Վիլյամ Կարվալյու

պորտուգալացի ֆուտբոլիստ

Վիլյամ Կարվալյու (պորտ.՝ William Carvalho, ապրիլի 7, 1992(1992-04-07)[1][2][3], Լուանդա, Անգոլա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Վիլյամ Կարվալյու
William Carvalho
Կարվալյուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն William Silva de Carvalho
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Անգոլա Անգոլա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1992(1992-04-07)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Լուանդա, Անգոլա
Հասակ 187 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 14
Պատանեկան կարիերա
2003-2004 Պորտուգալիա Ալգիրան
2004-2005 Պորտուգալիա Միրա Սինտրա
2005-2011 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2018 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 143 (10)
2011   Պորտուգալիա Ֆատիմա 13 (3)
2012-2013   Բելգիա Սերկլ Բրյուգե 47 (3)
2018-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 32 (0)
Ազգային հավաքական
2007-2009 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 25 (5)
2008-2010 Պորտուգալիա Պորտուգալիա Մ18 8 (1)
2010-2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 9 (2)
2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 3 (0)
2012-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 15 (2)
2013-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 57 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն խմբագրել

Կարվալյուն Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 3-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[6]։ Դրանից հետո նա 6 ամսվա վարձավճարով միացավ Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆատիմային[7], որի կազմում անցկացրեց 13 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ։

2012 թվականի հունվարին Կարվալյուն 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերկլ Բրյուգե[8]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 14-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ ԱՀ Լյովենի դեմ խաղում[10]։ 2013 թվականի մայիսի 9-ին Կարվալյուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Գենկի դեմ խաղում[11], որտեղ սակայն Սերկլ Բրյուգեն պարտվեց 2-0 հաշվով[12][13]։ Վարձավճարի ընթացքում պորտուգալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2013-14 մրցաշրջանում Կարվալյուն վերադարձավ Սպորտինգ[14]։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Պորտուի դեմ խաղում[15][16]։ 2014 թվականի օգոստոսի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Ակադեմիկայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում և այս խաղում գոլային փոխանցում տալով Նանիին[18]։ 2015 թվականի մայիսի 31-ին Կարվալյուն խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բրագայի դեմ խաղում[19]՝ օգնելով Սպորտինգին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[20][21]։ 2014-15 մրցաշրջանում պորտուգալացին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[22]։

Սպորտինգ Լիսաբոնի ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Կարվալյուն անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 30-ին՝ Բելենենսիշի դեմ հանդիպման վերջին րոպեին պորտուգալացին խփեց հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 7-ին Կարվալյուն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լեգիա Վարշավայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[26]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։

2017-18 մրցաշրջանում Կարվալյուն դարձավ Սպորտինգի հիմնական ավագը։ 2018 թվականի հունվարի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և իրացրեց վերջին 11-մետրանոցը Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[28]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[29][30]։ Փետրվարի 11-ին պորտուգալացին գոլ խփեց Ֆեյրենսեի դեմ խաղում[31]։ Մայիսի 15-ին՝ Պորտուգալիայի առաջնությունում երրորդ տեղը գրավելուց հետո Կարվալյուն և նրա թիմակիցները հարձակման ենթարկվեցին և վնասվեցին ակումբի երկրպագուների կողմից[32][33][34]։ Չնայած այս իրադարձություններին ֆուտբոլիստները համաձայնվեցին խաղալ հաջորդ շաբաթ նշանակված Պորտուգալիայի գավաթի եզրափակչում[35][36], որում սակայն Սպորտինգը պարտվեց Ավեշին 2-1 հաշվով[37][38]։ Հարձակման պատճառով հունիսին Կարվալյուն մի շարք թիմակիցների հետ խզեց պայմանագիրը ակումբի հետ[39][40][41]։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[42]։

Ռեալ Բետիս խմբագրել

2019 թվականի հուլիսի 18-ին Կարվալյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[49][50]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կարվալյուն իրավասու էր ներկայացնել Անգոլան և Պորտուգալիան միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Պորտուգալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[51]։ Երբ նա հանդես էր գալիս Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում, Անգոլայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձեց հրավիրել նրան հավաքական, սակայն Կարվալյուն մերժեց առաջարկը[52]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[53], իսկ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[54][55]։ Կարվալյուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[56] և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[57][58][59]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Կարվալյուն առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի դեմ խաղերի համար[60][61]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[62][63]։ 2014 թվականին Կարվալյուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[64][65]՝ անցկացնելով 2 հանդիպում[66], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[67][68]։ 2016 թվականին Կարվալյուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը[69][70]՝ մասնակցելով 5 խաղի[71]։ Նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև առաջնության եզրափակչում[72], որտեղ Պորտուգալիան հաղթեց Ֆրանսիային ավելացված ժամանակում[73][74]։

