Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 եզրափակիչ

Եվրո 2016 եզրափակիչ, 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (ֆր.՝ Finale du championnat d'Europe de football 2016), ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 10-ին Ֆրանսիայի Սան Դենի քաղաքում՝ Ստադ դը Ֆրանս մարզադաշտում, որի արդյունքում որոշվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության հաղթողը[1]։ Խաղն ավարտել Պորտուգալիայի հաղթանակով։

Եվրո 2016 եզրափակիչ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 եզրափակիչ.jpg
ԻրադարձությունԵվրո 2016 եզրափակիչ
Ամսաթիվ2016 Հուլիսի 10
ՄարզադաշտՖրանսիա Ստադ դը Ֆրանս, Սենդեն
Հանդիպման խաղացողՊորտուգալիա Պեպե
ԳոլերÉder?
ՄրցավարԱնգլիա Մարկ Կլատենբուրգ
Հանդիսական75 868
Եղանակ28 °C (82,4 °F)

Առաջնության հաղթողը (Պորտուգալիան) Իրավունք է ստացել մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա 2017 թվականին Ռուսաստանում։

Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչ է անցել հուլիսի 6-ին 2։0 հաշվով հիմնական ժամանակում Ուելիսի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթելու շնորհիվ, իսկ Ֆրանսիայի հավաքականը՝ հուլիսի 7-ին 2։0 հաշվով Գերմանիայի հավաքականին հաղթելուց հետո։

Նախկինում Ֆրանսիան 2 անգամ մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչներին․ 1984 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում ֆրանսիացիները հաղթել են իսպանացիներին, իսկ 16 տարի անցէ 2000 թվականին իտալացիներին (առաջնությանունն անց կացվում էր Բելգիաում և Նիդերլանդներում)։ Պորտուագլիայի հավաքականը նախկինում ոչ մի անգամ չէր հաղթել եվրոպայի առաջնությունում, իսկ եզրափակիչ անցել էր միայն մեկ անգամ․ 2004 թվականի՝ պորտուգալացիներրի համար նային առաջնության եզրափակչում նրանք պարտվել են Հունաստանի հավաքականին։

Մինչ այդ թիմերը հանդիպել էին 24 անգամ․ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1926 թվականին և ավարտվել է «կապույտների» հաղթանակով 4:2 հաշվով (խաղն անց կացվել է Տուլուզում և եղել է ընկերական)։ 24 հանդիպումներից 18-ում հաղթել է Ֆրանսիան, 5-ում պորտուգալիան, ևս 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Ֆրանսիացիների նկատմամբ վերջին հաղթանակը պորտուգալացիները տարել են 1975 թվականին․ հաջորդ 10 հանդիպոիմներն ավարտվել են Ֆրանսիայի հաղթանակով։ Առաջնությունների շրջանակներում անցկացված 3 խաղերում նույնպես հաղթել են ֆրանսիացիները (Եվրո 1984-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2006-ի կիսաեզրափակիչ)[2]։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը[3] Պորտուգալիայի հավաքականը ֆրանսիացիներին հաղթել է ավելացված ժամանակում․ խաղի 109-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Էդեր։

Ճանապարհ դեպի եզրափակիչԽմբագրել

 Պորտուգալիա Փուլեր  Ֆրանսիա
Հակառակորդ Հաշիվ Խմբային փուլ Հակառակորդ Հաշիվ
  Իսլանդիա 1:1 Խաղ 1   Ռումինիա 2:1
  Ավստրիա 0:0 Խաղ 2   Ալբանիա 2:0
  Հունգարիա 3:3 Խաղ 3   Շվեյցարիա 0:0
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԽ +/- Միավոր
  Հունգարիա 3 1 2 0 6 4 +2 5
  Իսլանդիա 3 1 2 0 4 3 +1 5
  Պորտուգալիա 3 0 3 0 4 4 0 3
  Ավստրիա 3 0 1 2 1 4 −3 1
Վերջնական արդյունք
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԽ +/- Միավոր
  Ֆրանսիա 3 2 1 0 4 1 +3 7
  Շվեյցարիա 3 1 2 0 2 1 +1 5
  Ալբանիա 3 1 0 2 1 3 −2 3
  Ռումինիա 3 0 1 2 2 4 −2 1
Հակառակորդ Հաշիվ Եվրո 2016 Փլեյ-օֆֆ Հակառակորդ Հաշիվ
  Խորվաթիա 1:0 (Ավելացված ժամանակ) 1/8 եզրափակիչ   Իռլանդիա 2:1
  Լեհաստան 1:1 (Ավելացված ժամանակ) (5:4 11 մ.) Քարրոդ եզրափակիչ   Իսլանդիա 5:2
  Ուելս 2:0 Կիսաեզրափակիչ   Գերմանիա 2:0

ԽաղԽմբագրել

ՄարզադաշտԽմբագրել

 
«Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ

Եզրափակիչ խաղն անց կացվել է Փարիզի արվարձան Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։ Խաղից առաջ մարզադաշտ է մտել թիթեռների մի խումբ, ինչն առաջացրել է ալերգիկ ռեակցիա է առաջացրել խաղացողների ու մարզիչների մոտ։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարզադաշտի աշխատակիցերը խաղի նախորդ գիշերը միացված են թողել մարզադաշտի լույսերը։[4]:

ՎերլուծությունԽմբագրել

Ֆրանսիացիները փորձել են արագ գոլ խփել և խաղի սկզբում արդեն ունեցել են մի քանի հնարավորություն[5][6]։Խաղի 8-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել Դիմիտրի Պայեի հետ բախման արդյունքում։ Նա փորձել է շարունակել խաղը, սակայն խաղի 25-րդ րոպեին նրան փոխարինել է Ռիկարդո Կուարեժման[7][8]։ Sports Illustrated-ը նշել է, որ ֆրանսիացիները կարող էին գոլ խփել 10-րդ, 34-րդ, 66-րդ և 84-րդ րոպեներին[6]։ Երկրորդ խաղակեսում Պորտուգալիան կատարել է մնացած 2 փոխարինումները․ Խաղադաշտ են դուրս եկել Ժոաու Մոուտինյուն և Էդերը։ Դիդիե Դեշամը նույնպես 2-րդ խաղակեսում կատարել է 2 փոխարնում․ խաղադաշտ են դուրս եկել Կինգսլի Կոմանը և Անդրե-Պիեռ Ժինյակը։ Գոլ խփելու հնարավորություն պորտուգալացիները ունեցել են միայն ավելացված ժամանակում։ Սկզբում Ռաֆայել Գերեյրու չի կարողացել իրացնել տուգանային հարվածը[9], իսկ 109-րդ րոպեին Էդերը գրավել է Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը[6]։Դիդիե Դեշամը փորձել է փոխելխաղի ընթացքը՝ հանդիպման ավելացված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խաղադաշտ դուրս բերելով Անթոնի Մարսիալին, սակայն դա էլ չօգնեց, և իր պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիան դարձավ եվվրոպայի չեմպիոն[9][10]։

ԽաղԽմբագրել

հուլիսի 10 2016
21:00 UTC+2
Պորտուգալիա   1-0 (0:0) (Ավելացված ժամանակ)   Ֆրանսիա Ստադ դը Ֆրանս, Սեն-Դենի
Հանդիսական՝ 75 868[11]
Մրցավար՝   Մարկ Կլատենբուրգ
Էդեր   109' հաշիվ
 
 
 
 
 
 
 
 
 
Պորտուգալիա[12]
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆրանսիա[12]

 
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ:

ԴՊ 1 Ռուի Պատրիսիո   120+3'
Պ 21 Սեդրիկ   34'
Պ 3 Պեպե
Պ 4 Ժոզե Ֆոնտե   119'
Պ 5 Ռաֆայել Գերեյրու   95'
ԿՊ 14 Վիլյամ Կարվալյու   98'
ԿՊ 16 Ռենատու Սանչեշ   79'
ԿՊ 23 Անդրիեն Սիլվա   66'
Պ 10 Ժուան Մարիու   62'
ԿՊ 17 Նանի
Հ 7 Կրիշտիանու Ռոնալդու     25'
Փոխարինումներ:
Հ 20 Ռիկարդու Կուարեժմա   25'
ԿՊ 8 Ժոաու Մոուտինյու   66'
Հ 9 Էդեր   79'
Մարզիչ:
Ֆերնանդու Սանտուշ
 
 
ՖՐԱՆՍԻԱ:
ԴՊ 1 Ուգո Լյորիս  
Պ 19 Բակարի Սանյա
Պ 21 Լորան Կոսիելնի   107'
Պ 22 Սամուել Ումտիտի   80'
Պ 3 Պատրիս Էվրա
ԿՊ 18 Մուսա Սիսոկո   110'
ԿՊ 15 Պոլ Պոգբա   115'
ԿՊ 14 Բլեյզ Մատուիդի   97'
ԿՊ 8 Դիմիտրի Պայե   58'
Հ 7 Անտուան Գրիզման
Հ 9 Օլիվիե Ժիրու   78'
Փոխարինումներ:
Պ 20 Կինգսլի Կոման   58'
ԿՊ 10 Անդրե-Պիեռ Ժինյակ   78'
ԿՊ 11 Անթոնի Մարսիալ   110'
Մարզիչ:
Դիդիե Դեշամ

