Վիգեն (ի ծնե՝ Վիգեն Տերտերյան, պարս.՝ ویگن دردریان, անգլ.՝ Viguen Derderian[1], նոյեմբերի 23, 1929(1929-11-23), Համադան, Իրան - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրանահայ էստրադային երգիչ և դերասան, հայտնի էր որպես «Իրանական փոփի արքա» և «Ջազի սուլթան»։ Հայտնի է ամբողջ Մերձավոր Արևելքում[2]։ Վիգենը երգում էր ինչպես պարսկերեն, այնպես էլ հայերեն[2]։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ԱՄՆ-ում։

Վիգեն
Ի ծնե անունՎիգեն Տերտերյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1929(1929-11-23)
Համադան, Իրան
Երկիր Իրան
Մահացել էհոկտեմբերի 26, 2003(2003-10-26) (73 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանValley Oaks Memorial Park
Ժանրերռոք և փոփ
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլAvang Music, Caltex Records և Taraneh Records
ԱնդամակցությունThe Raptures?
 Vigen Վիքիպահեստում

Վիգենը իրանահայ էր և պարսկական փոփի ոսկե դարաշրջանում (1970-ականների սկիզբ) մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը իրանցի շատ կատարողներ և հայտնիներ, այդ թվում՝ Դելկեշը, Պուրանը և Էլահեն, ասոցացվում էին նրա հետ։

Վիգենի նորարարական և լավատեսական երաժշտական ոճը մեծ ազդեցություն ունեցավ իրանական երաժշտության նոր ժանրի ճանապարհը հարթելու վրա։ Այն ազդված էր Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ոճերից։ Նրա երաժշտական և կատարողական տաղանդները շուտով գրավեցին իրանցի շատ հայտնի բանաստեղծների և երգահանների ուշադրությունը, ինչպիսիք են Փարվիզ Վաքիլին և Քարիմ Ֆաքուրը, և նրանք միասին ստեղծեցին իրանական ամենահիշարժան երգերը[3]։

Վաղ կյանք խմբագրել

Վիգենը ծնվել է Իրանի արևմտյան Համադան քաղաքում՝ ութ երեխաներ ունեցող իրանահայ ընտանիքում[3]։ Նրա հայրը մահացել է թոքաբորբի հետ կապված բարդություններից, երբ Վիգենն ընդամենը ութ տարեկան էր[3]։ Մայրը և ավագ եղբայր Զավենը նրան մեծացրել են ընտանեկան անհամաձայնության պատճառով հայրենի տնից հեռանալուց հետո։ Նրա ավագ եղբայր Կարոն իրանցի հայտնի բանաստեղծ էր և գրել է Վիգենի «Lala'ee» («Օրորոցային») հայտնի երգի բառերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվել է հյուսիսային Թավրիզ քաղաք, որտեղ տեղի ադրբեջանցի ազգայնականները խորհրդային օկուպացիոն ուժերի օգնությամբ այդ տարածքում հռչակել էին անջատողական հանրապետություն[3]։ Այստեղ Վիգենը ռուս զինվորից գնել է իր առաջին կիթառը և հայտնաբերել, որ ամերիկյան, իտալական և իսպանական երաժշտությունն իրեն հոգեհարազատ է։ Այդ մեղեդիներից շատերը սկսեցին հնչել պարսկերեն բառերով և դարձան ու մինչ օրս մնում են Իրանի ամենահայտնի երգերից[4]։

Գեղարվեստական վերելք խմբագրել

Պատանի հասակում Վիգենը տեղափոխվել է Թեհրան և 1951 թվականին սկսել է հանդես գալ մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող «Café Shemiran» բարձրակարգ ռեստորան-բարում[3]։

Իրանի որոշ երկրպագուների կողմից Վիգենը հավասարեցվում էր Էլվիս Փրեսլիին. կենսուրախ տեսքը և բարձրահասակ ու մարզական կազմվածքը լրացնում էին նրա՝ որպես Իրանի առաջին տղամարդ փոփ-աստղի գրավչությունը, հատկապես իրանցի երիտասարդ կանանց շրջանում այն ժամանակ, երբ 1950-ական և 60-ական թվականներին ազատական գաղափարները հաստատվել էին երկրում։ Նա նաև իրանցի առաջին դերասաններից էր, ով ելույթ է ունեցել կիթառով[3]։

Ավելի ուշ աշխատանքներ խմբագրել

1971 թվականին Վիգենը տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Կալիֆոռնիայում։ Նա ամեն տարի վերադառնում էր Իրան՝ համերգներ տալու և Վեգասի ոճով ելույթ ունենալու գիշերային ակումբներում։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո նա աքսորվել է Միացյալ Նահանգներ, քանի որ Իրանում փոփ երաժշտությունն այլևս թույլատրված չէր։ Իր կարիերայի 50-ամյակը նա նշել է 2001 թվականի փետրվարին Լոս Անջելեսի Հոլիվուդյան պալադիումում[3]։