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարվալյուն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Լատվիայի դեմ խաղում[75][76]։ 2017 թվականին նա մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[77][78][79]՝ այստեղ անցկացնելով 3 հանդիպում[80]։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[81]՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային[82][83]։ Օգոստոսի 31-ին Կարվալյուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[84][85]։

2018 թվականի մայիսին Կարվալյուն Ֆերնանդու Սանտուշի կողմից ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[86][87]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[88], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[89][90]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[91][92]։ 2019 թվականի հունիսին Կարվալյուն մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[93][94][95]՝ օգնելով Պորտուգալիային եզրափակչում 1-0 հաշվով հաղթելՆիդերլանդներին[96] և նվաճել գավաթը[97][98][99]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ Լիսաբոն 2010–11 Պրիմեյրա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2013–14 29 4 1 0 3 0 33 4
2014–15 30 1 5 0 7 0 0 0 42 1
2015–16 27 2 3 1 5 0 1 0 36 3
2016–17 32 2 3 0 6 0 2 0 43 2
2017–18 24 1 1 0 9 0 4 0 38 1
Ընդհանուր 143 10 13 1 27 0 10 0 193 11
Ֆատիմա (վարձավճար) 2011–12 Կամպեանատու 13 3 0 0 13 3
Սերկլ Բրյուգե (վարձավճար) 2011–12 Պրո Լիգա 20 1 0 0 20 1
2012–13 28 2 4 0 32 2
Ընդհանուր 48 3 4 0 0 0 0 0 52 3
Ռեալ Բետիս 2018–19 Լա Լիգա 30 0 6 0 7 0 43 0
2019–20 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 32 0 6 0 7 0 0 0 45 0
Կարիերայի ընդհանուր 236 16 23 1 34 0 10 0 303 17

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
20143 10 0
20153 4 0
2016 14 1
2017 11 1
2018 13 0
2019 4 0
Ընդհանուր 57 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 13, 2016 Էստադիո Ալգարվե, Ֆարո, Պորտուգալիա   Լատվիա 2–1 4–1 ԱԱ 2018 Որակավորում
2. Օգոստոսի 31, 2017 Էստադիո դո Բեսա, Պորտու, Պորտուգալիա   Ֆարերյան կղզիներ 3–1 5–1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն

Միջազգային խմբագրել

Պորտուգալիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2015[55]

Պորտուգալիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Portugal - William Carvalho - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  5. OutsideoftheBoot (2014 թ․ հունվարի 7). «William Carvalho: Scout Report | Portugal's new midfield general». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Vitória Guimarães SC - Sporting CP, Apr 3, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  7. «Sporting empresta William Carvalho ao Fátima» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  8. janm. «William Carvalho vervangt Neto bij Cercle Brugge». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  9. «Cercle Brugge - KVC Westerlo, Jan 14, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  10. «Cercle Brugge - Oud-Heverlee Leuven, Apr 7, 2012 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  11. «Cercle Brugge - KRC Genk, May 9, 2013 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  12. uefa.com (2013 թ․ մայիսի 9). «Genk get Belgian Cup after Cercle crumble». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «Late Genk show seals fourth cup triumph - The Belgian Waffle». thebelgianwaffle.co.uk. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  14. «Everything you need to know about... William Carvalho». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  15. «FC Porto - Sporting CP, Oct 27, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  16. «FC Porto v Sporting Lisbon». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  17. «Académica Coimbra - Sporting CP, Aug 16, 2014 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  18. «NK Maribor - Sporting CP, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Sporting CP - SC Braga, May 31, 2015 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  20. 20,0 20,1 uefa.com (2015 թ․ մայիսի 31). «Sporting dig deep to claim Portuguese Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  21. «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  22. «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «Sporting CP - Estoril Praia, Oct 31, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «Sporting CP - Belenenses SAD, Nov 30, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  25. «Sporting CP - Vitória Setúbal FC, Dec 3, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  26. «Legia Warszawa - Sporting CP, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «Vitória Setúbal FC - Sporting CP, Jan 27, 2018 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  29. 29,0 29,1 AFP. «Sporting CP win their first League Cup». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  30. «Sporting win first Portuguese League Cup». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Sporting CP - CD Feirense, Feb 11, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  32. «Sporting Lisbon players and staff attacked by intruders at training ground». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 15. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  33. Sport, Telegraph (2018 թ․ մայիսի 16). «Sporting Lisbon players and staff attacked by intruders at club's training ground». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  34. «Sporting Lisbon players attacked at training ground after failing to secure Champions League spot | SportsJOE.ie». SportsJOE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  35. «Sporting Lisbon: Players agree to play Portuguese Cup final after attack». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  36. «Sporting Lisbon players agree to play Portuguese Cup final days after horrific gang attack at training». Firstpost. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «Desportivo Aves - Sporting CP, May 20, 2018 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  38. «Aves win Portuguese Cup, cap miserable season for Sporting». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  39. «Sporting Lisbon: Seven players terminate contracts after training ground attack» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  40. «William Carvalho terminates contract with Sporting Lisbon». www.101greatgoals.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  41. «William Carvalho cancels Sporting Lisbon contract after fan attack». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  42. «Bad for Everton: Inter Milan join race to sign William Carvalho». www.101greatgoals.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
  43. «Transfer news: Real Betis sign William Carvalho | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
  44. «William Carvalho signs for La Liga side Real Betis». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  45. Jones, Matt. «William Carvalho Transfer to Real Betis from Sporting CP Announced». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  46. «Transfer Market - Real Betis: Real Betis announce William Carvalho signing until 2023». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  47. «West Ham & Everton Target William Carvalho Signs 5-Year Contract With La Liga Side Real Betis». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  48. «Real Bétis confirm signing of William Carvalho». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  49. «Real Betis Balompié - Levante UD, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  50. «Real Betis 0-3 Levante: Jose Luis Morales scores twice for visitors». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  51. «William Carvalho - All you need to know about the Portuguese player». Sporteology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  52. Alvarenga, Vítor (2014 թ․ հունիսի 5). «World Cup 2014: Portugal profile – William Carvalho | Vítor Alvarenga». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  53. uefa.com. «Under-21 2015 - History - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  54. «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  55. 55,0 55,1 uefa.com (2015 թ․ հունիսի 30). «Spot-on Sweden beat Portugal to win U21 EURO». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  56. 56,0 56,1 UEFA.com. «The official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  57. 57,0 57,1 UEFA.com. «William: U21 EURO player of the tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  58. «William Carvalho named U21 Euros player of the tournament». Mail Online. 2015 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  59. «Arsenal target William Carvalho named best player at U21 Euros - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  60. «Portugal names squad, William handed chance - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  61. «Portugal name uncapped Carvalho in Sweden play-off squad». Eurosport Asia. 2013 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  62. «Sweden - Portugal, Nov 19, 2013 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  63. uefa.com. «FIFA World Cup 2014 - Sweden-Portugal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  64. «Portugal squad for 2014 World Cup: the 23 chosen by Paulo Bento». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  65. «World Cup 2014: Ricardo Quaresma cut from Portugal squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  66. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  67. FIFA.com. «Ronaldo downs Ghana but Portugal crash out». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  68. White, Jim (2014 թ․ հունիսի 26). «Portugal v Ghana: Cristiano Ronaldo bows out of World Cup 2014 despite scoring in 2-1 win» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  69. 69,0 69,1 «Eder seals Euro 2016 glory for defiant Portugal». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  70. «Portugal win Euro 2016: Fernando Santos's men are worthy winners». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  71. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  72. «Portugal - France, Jul 10, 2016 - EURO 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  73. uefa.com (2016 թ․ հուլիսի 10). «UEFA EURO 2016 - History - Portugal-France – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  74. «Portugal 1-0 France (AET)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  75. «Portugal - Latvia, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  76. «Portugal 4-1 Latvia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  77. Smith, Alex (2017 թ․ մայիսի 25). «Cristiano Ronaldo included in Portugal's Confederation Cup squad». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  78. AS, Diario (2017 թ․ մայիսի 25). «Confederations Cup | Cristiano Ronaldo and Pepe in Portugal squad for Confed Cup». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  79. «Cristiano Ronaldo Leads Portugal's 2017 FIFA Confederations Cup Squad, 2 Stars Snubbed». www.soccerladuma.co.za (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  80. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  81. «Portugal claim third place at Confederations Cup after extra-time win over Mexico». Eurosport. 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  82. «Portugal - Mexico, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  83. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Portugal-Mexico - Match Report - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  84. «Portugal - Faroe Islands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  85. «Ronaldo grabs hat-trick as Portugal beat Faroes 5-1». Reuters (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  86. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  87. «Portugal's 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  88. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - WILLIAM - William Carvalho - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  89. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  90. «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  91. «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  92. Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  93. «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  94. «Ronaldo, Joao Felix headline Portugal squad». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  95. «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  96. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  97. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  98. 98,0 98,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  99. UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  100. 100,0 100,1 «William Carvalho». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  101. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  102. «William Carvalho e Rambé ganham prémios - SJPF». sjpf.pt. 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  103. «William Carvalho melhor jogador em dezembro - SAPO Desporto». desporto.sapo.pt. 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  104. «William Carvalho recebeu prémio de Melhor Jogador - SJPF». sjpf.pt. 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  105. «Prémios - SJPF». sjpf.pt. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  106. «William Carvalho e Tiago Ferreira eleitos os Melhores Jogadores Jovens - SJPF». sjpf.pt. 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  107. «William Carvalho (Sporting) eleito o Melhor Jogador Jovem de março - SJPF». sjpf.pt. 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  108. «William recebe prémios de Melhor Jogador Jovem - SJPF». sjpf.pt. 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  109. «Prémios da Liga: Veja quem são os vencedores :: zerozero.pt». www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Կարվալյու» հոդվածին։