Էսմաթ Բաղերպուր Բաբոլի (պարս.՝ عصمت باقرپور بابلی, (փետրվարի 26, 1924(1924-02-26), Բաբոլ, Կենտրոնական շրջան, Բաբոլի մարզ, Մազանդարան, Իրան - սեպտեմբերի 1, 2004(2004-09-01), Թեհրան, Իրան), հայտնի է նաև որպես Դելկաշ (պարս.՝ دلکش), հազվագյուտ և եզակի ձայնով իրանցի դիվա երգչուհի, երբեմն հանդես է եկել որպես դերասանուհի[1]։

Դելկեշ
Ծնվել էփետրվարի 26, 1924(1924-02-26)
ԾննդավայրԲաբոլ, Կենտրոնական շրջան, Բաբոլի մարզ, Մազանդարան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 1, 2004(2004-09-01) (80 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանImamzadeh Taher Cemetery
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություներգչուհի
Ժանրերդասական երաժշտություն
Ամուսին(ներ)Shapur Yasemi?

Կենսագրություն խմբագրել

Իրանցի ամենահայտնի վոկալիստներից մեկը՝ Դելկաշը, ծնվել է Բաբոլում. բամբակի վաճառականի դուստր էր, որը բացի նրանից ուներ ևս 9 երեխա։ Նա տեղափոխվել է Թեհրան` սովորելու (որտեղ էլ մնացել է մինչև իր մահը` 2004 թվականը), սակայն նրա տաղանդը շուտով բացահայտվել է, և նա ներկայացվել է երգարվեստի ժամանակի վարպետներ Ռուհոլա Խալեղիին և Աբդոլալի Վազիրիին[1]։ Խալեղին նրան Դելկաշ է անվանել։

Դելկաշը սկսել է զբաղվել հանրային երգեցողությամբ 1943 թվականին և Իրանի ռադիոյում աշխատանքի է ընդունվել 1945 թվականին՝ ծրագրի ստեղծումից միայն հինգ տարի անց։ Այնտեղ նա կոմպոզիտոր Մեհդի Խալեդիի հետ աշխատել է յոթ տարի՝ մինչև 1952 թվականը. այս տարիները նրանց երկուսին էլ շատ հայտնի են դարձրել։ Նրա լավագույն երգերը գրվել են իրանցի բանաստեղծ Ռահիմ Մոյնի Քերմանշահիի և իրանցի կոմպոզիտոր Ալի Թաջվիդիի կողմից, 1954-1969 թվականներին։

Նա Նիլուֆար կեղծանվամբ (պարս.՝ نیلوفر) հանդես է եկել նաև որպես երգերի հեղինակ, ինչպես նաև խաղացել է մի քանի իրանական ֆիլմերում։ Նա աշխատել է երգիչ և կիթառահար երաժիշտ, ջազի սուլթան Վիգեն Դերդերիանի հետ։ Նրանց «Delam Mikhast» դուետը կարելի է լսել YouTube կայքում։ Դելկաշը մահացել է 2004 թվականի սեպտեմբերին, 80 տարեկան հասակում, Թեհրանում և թաղված է Քարաջում գտնվող արվեստագետների հայտնի «Էմամզադեհ Թահեր» գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Arts». BBC Persian. 2004 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելկեշ» հոդվածին։