Նրա ամենանշանավոր երգերից են՝ «Baroon Barooneh» («Անձրև է գալիս»), «Asb-e Ablagh» («Զտարյուն ձի»), «Mahtab» («Լուսնի լույս»), «Lala'ee» («Օրորոցային»),«Gol-e Sorkh» («Կարմիր վարդ»), «Ragheeb» («Մրցակից»), «Simin-bari» («Սիմին-բարի»), «Awazekhan» («Երգիչ») և «Del-e Divaneh» («Խենթ սիրտ»)։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Վիգենը ձայնագրել է ավելի քան 600 երգ։

Կինոյում խմբագրել

Վիգենի նորամուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1955 թվականին, երբ նրան հայտնաբերել է իրանահայ անվանի ռեժիսոր Սամուել Խաչիկյանը՝ իր «Chaharrah-e Havades» («Իրադարձությունների խաչմերուկ») ֆիլմում դեր կատարելու համար։ Հետագա տարիներին նա խաղացել է Խաչիկյանի և այլ պրոդյուսերների բազմաթիվ այլ կինոնկարներում, այդ թվում՝«Zalembala» (1956, Սիամակ Յասամի), «Tappeh-eh Eshgh» (1959, Խաչիկյան), «Arshin Malalan» և «Cheshmeh Oshagh» (1960, Սամադ Սաբահի), «Atash Khakestar» (1961, Խոսրո Փարիզի), «Arooseh Darya» (1965, Արման)։ Ավելի ուշ նա հիմնադրել է «Viguen Film»-ը՝ սեփական կինոնկարներ արտադրելու համար, բայց այդ գործին հետամուտ չի եղել[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Բնօրինակ անվանում Թարգմանություն Նշումներ
1955 Chaharrah-e Havades Իրադարձությունների խաչմերուկ Վիգենի նորամուտը կինեմատոգրաֆում տեղի է ունեցել 1955 թվականին, երբ նրան հայտնաբերել է իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանը՝ այս ֆիլմում նկարահանելու համար[6]։
1955 Khoon va Sharaf Արյուն և պատիվ [7]
1959 Tappe-ye Eshq Սիրո բլուրը [8]
1965 Aroos-e Darya Ծովի հարսնացուն [9]
1969 Atash va khakestar Կրակ և մոխիր

Անձնական կյանք խմբագրել

Վիգենի առաջին կնոջ անունը Օլգա էր, նրանք ունեին երեք դուստր՝ դերասանուհի Այլինը (հայտնի է նաև որպես Էյլին կամ Էյլեն), Այլինի երկվորյակ քույրը՝ երգչուհի Ժակլին Մյունսը (հայտնի է նաև որպես Ջաքլին կամ Ժակլին) և Քեթրինը։

Նրա երկրորդ կնոջ անունը Նադյա էր, և նրանք ունեցել են մեկ դուստր՝ Էվելին, և մեկ որդի՝ Էդվին Տերտերյան անունով[10]։

Նրա երրորդ կինը Կարեն Հոլստոն Տերտերյանն էր (1951–2015)[11], և նա ուներ խորթ դուստր՝ Ռոբին Նավոն Բրեյքֆիլդ[10]։

Մահ խմբագրել

Վիգենը մահացել է տանը 2003 թվականի հոկտեմբերի 26-ին քաղցկեղից։ Թաղված է Կալիֆոռնիայի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում գտնվող Pierce Brothers Valley Oaks գերեզմանատանը[4]։

Կյանքի ընթացքում Վիգենը ձայնագրել է ավելի քան վեց հարյուր երգ, նկարահանվել է վեց կինոնկարում և հյուրընկալվել հայտնի հեռուստատեսային շոուներում, այդ թվում՝ The Bob Hope Show, The Jack Benny Show և «Անհնարին առաքելություն» հեռուստասերիալում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Abrahamyan, Lusine (2011 թ․ սեպտեմբերի 1). «Milanda de Mont: "My life is art, art is my life"». Hayern Aysor. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. «[...] most of my relatives are artists. Vigen Terterian is my mother's uncle's son.»
  2. 2,0 2,1 Saba, Sadeq (2003 թ․ հոկտեմբերի 27). «Iranian pop legend dies at 74». BBC News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Vigen Derderian | Iran | [[The Guardian]]». webcache.googleusercontent.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  4. 4,0 4,1 «Iran Chamber Society page on Vigen Derderian». Iranchamber.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Vigen Derderian: "Sultan of Persian jazz"». OST ARMENIA (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  6. «The Crossroad of Events». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. «Blood and Honor». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «The Hill of Love». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «The Bride of the Sea». IMDb. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. 10,0 10,1 Zinder, Jac (1992 թ․ մարտի 19). «The King of Persian Pop: Never a Dull Nouruz». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Karen Derderian Obituary». Valley Oaks-Griffin Memorial Park, Mortuary & Crematory. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  12. «Vigen, Iran's King of Pop Passed Away». Iran Dokht. Iran Dokht. 2003. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեն (երգիչ)» հոդվածին։