Ուիլյամ Փրիմրոուզ

(Վերահղված է Վիլլիամ Փրիմրոուզից)

Ուիլյամ Փրիմրոուզ (անգլ.՝ William Primrose, օգոստոսի 23, 1904(1904-08-23)[1][2], Գլազգո, Գլազգո քաղաքի կոմսություն[3] - մայիսի 1, 1982(1982-05-01)[1][2], Պրովո, Յուտա, ԱՄՆ[3]), շոտլանդացի ալտահար։ Ալտի պատմության մեջ նա առաջին ինտերնացիոնալ ալտահարն է և այդ գործիքի առաջին սոլիստներից մեկը։ Նրա շնորհիվ ալտը դուրս է եկել չճանաչված գործիքների շարքից։

Ուիլյամ Փրիմրոուզ
William primrose.jpg
Բնօրինակ անունWilliam Primrose
Ծնվել էօգոստոսի 23, 1904(1904-08-23)[1][2]
Գլազգո, Գլազգո քաղաքի կոմսություն[3]
ԵրկիրFlag of Scotland.svg Շոտլանդիա
Մահացել էմայիսի 1, 1982(1982-05-01)[1][2] (77 տարեկան)
Պրովո, Յուտա, ԱՄՆ[3]
Ժանրերդասական
Մասնագիտություներաժիշտ, ջութակահար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ և վիոլինահար
Գործիքներալտ
ԱշխատավայրԻնդիանայի համալսարան
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր

ԿենսագրությունԽմբագրել

Նա չորս տարեկանից սկսում է ջութակ նվագել։ Երբ որ ընտանիքը տեղափոխվում է Լոնդոն, նա ընդունվում է Գիլդհոլի երաժշտական դպրոցը։ Այստեղ նա նվաճում է ջութակի ոսկե մեդալը։ Այնուհետև մեկնում է Բելգիա, որպեսզի շարունակի ուսումը մեծ ջութակահար Օժեն Իսաիի մոտ, ով նրան խորհուրդ է տալիս փոխել իր գործիքը և շարունակել ուսումը ալտով։ Ալտի հնչողությունը շատ գրավում էր Փրիմրոուզին։ 1930-1935 թվականներին նա Լոնդոնի լարային կվարտետի ալտահարն է։ Կատարում է բազմաթիվ շրջագայություններ տարբեր երկրներում, նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Իր կյանքի երկրորդ մասը նա ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1953 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նրան ընծայել է Բրիտանական Օրդենի շքանշանով։ Մահացել է քաղցկեղից Պրովո քաղաքում, 1982 թ. մայիսի մեկին։

ԳործունեությունԽմբագրել

Լարային կվարտետի 1935 թ. ցրվելուց հետո՝ 1937-ից՝ նա աշխատում է Արթուրո Տոսկանինիի NBC սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես շարքային ալտահար։ Այս նույն նվագախմբում նա հանդես է գալիս նաև որպես սոլիստ՝ մենակատար։ Հեռանում է նվագախմբից 1941 թ.։ Այս նույն ժամանակաշրջանում նա հանդիպում է տենոր Ռիչարդ Քրուկսին և նրա հետ կատարում բազմաթիվ շրջագայություններ։ Հենց այստեղից էլ սկսում է Փրիմրոուզի կարիերան։ Նա հիմնում է Փրիմրոուզ լարային կվարտետը։ 1946 թվականին նա աշխարհում առաջին անգամ ձայնագրում է Հեկտոր Բեռլիոզի` նվագախմբի և սոլո ալտի համար գրված «Հարոլդը Իտալիայում» սիմֆոնիան։ Ալտի համար նա փոխադրել է Նիկոլո Պագանինիի ջութակի համար գրված 24 կապրիսները։ ԱՄՆ-ում ապրած Հանդես է եկել բազմաթիվ լարային կվարտետներում, լարային տրիոներում, դաշնամուրային կվարտետներում։ Համարվել է աշխարհի ամենալավ ալտահարներից մեկը։ Տարիներ հետո նա նորից հանդիպում է Տոսկանիին և նրա նվագախմբի հանդես գալիս որպես սոլիստ։ Հանդես է եկել նաև Սաշա Հաիֆեցի հետ։

Դասավանդումը շատ մեծ տեղ է գրավել նրա կյանքում։ Երիտասարդ հասակում նա արդեն դասավանդում էր Ֆիլադելֆիայում` Կուրտիսի երաժշտական Համալսարանում։ Դասավանդել է նաև Ինդիանայի Համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում։ Վարպետության դասեր է տվել Ջուլլիարդի Համալսարանում և Իսթմանի Երաժշտական Դպրոցում։ Բելա Բարտոկի ալտի կոնցերտը գրվել է հենց Փրիմրոուզի պատվերով։ Նրա համար են գրվել նաև Կարլ Հարթմանի ալտի, դաշնամուրի, փողային գործիքների, և հարվածային գործիքների կոնցերտը, Քուինսի Փորթերի ալտի կոնցերտը և Բենջամին Բրիթթենի ալտի և լարային նվագախմբի համար գրված «Լակրիմեն»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #131386425 // Gemeinsame Normdatei — 2012—2016.