Սամուել Չուկվուեզե (անգլ.՝ Samuel Chukwueze, մայիսի 22, 1999(1999-05-22)[1], Umuahia, Նիգերիա[2][3]), նիգերիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիլյառեալի և Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։

Սամուել Չուկվուեզե
Samuel Chukwueze
Չուկվուեզեն Վիլյառեալի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Samuel Chimerenka Chukwueze
Ազգությունը իգբո
Քաղաքացիությունը Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1999(1999-05-22)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Umuahia, Նիգերիա[2][3]
Հասակ 172 սմ
Քաշ 70 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
Համար 11
Պատանեկան կարիերա
Նիգերիա Ֆյուչր Հոուփ
Նիգերիա Նյու Ջեներեյշն
2012-2017 Նիգերիա Դայմոնդ Ակադեմիա
2017-2018 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018 Իսպանիա Վիլյառեալ B 20 (4)
2018-ներկա Իսպանիա Վիլյառեալ 28 (6)
Ազգային հավաքական
2015 Նիգերիա Նիգերիա Մ17 10 (3)
2018-ներկա Նիգերիա Նիգերիա 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վիլյառեալ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Չուկվուեզեն սկսել է Դայմոնդ Ակադեմիայում[5][6][7]։ 2017 թվականին նա միացավ Վիլյառեալի երիտասարդական թիմին[8][9][10]։ Առաջին հանդիպումը Վիլյառեալ B-ի կազմում անցկացրեց 2018 թվականի ապրիլի 15-ին՝ փոխարինման մտնելով Սաբադելի դեմ խաղում[11]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Չուկվուեզեն նշեց 2018 թվականի սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Նիկոլա Սանսոնեին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռեյնջերսի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց նոյեմբերի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[15][16]։ Իսպանիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 11-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Չուկվուեզեն խփեց դեկտեմբերի 13-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[19]։ 2019 թվականի ապրիլի 2-ին նիգերիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[20][21]։ Ապրիլի 2-ին Չուկվուեզեն ճանաչվեց Նիգերիայի 2018 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[22][23]։ Ապրիլի 14-ին նա խփեց Ժիրոնայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վիլյառեալին[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Չուկվուեզեն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2019 թվականի օգոստոսի 17-ին Չուկվուեզեն գոլ խփեց Գրանադայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[27][28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Չուկվուեզեն ներկայացրել է Նիգերիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում[29][30][31]։ 2015 թվականի աշնանը նա մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 հանդիպումներում և դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[32]։ Չուկվուեզեն ստացավ մրցաշարի բրոնզե խաղակոշիկը[33][34][35], իսկ Նիգերիան հաղթեց առաջնությունը[36]՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Մալիին[37][38]։

Նիգերիայի ազգային հավաքական Չուկվուեզեն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Հարավային Աֆրիկայի և Ուգանդայի դեմ խաղերի համար[39][40][41]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուգանդայի դեմ խաղում[42][43]։ 2019 թվականի ամռանը Չուկվուեզեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[44][45][46]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 7 հանդիպումներին։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հուլիսի 10-ին՝ ազգերի գավաթի քառորդ եզրափակչի Հարավային Աֆրիկայի դեմ խաղում[47][48]։ Նիգերիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը մրցաշարում[49][50]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտության մատնելով Թունիսին[51][52]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ B 2017–18 Սեգունդա Դիվիզիոն B 11 2 11 2
2018–19 9 2 9 2
Ընդհանուր 20 4 0 0 0 0 0 0 20 4
Վիլյառեալ 2018–19 Լա Լիգա 26 5 3 2 9 1 38 8
2019–20 2 1 0 0 2 1
Ընդհանուր 28 6 3 2 9 1 0 0 40 9
Կարիերայի ընդհանուր 48 10 3 2 9 1 0 0 60 13

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[53]

Նիգերիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 8 1
Ընդհանուր 9 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հուլիսի 10, 2019 Միջազգային մարզադաշտ, Կահիրե, Եգիպտոս   Հարավային Աֆրիկա 1–0 2–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2019

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Նիգերիա Մ17

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնություն. 2015[38]

