Ֆրիդա Աբրամովնա Վիգդորովա (մարտի 3 (16), 1915[1][2], Օրշա, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 7, 1965(1965-08-07)[3][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գրող, լրագրող և իրավապաշտպան։

Ֆրիդա Վիգդորովա
Ծնվել էմարտի 3 (16), 1915[1][2]
ԾննդավայրՕրշա, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էօգոստոսի 7, 1965(1965-08-07)[3][1][2] (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող և գրող
ԱշխատավայրԿոմսոմոլսկայա պրավդա
ԱմուսինԱլեքսանդր Ռասկին
ԵրեխաներQ86534664?

Գրող-երգիծաբան Ալեքսանդր Ռասկինի կինը։

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդա Վիգդորովան ծնվել է ուսուցիչ Աբրամ Գրիգորևիչ և Սոֆյա Բորիսովնա Վիգդորովների ընտանիքում։ Ավարտել է մանկավարժական ուսումնարանի գրական ֆակուլտետը (1937), դպրոցում դասավանդել ռուս գրականություն, այնուհետև անցել լրագրողական աշխատանքի։ Նա համագործակցել է «Պրավդա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Լիտերատուրնայա գազետա» թերթերի հետ։ 1940-ականներին հրատարակել է հիմնականում հոդվածներ դպրոցի և ծնողների հիմնախնդիրների վերաբերյալ (հոդվածների մի մասը, Նորա Գալի համահեղինակությամբ)։ 1948 թվականին նրան աշխատանքից ազատեցին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթից՝ ԽՍՀՄ-ում կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի արշավի ժամանակ։ 1949 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը` «Իմ դասը» վեպը։

1950-ականների կեսերից հիմնականում աշխատել է խմբագրությանն ուղղված նամակների վրա՝ օգնելով ծանր պայմաններում հայտնված մարդկանց, - Վիգդորովան գտնվել է հետխորհրդային մամուլի այն հատուկ լրագրողական մասնագիտության ակունքներում, որի հետևորդներն էին Եվգենի Բոգատը, Օլգա Չայկովսկայան և այլք, այս տեսակի հոդվածները նյութ դարձան Վիգդորովայի երկու գրքերի համար՝ «Թանկագին խմբագրություն» (1963), և հետմահու հրատարակված՝ «Ո՞վ ես դու նրա համար» (1969)։ «Մոռանալով իր հանգստի մասին, կտրվելով իր սիրած գործից, գրքերից, առաջին կանչով, գնաց դեպի հեռուն, հաղթահարեց թշնամությունն ու ձևամոլությունը երբեք զենքը վայր չդրեց, մինչև արդարությունը չվերականգնվի շտկել կոտրված ճակատագրերը, աջակցել և փրկել», - գրել է քննադատ Է. Կուզմինան` դրանցից երկրորդի գրախոսականում[4]։ Մարդկային ճակատագրերի վերաբերյալ լրագրողական ուսումնասիրությունները Վիգդորովային հասցրեցրին հասարակական գործունեության ակտիվության և 1950-1960-ականներին նա դարձավ ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի պատգամավոր։

Վիգդորովայի որպես հասարակական գործչի կենսագրության մեջ հատուկ էջ էր նրա մասնակցությունը Իոսիֆ Բրոդսկու դատավարությանը, որի ընթացքում նա իր վրա հրավիրեց շատ հայտնի մշակութային գործիչների ուշադրությունը։ 1964 թվականի փետրվարին Վիգդորովան մասնակցեց Բրոդսկու դատավարությանը և կազմեց դատական լսումների ձայնագրությունը, որը լայնորեն օգտագործվում էր սամիզդատում և կոչվում էր «Դատավարություն», որը Ալեքսանդր Սոլժենիցինի առաջին գործերից մի քանիսի հետ միասին, դարձավ Ռուսաստանում սամիզդատի հասարակական-քաղաքական պատմության սկիզբը[5]։ Ալեքսանդր Գինզբուրգը Վիգդորովային նվիրեց Սինյավսկի-Դանիելյա դատավարության վերաբերյալ իր «Սպիտակ գիրքը»։

Գրառումը բազմիցս հրատարակվել է տարբեր երկրներում և ձևավորել արևմտյան ձախակողմյան մտավորականության շարժում ի պաշտպանություն Բրոդսկու և Ժան-Պոլ Սարտրի միջամտության շնորհիվ Բրոդսկին ազատվեց աքսորից 1965 թվականի սեպտեմբերին։ Այդ պահին Վիգդորովան արդեն մեկ ամիս առաջ մահացել էր, բայց մինչև վերջին օրերը (նա մահացել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից), նա անընդհատ հետաքրքրվում էր Բրոդսկու գործի ընթացքով և բանաստեղծի ճակատագրով։ Ֆրիդա Վիգդորովան օգնություն և աջակցություն է ցուցաբերել նաև այլ գրողների։ Օրինակ՝ նրա ակտիվ մասնակցությամբ իրականացվել է Ի. Գրեկովայի առաջին ստեղծագործությունների հրատարակումը և Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի[6] ռուսերեն թարգմանությունը։ Ս. Բոգատիրևան Վիգդորովայի մասին գրել է, որ «նրան պետք չէր խնդրել։ Նա ինքն էր շտապում օգնել»[7]։

