Բացել գլխավոր ցանկը

Մարիանո Բարբոսա

արգենտինացի ֆուտբոլիստ


Մարիանո Դամիան Բարբոսա (իսպ.՝ Mariano Damián Barbosaհուլիսի 27, 1984(1984-07-27), Լանուս, Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, իսպանական «Վիլյառեալ» ակումբի դարպասապահ։

Football pictogram.svg
Մարիանո Բարբոսա
Mariano Damián Barbosa
Mariano barbosa.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիանո Դամիան Բարբոսա
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1984(1984-07-27) (35 տարեկան)
Ծննդավայր Լանուս, Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
Համար 13
Պատանեկան կարիերա
Արգենտինա «Բանֆիլդ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Արգենտինա «Բանֆիլդ» 38 (-?)
2005-2007 Իսպանիա «Վիլյառեալ» 21 (-28)
2007-2008 Իսպանիա «Ռեկրեատիվո» 0 (0)
2008-2009 Արգենտինա «Էստուդիանտես» 1 (-5)
2009   Արգենտինա ««Ռիվեր Պլեյտ» 4 (-3)
2009-2010 Մեքսիկա «Ատլաս» 28 (-41)
2010-2014 Իսպանիա «Լաս Պալմաս» 162 (-209)
2014-2015 Իսպանիա «Սևիլյա» 2 (-1)
2015-այժմ Իսպանիա «Վիլյառեալ» 2 (-4)
Ազգային հավաքական
2003 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 2 (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

Բարբոսան սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Բանֆիլդ» ակումբի կազմում։ Նա հետզհետե տեղ գրավեց հիմնական կազմում և ակումբում անցկացրեց երեք մրցաշրջան։ 2005 թվականին Մարիանոն տեղափոխվել է իսպանական «Վիլյառեալ»։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Բարբոսան եղել է թիմի երկրորդ դարպասպահը Սեբաստիան Վիերայից հետո։ Օգոստոսի 28-ին «Օսասունայի» դեմ խաղում Մարիանոն կատարել է իր դեբյուտը Լա լիգայում[1]։ Դիեգո Լոպեսի՝ «Վիլյառեալ» տեղափոխվելուց հետո Բարբոսան որոշել է հեռանալ ակումբից և տեղափոխվել «Ռեկրեատիվո»։ Հիմնական դարպասապահ Ստեֆանո Սորենտինոյի լավ խաղի պատճառով Մարիանոն երբեք դուրս չի եկել դաշտ:

2008 թվականին Բարբոսան վերադարձել է հայրենի երկրի «Էստուդիանտես» ակումբ:  Նոյեմբերի 16-ին «Արգենտինոս Ջունիորսի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ նա կատարել է իր դեբյուտը արգենտինական Պրիմերայում[2]։ Խաղային պրակտիկա ստանալու համար Մարիանոն վարձակալական հիմունքներով 2009 թվականի սկզբին տեղափոխվել է «Ռիվեր Պլեյտ» ակումբ: Մարտի 8-ին Սարանդիի «Արսենալի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում[3]։

Նույն տարվա ամռանը Մարիանոն տեղափոխվել է մեքսիկական «Ատլաս» ակումբ: Օգոստոսի 17-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը մեքսիկական Պրիմերայում[4]։ Մեքսիկայում կարիերան ավարտելուց հետո Բարբոսան վերադարձել է Իսպանիա: 2010 թվականի ամռանը նա դարձել է «Լաս Պալմաս» ակումբի խաղացող: Օգոստոսի 28-ին ակումբի կազմում նա մասնակցել է Տարագոնայի «Խիմնաստիկի» դեմ կայացած հանդիպմանը[5]։ Կանարյան կղզիների թիմի կազմում Բարբոսան խաղացել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով ավելի քան 150 հանդիպման։

2014 թվականին ավարտվել է ակումբի հետ Մարինոյի պայմանագրի ժամկետը, և նա տեղափոխվել է «Սևիլյա» որպես ազատ գործակալ[6]։ Օգոստոսի 23-ին «Վալենսիայի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտն ակումբիկազմում։[7]: Մրցաշրջանի ավարտին Բարբոսան դարձել է Եվրոպայի լիգայի հաղթողը «Սևիլյայի» կազմում: 2015 թվականի ամռանը Բարբոսան վերադարձել է «Վիլյառեալ»[8]։

Միջազգային կարիերաԽմբագրել

2003 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Բարբոսան ԱՄԷ-ում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է չորրորդ տեղը:  Մրցաշարի 1/16 եզրափակչում նա մասնակցել է Եգիպտոսի երիտասարդական հավաքականի դեմ խաղն՝ փոխարինելով դարպասապահ Գուստավո Էբերտոին[9]։

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  «Սևիլյա»

  • 2  ՈւԵՖԱ Սուպերգավաթի արծաթի մեդալակիր - 2014
  • ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող - 2014/2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Осасуна VS. Вильярреал 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2005-08-28 
  2. «Архентинос Хуниорс VS. Эстудиантес 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-11-16 
  3. «Ривер Плейт VS. Арсенал Саранди 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-03-08 
  4. «Америка VS. Атлас 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-17 
  5. «Лас-Пальмас VS. Химнастик 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-08-28 
  6. «Вратарь «Лас-Пальмас» Барбоса перейдет в «Севилью»» (ռուսերեն)։ sports.ru։ 2014-07-15 
  7. «Севилья VS. Валенсия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-23 
  8. «Мариано Барбоса вернулся в «Вильярреал»» (ռուսերեն)։ sports.ru։ 2015-07-09 
  9. «Аргентина (до 20) VS. Египте (до 20) 2:1» (ռուսերեն)։ fifa.com։ 2003-12-08 

Արտաքին հղումներԽմբագրել