Նիգերիա

Անհատական խմբագրել

  • ՖԻՖԱ Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե խաղակոշիկ. 2015[33]
  • Դայմոնդ Ակադեմիայի ամենաազդեցիկ ֆուտբոլիստ. 2016[54]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 Samuel Chukwueze (իտալ.)AC Milan.
  3. 3,0 3,1 3,2 FBref.com(բազմ․)
  4. «Nigeria - S. Chukwueze - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Samuel Chukwueze: Villarreal's Nigerian Jewel». Pundit Feed (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Meet Samuel Chukwueze: Villarreal's Nigerian rising star compared to Arjen Robben | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Samuel Chukwueze: Who is the Super Eagles' new boy?». ESPN.com. 2018 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «Samuel Chukwueze signs 5 years Contract with Villarreal FC». Diamond Football Academy Official Website (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Brila (2017 թ․ սեպտեմբերի 6). «World Cup winner Samuel Chukwueze joins La Liga side Villarreal». Latest Sports News In Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Villarreal completes the signing of Nigeria star». FCNaija. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «CE Sabadell - Villarreal CF B, Apr 15, 2018 - Segunda División B - Grupo III - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Villarreal CF - Rangers FC, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «Samuel Chukwueze makes Villarreal debut in Rangers stalemate | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «UD Almería - Villarreal CF, Nov 1, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «Villarreal CF - Levante UD, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «Villarreal vs. Levante - Sunday, November 4, 2018 - La Liga Match Center - MSN Sports». www.msn.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Rayo Vallecano - Villarreal CF, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  18. «Samuel Chukwueze makes Super Eagles statement with first LaLiga goal in Villarreal's draw | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  19. «Villarreal CF - Spartak Moscow, Dec 13, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  20. «Villarreal CF - FC Barcelona, Apr 2, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Barcelona battle back for 4-4 draw at Villarreal» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «'Motivated' Samuel Chukwueze wins award ahead of Osimhen and Onyekuru» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  23. Okoroji, Chidozie (2019 թ․ ապրիլի 2). «Chukwueze beat Onyekuru and Osimhen to win young player of the year Award». Latest Sports News In Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  24. «Girona FC - Villarreal CF, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  25. «Girona vs Villarreal». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Samuel Chukwueze | Football Stats | Villarreal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  27. «Villarreal CF - Granada CF, Aug 17, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  28. Anwankwo, Akan (2019 թ․ օգոստոսի 18). «Chukwueze nets in Villarreal's 4-4 draw with Granada as Mr P cheers in the crowd». Legit.ng - Nigeria news. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  29. «Samuel Chukwueze: The Nigerian who wants to be like Arjen Robben» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «Samuel Chukwueze: 6 Things to Know About the Bayern, Atletico Madrid, Arsenal & Leicester Target». 90min.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  31. «Samuel Chukwueze: Arsenal, Leicester and Atletico Madrid target whose parents used to burn his football boots». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  32. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Nigeria». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  33. 33,0 33,1 FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Awards». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  34. «Fifa admits bronze boot error, Chukwueze not Nwakali winner | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  35. Imehiron, Prince (2016 թ․ հունվարի 22). «Excited Chukwueze Finally Receives U-17 World Cup Bronze Boot». Complete Sports (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  36. «Nigeria win U17 World Cup again». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  37. «Mali U17 - Nigeria U17, Nov 8, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  38. 38,0 38,1 FIFA.com. «Golden Eaglets retain their crown». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  39. «Nigeria: Gernot Rohr invites 23 players for South Africa, Uganda ties | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  40. Shittu, Ibitoye (2018 թ․ հոկտեմբերի 29). «Gernot Rohr names Ahmed Musa, 22 others to face South Africa in AFCON qualifier». Legit.ng - Nigeria news. (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  41. Inyang, Ifreke (2018 թ․ հոկտեմբերի 29). «Rohr announces Super Eagles squad for South Africa, Uganda matches [Full list]». Daily Post Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  42. «Nigeria - Uganda, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  43. «Uganda hold Super Eagles to friendly stalemate». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  44. «Africa Cup of Nations: Iheanacho left out of Nigeria squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  45. Soliman, Seif (2019 թ․ հունիսի 10). «Nigeria name final 23-man Africa Cup of Nations squad». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  46. «Nigeria names final Afcon squad». Daily Nation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  47. «Nigeria - South Africa, Jul 10, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  48. «Nigeria don qualify for semi finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  49. 49,0 49,1 Blanchette, Rob. «Nigeria Tops Tunisia 1-0 to Win 3rd Place at 2019 Africa Cup of Nations». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  50. «AFCON 2019 third-place: Nigeria beats Tunisia to win bronze». Africanews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  51. «Tunisia - Nigeria, Jul 17, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  52. «Tunisia 0-1 Nigeria: Africa Cup of Nations third-place play-off» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  53. 53,0 53,1 «Samuel Chukwueze». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  54. «Awardees at DFA End of Year Party». Diamond Football Academy Official Website (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Չուկվուեզե» հոդվածին։