Ներսիկ Իսպիրյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսպիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ներսիկ Աղասու Իսպիրյան (մայիսի 15, 1963(1963-05-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, առավելապես հայտնի է իր հայրենասիրական կատարումներով։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)[1]:

Ներսիկ Իսպիրյան
Իսպիրյանը Լիբանանում համերգի ժամանակ, 2010 թ.
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 15, 1963(1963-05-15) (61 տարեկան)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ և Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, ժողովրդական, հեղափոխական
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
ԳործիքներՎոկալ, զուռնա, դհոլ, դուդուկ
Գործունեություն1987 – այժմ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Nersik Ispiryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Երևանում։ Սովորել է Էրեբունու թիվ 160 դպրոցում, 1987-1992 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` միաժամանակ երգելով «Ակունք» ազգագրական համույթում։

Երաժշտական գործունեություն

խմբագրել

Ներսիկ Իսպիրյանն ավելի քան 30 հայրենասիրական, հեղափոխական, արցախյան ազատամարտին ու մարտիկներին նվիրված երգերի հեղինակ է։ Հայտնի երգերից են՝

  • «Սուրբ մայրեր»
  • «Հայոց երկիր»
  • «Ասմար աղջիկ»
  • «Վայ Նարե յար»
  • «Երթանք մեր երկիրը` Մուշ»
  • «Հայ քաջեր»
  • «Լեռան լանջին»
  • «Հայոց էրգիր»
  • «Ղարաբաղ»
  • «Մշեցի եմ»
  • «Երկիր հայրենի»
  • «Երգ Կամավորի»

Վերամշակել է նաև հին, աշուղական երգեր։ Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ հյուրընկալվելով հայկական գրեթե բոլոր համայնքներում։ Թողարկել է 13 ձայնասկավառակ, որոնցից 8-ը հեղափոխական երգեր են պարունակում։ Զբաղվել է բռնցքամարտով[2][3]։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Ներսիկ Vol. 1 (1987)
  • Ներսիկ Vol. 2 (1988)
  • Armenian Country Dances (1992)
  • Armenian Patriotic Songs (1992)
  • Անմահ հերոսներ (1994)
  • Արավոտ եր (1996)
  • Ջան ջան ջան աղջիկ (1997)
  • Արծիվ սլածիր (1997)
  • Modern Dances (1999)
  • Հավերժ հոգիներ (1999)
  • Իմ երգն ուրիշ ե (2000)
  • Կորած սեր (2001)
  • Երգիրս կանչա (2002)
  • Ձյուն (2004)
  • Վրեժ (2005)
  • Արյան կանչը (2007)
  • The Best (2010)
  • Երգիր Սասուն (2011)
  • Հերոս քաջերին (2011)
  • Վերադարձ ակունքներին (2012)
  • Սա Հայաստան է ու վերջ (2014)
  • Հայ մնա (2015)

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ Աշխեն, Արաբո, Անի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Ներսիկ Իսպիրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Ներսիկ Իսպիրյան

Արտաքին հղումներ

խմբագրել