաուրա |
2004 | Յոթերորդ օրը | El 7º día | Լուսիանա |
2004 | Խոսիր, խոսիր | Cause toujours! | Ժասինթա |
2004 | Խարդախների միավորումը | Incautos | Պիլար |
2004 | Գայթակղության դպրոցը | Escuela de seducción | Սանդրա Վեգա |
2005 | Ազնիվ մարդիկ ապրում են Ֆրանսիայում | Les gens honnêtes vivent en France | Ավրորա |
2006 | Բյուզանդական արքայադուստրը | Tirante el Blanco | Խաղաղ այրին |
2006 | Ազնվականները | Les aristos | - |
2006 | Ամառային անձրև | El camino de los ingleses | Կարթագենյան դիմակ |
2007 | Լայնէկրան | De par en par | Մարինա |
2007 | Օրը` 48 ժամ | 48 heures par jour | Աննա |
2008 | Օսկար. Կրքի սյուրռեալիստը | Óscar. Una pasión surrealista | Անա |
2008 | Լավ է, քան երբևէ | Mejor que nunca | Իզաբել Ռոմերո |
2008 | Նրանց բարոյականությունը և մեր բարոյականությունը | Leur morale... et la nôtre | Մուրիել |
2008 | Արյունակից քույրեր | Solo quiero caminar | Գլորիա |
2008 | Բարձր թանգարան, ցածր թանգարան | Musée haut, musée bas | Կլարա |
2010 | Մեծ ռեստորան | Le grand restaurant | ռեստորանի հաճախորդ |
2011 | Թոնիի վրեժը | Les beaux mecs | Օլգա |
2012 | Իր արցունքները թոթափող կինը | The Woman Who Brushed Off Her Tears | Հելենա |
2012 | Վատ չէր լինի նիհարել | Mince alors! | Սոֆիա |
2014 | Առանց ավելորդության | Sin identidad | Ֆերնանդա |
2016 | Պատահաբար հղիացել եմ | Joséphine s'arrondit | Անդրեա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/films/033/000135625/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Vezyroglou D. Dictionnaire des étrangers qui ont fait la France (ֆր.) / P. Ory, M. Blanc-Chaléard — P. 5. — 992 p. — ISBN 978-2-221-11316-5
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html