Ուիլյամ Պետտի (Petty) (մայիսի 26, 1623(1623-05-26)[1][2][3][…], Ռոմսի, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Անգլիայի թագավորություն - դեկտեմբերի 16, 1687(1687-12-16)[2][3][4][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5]), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադիրը։

Ուիլյամ Պետտի
անգլ.՝ William Petty
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1623(1623-05-26)[1][2][3][…]
ԾննդավայրՌոմսի, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Անգլիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1687(1687-12-16)[2][3][4][…] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[5]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան և Ստորին Նորմանդիայի համալսարան
ԵրկերTreatise of Taxes and Contributions?, The Advice to Hartlib?, Double Writing?, The Economic Writings of Sir William Petty?, Reflections upon Ireland? և History of the Down Survey?
Մասնագիտությունտնտեսագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, վիճակագրագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ, գործարար, բժիշկ և ժողովրդագիր
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
ԱմուսինElizabeth Waller, Baroness Shelburne?[6]
Ծնողներհայր՝ Anthony Petty?[2], մայր՝ Francesca?[7]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի Ազգային ժողովի անդամ, Member of the Third Protectorate Parliament? և Member of Parliament in the Parliament of Ireland?
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներԷնն ՖիցՄորիս[6], Henry Petty, 1st Earl of Shelburne?[6], John Petty?[2] և Charles Petty, 1st Baron Shelburne?[2]
 William Petty Վիքիպահեստում

Լեյդենի, Փարիզի և Օքսֆորդի համալսարաններում ուսանել է բժշկություն։ 1647 թ. հորինել է պատճենահան մեքենա, 1649 թ. ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան, 1651 թ. դարձել անատոմիայի ու երաժշտության պրոֆեսոր։ Որպես արժեքի աշխատանքային տեսության հիմնադիր-գիտնականի՝ նրան բարձր է գնահատել Կարլ Մարքսը։ Պետտիի սկզբնական աշխատություններում նկատելի էր մերկանտիչիզմի գաղափարների ազդեցությունը, որը հետագայում մասնավորապես՝ «Մի քանի խոսք փողի առթիվ»-ում, 1682 թ.) վերացել է։ Ի տարբերություն մերկանտիլիստների՝ հարստության աղբյուրը համարել է ոչ թե շրջանառության, այլ արտադրության ոլորտը։ Հասարակության տնտեսական զարգացումը դիտել է որպես օբյեկտիվ օրենքների գործողության պրոցես, բայց նույնացրել հասարակական, տնտեսության ու բնության օրենքները՝ դրանք համարելով հավերժական ու անփոփոխ։ Տարբերել է քաղաքական՝ մշտապես փոփոխվող շուկայական, և բնական գներ՝ հիմք ընդունելով աշխատանքի որոշակի քանակ, որը ծախսվել է ապրանքի արտադրության վրա (այսինքն՝ արժեքը)։ Սահմանելով աշխատանքի արտադրողականությունից արժեքի մեծության քանակական կախվածությունը՝ միաժամանակ անտեսել է արժեքի սոցիալական բնույթը, փոխարինել այն փոխանակային արժեքով (փողով)։ Աշխատավարձի բարձրացումը համարել է ուղղակի վնաս կապիտալիստների համար, աշխատավարձը՝ բանվորի «ապրուստի համար անհրաժեշտ մինիմում», դրանով իսկ նշել այն փաստը, որ աշխատավարձը բանվորի ստեղծած արժեքի միայն մի մասն է։ Ապրանքի արժեքը դրա արտադրության վրա ծախսված աշխատանքով որոշելու դիրքերից ձգտել է լուծել հավելյալ արժեքի ծագման հարցը։ Ռենտան քննել է որպես հավելյալ արժեքի համընդհանուր ձև, որի կոնկրետ դրսևորումներն են հողային ու դրամական (փոխատվական տոկոս) ռենտաները։ Առաջինն է ավել դիֆերենցիալ ռենտայի բնորոշումը, գիտականորեն մոտեցել հողի գնի որոշման հարցին։ Տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրա հայացքներն արտացոլել են երկրի էկոնոմիկայի զարգացումը արդյունաբերության կապիտալի շահերին ենթարկելու միտումը, չնայած, որ օրինաչափ է համարել տնտեսության կարգավորման մեջ պետության միջամտությունը։ Պետտիի ուսմունքի գիտական դրույթները զարգացրել են Ա․ Սմիթը և Դ․ Ռիկարդոն։

Հայտնի է, որ 17-րդ դարի վերջերին տնտեսագետների ուշադրությունը կենտրոնացավ եվրոպական շուկաներում ապրանքների գների տատանումների վրա՝ կապված ամերիկյան մայրցամաքում ազնիվ մետաղների հարուստ հանքավայրերի շահագործման հետ։ Պետտին ձեռնարկում է այդ երևույթի պարզաբանումը։ Նա սկսում է ապրանքների գների։ Տարբերում է երկու կարգի գին՝ քաղաքական գին, որով ապրանքները փոխանակվում են շուկայում և բնական գին, որի շուրջը տատանվում են քաղաքական գները։ Միաժամանակ նա եզրակացնում է, որ գների հիմքում ընկած են բնական գները կամ արժեքը։ Ըստ նրա այդպիսի գինը արտահայտվում է արծաթի որոշակի քանակով։

Պետտին հիմնադրեց նաև բանվորների և դրամական կապիտալի սեփականատերերի եկամուտների տեսությունը։ Նրա կարծիքով, աշխատավարձը աշխատանքի գինն է, որը որոշվում է անհրաժեշտ կենսամիջոցներով։ Պետտին պահանջում է աշխատավարձը կարգավորել օրենսդրական կարգով։ Նրա աշխատավարձի տեսությունը հանգեցրեց այն բանին, որ արտադրության ժամանակը բաժանվում է կենսամիջոցների արտադրության համար անհրաժեշտ ժամանակի և հավելյալ արժեքի արտադրության համար ժամանակի։ Հենվելով արժեքի աշխատանքային տեսության վրա՝ Պետտին քննարկում է մի շարք այլ տնտեսական կատեգորիաներ և բավականին արժեքավոր մտքեր է արտահայտում քաղաքատնտեսության համար։ Դա հատկապես երևում է նրա հողային ռենտայի մասին տեսությունից։ Նա ռենտան համարել է շահույթի համընդհանուր ձև։ Նա նշել է, որ ռենտան շահույթի բնական ձև է, որովհետև այդ եկամուտը իրենից ներկայացնում է արժեքի ու կատարված ծախսերի տարբերություն։ Այլ կերպ ասած՝ Պետտին ռենտան բնութագրում է որպես մի ավելցուկ, որն առաջանում է ամբողջ բերքից հանելով սերմի, արտադրության միջոցների և աշխատողների պահպանման ծախսերը։ Ի դեպ, Պետտին տարբերում է ռենտայի երկու տեսակ՝ հողային ռենտա և ռենտա դրամական կապիտալից (տոկոս)։ Նա նշում է, որ փոխադարձ կապ գոյություն ունի փոխատվական տոկոսի և հողից ստացված ռենտայի միջև։ Փողի բերած եկամտով կարելի է հող ձեռք բերել, որպեսզի դրանից ռենտա ստացվի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munk's Roll
  5. 5,0 5,1 5,2 Петти Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Kindred Britain
  7. 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Պետտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։