Լավագույն խաղացող:
  Պեպե
Մրցավարի օգնականներ:
  Սայմոն Բեկ
  Ջեյկ Կոլեն
Պահեստային մրցավար:
  Վիկտոր Կաշաի
Եզրային մրցավարներ:
  Էնտոնի Տեյլոր
  Անդրե Մարաներ
Լրացուցիչ մրցավար:
  Դիյռեդի Պինգ

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 
Պորտուգալիա
Առաջին տեղ

 

ՎիճակագրությունԽմբագրել

Վիճակագրություն   Պորտուգալիա   Ֆրանսիա
Հարված (դեպի դարպասը) 9 (3) 18 (7)
Խախտումներ 12 13
Ակյունային հարվածներ 5 9
Խաղից դուրս իրավիճակ 1 2
Գնդակ տիրելու
տոկոսային հարաբերությունը
47 % 53 %
Դեին քարտ 6 4
Կարմիր քարտ 0 0
Ճշգրիտ փոխանցումների քանակը 575 (496) 710 (644)

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչն առաջինն էր Եվրոպայի առաջնություններում, որ ոչ մի գոլ չի խփվել եզրափակչի 90 րոպեների ընթացքում[13]։
  • Պորտուագլիայի հավաքականի պաշտպան Ռենատու Սանչեսը Եվրոպայի չեմպիոն է դարձել 18 տարեկան 326 օրականում՝ դառնալով Եվրոպայի ամենաերիտասարդ չեմպիոնը[14]։
  • Պորտուգալիայի դեմ խաղում կրած պարտությունը առաջանությունների եզրափակիչներում իր տարածքում կրած առաջին պարտությունն էր Ֆրանսիայի համար 1960 թվականից սկսած։ Վերջին անգամ եզրափակչում ֆրանսիացիներն իրենց տարածքում պարտվել էին Չեխոսլովակիային 56 տարի առաջ՝ 1960 թվականի Եվրոպայի առաջնության երրորդ տեղի համար պայքարում զիջելով Չեխոսլովակիայի հավաքականին։ Տնային վերջին 18 խաղերից 17-ում հաղթել են ֆրանսիացիները՝ երկու անգամ հաղթեով ավելացված ժամանակում, մեկ անգամ՝ տուգանային հարվածաշորի շնորհիվ[15]։
  • Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության եզրափակչի նառաջին անգամ մասնակցել էր դրանից 12 տարի առաջ՝ 2004 թվականին։ Աշխարհի առաջնություններում նման ռեկորդ (մասնակցություն 2 եզրափակիչներին 12 տարվա ընդմիջումից հետո) սահմանել է Պելեն (1958 և 1970)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. UEFA Euro 2016 Final
  2. «MATCHES → international football match results of France v Portugal»։ European Football։ Վերցված է հուլիսի 8, 2016 
  3. «Մարկ Կլատեբուրգը կվարի եվրո 2016-ի եզափակիչը»։ «campeones.ua»։ Վերցված է 2016-10-15 
  4. «Portugal 1–0 France (AET)»։ Վերցված է հուլիսի 11, 2016 
  5. «Eder scores winning goal as Portugal stun France to win Euro 2016»։ ESPN 
  6. 6,0 6,1 6,2 Watch: Portugal wins Euro 2016 on Eder's goal։ Sports Illustrated։ Վերցված է հուլիսի 11, 2016 
  7. «Euro 2016: Portugal beat France to lift European title»։ Al Jazeera։ Վերցված է հուլիսի 11, 2016 
  8. «Euro 2016 final key moments: Eder's late stunner, Gignac hits post, Cristiano Ronaldo injured»։ Eurosport։ հուլիսի 10, 2016։ Վերցված է հուլիսի 11, 2016 
  9. 9,0 9,1 «Portugal beat France to win Euro 2016 final with Éder’s extra-time goal (min-by-min)»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 10, 2016 
  10. «Portugal 1 France 0»։ BBC Sport։ 10 July 2016։ Վերցված է 11 July 2016 
  11. «Full Time Summary – Portugal v France» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 10 July 2016։ Վերցված է 10 July 2016 
  12. 12,0 12,1 «Tactical Line-ups – Portugal v France»։ UEFA.com։ Union of European Football Associations։ 10 July 2016։ Վերցված է 10 July 2016 
  13. Матч Португалия — Франция уже стал особенным в истории европейских первенств
  14. Ренату Санчес стал самым молодым финалистом в истории чемпионатов Европы
  15. Евро-2016: десять интересных фактов чемпионата