Վիլհելմ Շմիդտ, (փետրվարի 16, 1868փետրվարի 10, 1954), ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան, ազգագրության մեջ վիեննական կուլտուր-պատմական դպրոցի ղեկավար, կաթոլիկ քահանա։ Վիեննայի (1921 —1938) և Ֆրիբուրի (1939 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հարավ-Արևելյան Ասիայի, Օվկիանիայի և Ավստրալիայի լեզուների, դրանց համեմատական ուսումնասիրման ու դասակարգման մասնագետ։ 1926 թվականին հրատարակել է «Երկրի լեզվաընտանիքները և լեզվաշրջանները» աշխատությունը, որտեղ, հիմք ընդունելով լեզուների հնչյունական, ձևաբանական և շարահյուսական ընդհանուր առանձնահատկությունները, առանձնացրել է տիպաբանական շրջաններ։ Լեզվաընտանիքների կազմավորումը դիտել է որպես մերձակցության և խառնման պրոցես։ Շմիդտը իր ազգագրական ուսումնասիրություններով աշխատել է հիմնավորել «նախնադարյան աստվածային հայտնության» տեսությունը և դրա վրա հիմնված՝ նախամիաստվածության տեսությունը («Աստծու գաղափարի ծագումը», հատոր 1-12, 1912-1952)։ Նախնադարյան հավատալիքների և հատկապես լեզուների մասին Շմիդտի հավաքած հարուստ նյութը գիտական զգալի արժեք ունի։ Նրա հիմնադրած միսիոներական «Անթրոպոս» (1906, «Anthropos») հանդեսը հետագայում դարձել է միջազգային գիտական օրգան։

Վիլհելմ Շմիդտ
Wilhelm Schmidt
Wilhelm Schmidt SVD.jpg
Ծնվել էփետրվարի 16, 1868(1868-02-16)[1][2][3][4][5][6]
Հյորդե, Hörde, Դորտմունդ, Առնսբերգ, Գերմանիա
Մահացել էփետրվարի 10, 1954(1954-02-10)[7][1][2][3][4][5][6] (85 տարեկանում)
Ֆրիբուր[7] կամ Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, կրոնի պատմաբան, կաթոլիկ քահանա և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Ֆրիբուրգի համալսարան
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[8]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
ՊարգևներՈւփսալայի համալսարանի պատվավոր դոկտոր Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր և Պատվավոր դոկտոր[9]
Wilhelm Schmidt (ethnologist) Վիքիպահեստում

ԳրականությունԽմբագրել

  • Գ․ Պ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962; Токарев С․ А․,
  • «Венская школа этнографии», «Вестник истории мировой культуры», 1958, Nb 3․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/schmidt.html
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 Шмидт Вильгельм // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118608959 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  9. http://geschichte.univie.ac.at/en/persons/wilhelm-schmidt-prof-dr
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։