Վիլհելմ (Գերմանիայի թագաժառանգ արքայազն)

Վիլհելմ, Գերմանիայի թագաժառանգ արքայազն (գերմ.՝ Friedrich Wilhelm Victor August Ernst մայիսի 6, 1882(1882-05-06)[1][2][3][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն[4] - հուլիսի 20, 1951(1951-07-20)[1][2][3][…], Hechingen[4]) գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի ավագ որդին և Գերմանական կայսրության ու Պրուսիայի թագավորության վերջին թագաժառանգ արքայազնը։ Իր պապի, կայսր Ֆրիդրիխ III-ի մահից հետո Վիլհելմը դարձավ թագաժառանգ արքայազն վեց տարեկանում՝ կրելով այդ կոչումը ավելի քան 30 տարի, մինչև կայսրության անկումը 1918 թվականի նոյեմբերի 9-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա ղեկավարել է 5-րդ բանակը 1914-ից 1916 թվականներին և եղել է Թագաժառանգ արքայազնի բանակային խմբի հրամանատար մինչև պատերազմի վերջը։ Թագաժառանգ արքայազնը դարձավ Հոհենցոլերնների ղեկավարը 1941 թվականի հունիսի 4-ից, երբ մահացավ նրա հայրը, մինչև 1951 թվականի հուլիսի 20-ը, երբ մահացավ ինքը։

Վիլհելմ
Wilhelm, German Crown Prince (1882–1951).jpg
Զինվորական կոչումՀետևազորի գեներալ
Ծնվել է՝մայիսի 6, 1882(1882-05-06)[1][2][3][…]
ԾննդավայրՊոտսդամ, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել է՝հուլիսի 20, 1951(1951-07-20)[1][2][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրHechingen[4]
Հոհենցոլեռն ամրոց
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏոհմՀոհենցոլլերներ
սպա և քաղաքական գործիչ
ՇրջանավարտԲոննի համալսարան
ՀայրՎիլհելմ II
ՄայրAugusta Victoria of Schleswig-Holstein?
ԵրեխաներPrince Wilhelm of Prussia?, Prince Hubertus of Prussia?, Prince Frederick of Prussia?, Louis Ferdinand, Prince of Prussia?, Princess Alexandrine of Prussia? և Princess Cecilie Viktoria of Prussia?
ՊարգևներԱրժանիքների շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Order of Glory?

Վաղ կյանքԽմբագրել

Վիլհելմը ծնվել է 1882 թվականի մայիսի 6-ին Պոտսդամի Մարմարե պալատում։ Նա Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ II-ի և կայսրուհի Ավգուստա Վիկտորիայի ավագ որդին էր։

Երբ նա ծնվեց, նրա մեծ պապ Վիլհելմ I-ը կայսրն էր և թագաժառանգը նրա պապ Ֆրիդրիխն էր՝ դարձնելով Վիլհելմին գահի համար ժառանգորդներից թվով երրորդը։ Նրա ծնունդը վիճաբանության առիթ դարձավ ծնողների և նրա տատ Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացու միջև։ Մինչև Վիլհելմի ծնունդը նրա տատը ակնկալում էր, որ իրեն կդիմեն բուժքրոջ գտնելու հարցով, սակայն ապագա Վիլհելմ II-ը դիմեց իր մորաքրոջը՝ Հելենային օգնության։ Նրա մայրը շատ վիրավորվեց և նրա տատը՝ Վիկտորյա թագուհին, ով փոքրիկ Վիլհելմի մեծ տատն էր, անչափ զայրացած էր[5]։ 1888 թվականին, երբ մահացան նրա մեծ պապը և պապը, վեցամյա Վիլհելմը դարձավ Գերմանիայի և Պրուսիայի գահերի առաջին ժառանգորդը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11877185X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Queen Victoria's Family, A Century of Photographs, Charlotte Zeepvat