Բացել գլխավոր ցանկը

Լեգիա Վարշավա (լեհ.՝ Legia Warszawa), լեհական ֆուտբոլային ակումբ Վարշավայից: Լեգիան Լեհաստանի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է: Իր պատմության մեջ ակումբը 12 անգամ հաղթել է Լեհաստանի առաջնությունը, ռեկորդային 18 անգամ՝ Լեհաստանի գավաթը և 4 անգամ՝ Լեհաստանի սուպերգավաթը: Տնային խաղերն անցկացնում է Յուզեֆ Պիլսուդսկու անվան Լեհական զորքի մարզադաշտում:

Լեգիա Վարշավա
Ամբողջական անուն Legia Warszawa SA
Մականուն(ներ) Wojskowi (Ռազմիկները),

Legioniści (Լեգիոներները)

Հիմնադրում մարտ 1916
Երկիր Flag of Poland.svg Լեհաստան
Մարզադաշտ Լեհական զորքի մարզադաշտ
Տարողունակություն 31,800
Տեր Դարիուս Միոդուսկի
Նախագահ Մասիեյ Վանձել
Մարզիչ Յացեկ Մագերա
Կայք
Լիգա Էքստրակլաս
2016-17 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Լեգիան հիմնվել է 1916 թվականի մարտի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում որպես Առաջին աշխարհամարտի արևելյան ռազմաճակատում լեհական զորքի գլխավոր ֆուտբոլային ակումբ: Պատերազմից հետո՝ 1920 թվականի մարտի 14-ին թիմը վերսկսեց գործունեությունը Վարշավայի մի սպայերի խաղատանը որպես Wojskowy Klub Sportowy Warszawa: Այն վերանվանվեց Լեգիա 1923 թվականին՝ տեղական Կորոնա ակումբի հետ միանալուց հետո: Լեգիան դարձավ լեհական բանակի պաշտոնական ֆուտբոլային ակումբը՝ կոչվելով Wojskowy Klub Sportowy Legia Warszawa:

Մինչև 2004 թվականի ապրիլի 8-ին Լեգիան պատկանում էր Pol-Mot հոլդինգին, իսկ 2004 թվականի ապրիլի 8-ից 2014 թվականի հունվարի 9-ը՝ ԶԼՄ-ների համախմբություն ITI Group-ին: Ներկայումս թիմի տերերն են Դարիուս Միոդուսկին (60%), Բոգուսլավ Լեսնոդորսկին (20%) և Մասիեյ Վանձելը (20%): Վերջինս նաև ակումբի նախագահն է:

Լեգիա Վարշավա (2014)

Ներկա կազմԽմբագրել

2017 թվականի փետրվարի 19-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Արկադիուշ Մալաժ
2   ՊՇ Միխալ Պազդան  
3   ԿՊ Տոմաշ Յոդլովեց
4   ՊՇ Յակուբ Չերվինսկի
5   ՊՇ Մասիեյ Դաբրովսկի
6   ԿՊ Գիլհերմե Կոստա Մարկեզ
8   ԿՊ Վադիս Օդիջա-Օֆոե
9   ԿՊ Վալերի Կազաեշվիլի (վարձավճարով Վիտեսից)
14   ՊՇ Ադամ Հլոուշեկ
15   ԿՊ Միխալ Կոպչինսկի  
18   ԿՊ Միխալ Կուխարնիկ
21   ԿՊ Դոմինիկ Նագի
Դիրք Խաղացող
22   ԿՊ Կասպեր Համալայնեն
24   ՀՐ Թոմաշ Նեցիդ (վարձավճարով Բուրսասպորից)
25   ՊՇ Յակուբ Ռզեզնիչակ  
26   ՀՐ Սանդրո Կուլենովիչ
27   ՀՐ Դանիել Չիմա Չուկվուն
28   ՊՇ Լուկաշ Բրոզ
30   ԴՊ Ռադոսլավ Մայեցկի
32   ԿՊ Միրոսլավ Ռադովիչ  
33   ԴՊ Ռադոսլավ Ցեժնիակ
53   ԿՊ Սեբաստիան Շիմանսկի
55   ՊՇ Արտուր Յենջեյչիկ
75   ԿՊ Տիբո Մուլին

ՆվաճումներԽմբագրել

ՏեղականԽմբագրել

  • Լեհաստանի առաջնություն (Էքստրակլաս).
    • Հաղթող (12). 1955, 1956, 1969, 1970, 1994, 1995, 2002, 2006, 2013, 2014, 2016, 2017
    • 2-րդ տեղ (12). 1960, 1968, 1971, 1985, 1986, 1993, 1996, 1997, 2004, 2008, 2009, 2015
    • 3-րդ տեղ (12). 1928, 1930, 1931, 1961, 1972, 1988, 1999, 2001, 2005, 2007, 2011, 2012
  • Լեհաստանի գավաթ.
    • Հաղթող (18). 1955, 1956, 1964, 1966, 1973, 1980, 1981, 1989, 1990, 1994, 1995, 1997, 2008, 2011, 2012, 2013, 2015, 2016
    • Եզրափակչի մասնակից (6). 1952, 1969, 1972, 1988, 1991, 2004

ԵվրոպաԽմբագրել

Հայտնի ֆուտբոլիստներԽմբագրել

ՄարզադաշտԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել