Վիգեն Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վիգեն Կարապետի Զաքարյան (մարտի 15, 1969[1], Բեյրութ, Լիբանան - մայիսի 8, 1992[1], Շուշի, Ադրբեջան), լիբանանահայ ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցության անդամ (1969 թվականի մարտի 15, Բեյրութ, Լիբանան - 1992 թվականի մայիսի 8, ԼՂՀ, Շուշիի շրջան, գյուղ Զառսլու)։
Վիգեն Զաքարյան | |
---|---|
23 տարի | |
Ծննդավայր | Լիբանան, Բեյրութ |
Մահվան վայր | Շուշիի շրջան, Զառսլու գյուղ |
Քաղաքացիություն | Լիբանան |
Զորատեսակ | ՀՅԴ կամավորական խմբեր |
Ծառայության տարիներ | 1992 թվական |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն Խմբագրել
Վիգեն Զաքարյանը ծնվել է 1969 թվականի մարտի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Եղել է ՀՅԴ անդամ։ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության «Դրոշակ» մասնաճյուղի ու Կենտրոնական քարոզչական հանձնախմբի ներկայացուցիչ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասի պաշտպանությանը։ 1992 թվականի ապրիլին կամավոր մեկնել է Արցախ։ Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որի ժամանակ էլ՝ 1992 թվականի մայիսի 8-ին էլ Շուշիի շրջանի Զառսլու գյուղում զոհվել է։
Հիշատակ Խմբագրել
Վիգեն Զաքարյանի հիշատակին է նվիրված Ներսիկ Իսպիրյանի «Ելին Վիգեն» երգը։ Իսկ 2007 թվականին Բեյրութում լույս է տեսել Համբիկ Պիլարյանի «Նահատակություն Շուշիի ժայռերում...» գիրքը, որը նվիրված է Վիգեն Զաքարյանի կարճատև կյանքի ու գործունեության լուսաբանմանը։ Գրքում տեղ են գտել նաև Վիգեն Զաքարյանի վկայությունները, ակնարկությունները, մտքերն ու նամակները։
Գրականություն Խմբագրել
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 196։
- Պիլարեան Համբիկ «Նահատակութիւն Շուշիի ժայռերուն...», Պէյրութ, 2007, 96 էջ։
Արտաքին հղումներ Խմբագրել
- https://www.youtube.com/watch?v=DMH3zGRFfvo «Ելիր Վիգեն», երգ Ներսիկ Իսպիրյանի կատարմամբ։
- https://www.youtube.com/watch?v=RqgQIqBpwBI&t=11s - Վիգէն Զաքարեան
- https://www.youtube.com/watch?v=Iyu9dDGmWQ8 - Վիգէն Զաքարեան