Հերման Ֆրիդրիխ Գրիմ (գերմ.՝ Herman Friedrich Grimm, հունվարի 6, 1828(1828-01-06)[1][2][3], Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] - հունիսի 16, 1901(1901-06-16)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի գրականագետ։

Հերման Գրիմ
գերմ.՝ Herman Friedrich Grimm
Ծնվել էհունվարի 6, 1828(1828-01-06)[1][2][3]
Կասել, Հեսսեն, Գերմանիա[4]
Մահացել էհունիսի 16, 1901(1901-06-16)[1][2][3] (73 տարեկան)
Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
ԳերեզմանՍուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Դավանանքբուդդայականություն[5]
Մասնագիտությունարվեստագետ, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր և գրականության պատմաբան
Հաստատություն(ներ)HU Berlin
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6] և անգլերեն
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ամուսին(ներ)Գիզելա ֆոն Առնիմ
ՀայրՎիլհելմ Գրիմ
 Herman Grimm Վիքիպահեստում

Վիլհելմ Գրիմի որդին։

Կենսագրություն խմբագրել

Հերման Գրիմը ծնվել է 1928 թվականի հունվարի 6-ին Կասելում՝ գերմանացի բանասեր Վիլհելմ Գրիմի ընտանիքում։ Սովորել է Օդերի Ֆրանկֆուրտի գիմնազիայում, նրա պատմության ուսուցիչը հայտնի պատմաբան Լեոպոլդ Ռանկեն էր։ 1841 թվականից ապրել է Բեռլինում, այցելել է Բետինա ֆոն Արնիմի (Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի կնոջ) հավաքույթներին, իսկ 1859 թվականին ամուսնացել է նրա աղջկա՝ Գիզելայի հետ։ 1847 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան, որտեղ սովորել է իրավունք և բանասիրություն։ 1868 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական դոկտորի աստիճան։ 1873 թվականին ղեկավարել է Բեռլինի համալսարանիի արվեստի նոր պատմության ամբիոնը[7]։

1885 թվականին դարձել է «Գյոթեի միության համահիմնադիր», ներկայումս այն հեղինակավոր գիտա-հետազոտական ինստիտուտ է, որն զբաղվում է գերմանական գրականության պատմության ու տեսության հիմնախնդիրներով և, հատկապես, Յ. Վ. Գյոթեի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և տարածմամբ։ Նախաձեռնել է Յ. Վ. Գյոթեի ստեղծագործությունների առաջին լիակատար ժողովածուի (այսպես կոչված «Վեյմերյան հրատարակություն») հրատարակումն ու դարձել դրա խմբագիրը։ Նախապատրաստել և հրատարակել է հոր ու հորեղբոր՝ Վիլհելմ և Յակոբ Գրիմների նամակագրությունները, ինչպես նաև նախաձեռնել է նրանց գիտական աշխատանքների ակադեմիական հրատարակությունը (այսպես կոչված «Կասելի հրատարակությունը»)։ Գերմանական արվեստի և գրականության պատմության մասին մի շարք նշանավոր աշխատանքների հեղինակ է։ Գրել է ինքնուրույն գեղարվեստական որոշ ստեղծագործություններ։ Դավանել է բուդդիզմ։

Հերման Գրիմը մահացել է 1901 թվականի հունիսի 16-ին, թաղված է Բեռլինի գերեզմանատանը՝ հոր կողքին[8]։

Հիմնական աշխատություններ խմբագրել

Յ. Վ. Գյոթեի տեղծագործությունների մասին խմբագրել

  • Goethes Freundschaftsbund mit Schiller: Vorlesungen. Leipzig, 1949.
  • Goethe: Vorlesungen gehalten an der Kgl. Universität zu Berlin. 2 Bd. Gotta, 1923.
  • Goethe in Italien. Berlin, 1859.
  • Das Jahrhundert Goethes: Erinnerungen und Betrachtungen zur deutschen Geistesgeschichte des neunzehnten Jahrhunderts. Stuttgart, 1948.

Գրիմ եղբայրների մասին խմբագրել

  • Briefwechsel zwischen Jacob und Wilhelm Grimm aus der Jugendzeit. [Berlin, 1890].
  • Werke und Briefwechsel der Brüder Grimm. Band 1: Briefwechsel der Brüder Grimm mit Herman Grimm / Hrsg. von Holger Ehrhardt. Kassel, 1998.

Արվեստի պատմություն և տեսություն խմբագրել

  • Aufsätze zur Literatur. [1915].
  • Homers Ilias. 2 Bd. Berlin, 1890.
  • Zehn Ausgewählte Essays zur Einführung in das Studium der neueren Kunst. Berlin, 1883.
  • Michelangelo: Sein Leben in Geschichte und Kultur seiner Zeit, der Blütezeit der Kunst in Florenz und Rom. Stuttgart, 1907.
  • Achim von Arnim und die ihm nahe standen. Stuttgart, 1904.
  • Neue Essays über Kunst und Literatur. Berlin, 1865.
  • Deutsche Künstler: Sieben Essais. Stuttgart, 1942.
  • Albrecht Dürer. Berlin, 1866.

Գրական և գեղարվեստական ստեղծագործություններ խմբագրել

  • Novellen. Berlin, 1856.
  • Vom Geist der Deutschen. Gedanken. Ein Brevier. Berlin, 1940.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118697773 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. CONOR.Sl
  7. Der Briefwechsel Ralph Waldo Emerson, Herman Grimm und die Bildung von Post-mortem-Gemeinschaften / Thomas Meyer. Basel, 2007. S. 7 und ff.
  8. http://d-nb.info/gnd/118697773 Литература о Германе Гримме в Немецкой Национальной Библиотеке
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գրիմ» հոդվածին։