Ֆրիդա Աբրամովնան թաղվել է Մոսկվայում, Լեֆորտովոյի Վվեդենսկու գերեզմանատանը՝ մեծ հրատարակիչ-լուսավորիչ Ի. Դ. Սիտինի դիմաց։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Ալեքսանդր Կուլակովսկի, մահացել է 1942 թվականին, ռազմաճակատում։
  • Դուստր՝ Գալինան (1937 - 1974), եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի, մահացել է ողբերգական մահով։
  • Ամուսին՝ Ալեքսանդր Ռասկին։
  • Դուստր՝ Ալեքսանդրան (ծնվ. 1942), բանասեր է, բնակվում է ԱՄՆ-ում։ Ամուսինը՝ Ալեքսանդր Դմիտրևիչ Վենտցելը, մաթեմատիկոս է, Լուիզիանայի Տուլեյնի համալսարանի պրոֆեսոր, բանաստեղծուհի Ի. Գրեկովայի որդին է։ Ունի թոռներ և ծոռներ։

Ստեղծագործություններ խմբագրել

Վիգդորովայի սեփական գրական գործունեությունը սկսվել է լրագրողական մի շարք հրապարակումներով, մասնավորապես Լ. Կ. Կոսմոդեմյանսկայայի, մայր Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկայաների մոր Լ. Կ. Կոսմոդեմյանսկայայի հուշերը գրելով։ 1948 թվականին Տ. Ա.Պեչեռնիկովայի հետ միասին գրեց «Տասներկու քաջերը» վիպակը՝ գերմանական օկուպացիայի տարիներին պիոներների կատարած աշխատանքների մասին։

Դրան հաջորդեցին մի վիպակ երիտասարդ ուսուցչուհու մասին՝ «Իմ դասը» (1949) և «Կյանք տանող ճանապարհ», «Չեռնիգովկա», «Սա իմ տունն է» եռերգությունը (1961), որը նվիրված էր մանկավարժության և դեռահասի անհատական զարգացման խնդիրներին (վեպերը գրված են Սեմյոն Կալաբալինի անունից, Վիգդորովայի մոտ (ինչպես Մակարենկոյի) Կարբանովը Ա. Ս. Մակարենկոյի սանն էր, որը նույնպես նվիրվել էր մանկատներում աշխատանքին իր կնոջ՝ Գալինա Կոնստանտինովնայի հետ, Մակարենկոյի «Մանկավարժական պոեմում», այն կոչվում էր Չեռնիգովկա)։

Ինչպես նշել է Էդվարդա Կուզմինան, «եռերգության յուրաքանչյուր գիրք մի փուլ է, մի աստիճան մանկավարժի ձևավորման գործում։ Եվ մեկուսի, դժվարակիրթ դեռահասների խայտաբղետ խառնամբոխի, անապաստան երեխաներից, մեկ ընդհանրության, կոլեկտիվի ստեղծումը դժվարին գործ է»[8]։ 1971 թվականին «Սա է իմ տունը» վիպակը էկրան բարձրացավ։ «Երեկ, այսօր և միշտ» անվանումով ֆիլմը նկարահանել էր ռեժիսոր Յակով Բազելյանին։ Վիգդորովայի վերջին գործերից են «Սիրելի փողոցը» և «Ընտանեկան երջանկություն» երկերգությունը (1965), որի կենտրոնում վեր է հառնում երիտասարդ կնոջ՝ մոր հոգեբանական դիմանկարը։

Ֆրիդա Վիգդորովայի մասին խմբագրել

Фрида — большое сердце, самая лучшая женщина, какую я знал за последние 30 лет.
Корней Чуковский (К. Чуковский. Дневник (1930—1969). — М., 1994. — С. 376)
Все, кто хоть немного знал Фриду Абрамовну Вигдорову <…> — тот всегда и навеки ей благодарен за то, что она жила на земле, в СССР, в Москве — среди нас.
Мария Юдина (М. Юдина. Лучи божественной любви. — М.—СПб., 1999. — С.203)
Все помнят, как доблестно она себя вела на процессе Бродского весной 1964 года. Когда какой-то доброхот обратил внимание суда на то, что она записывает весь ход заседания, и судья сказала: «Отнять у неё записи», — Фрида выпрямилась во весь свой 150-сантиметровый рост и тихо ответила: «Попробуйте». А сразу после заседания она пришла в наш дом и — стояла и плакала на лестнице, не в силах подняться на наш этаж и позвонить.
Нина Дьяконова (Н. Дьяконова. Фриде. // «Звезда», 2005, № 3)
Фрида была сродни не только диккенсовским героиням, но и самому Диккенсу: в жизни она творила то, что Диккенс придумывал в своих повестях, — превращала чужую беду в сказку с хорошим концом.
Лидия Чуковская (Л. Чуковская. Сочинения в 2-х тт. Том I. Повести, воспоминания. — М., 2000)
Пусть её светлый образ навсегда останется с нами как помощь, утешение и пример высокого душевного благородства.
Анна Ахматова (Записные книжки Анны Ахматовой (1958—1966). — М. — Torino, 1996. — С. 654.)

Памяти Фриды Вигдоровой посвящена песня Александра Галича «Уходят друзья».

Գրքեր խմբագրել

  • Двенадцать отважных. М., Молодая гвардия, 1948 (в соавторстве с Т. Печерниковой)
  • Мой класс, М.-Л., Детгиз, 1949
  • Мой класс, М.-Л., Детгиз, 1950
  • Мой класс, М.-Л., Детгиз, 1951
  • Мой класс, Вологда., 1951—292 с., 15 000 экз.
  • Мой класс. Новосибирск, 1951—270 с., 45 000 экз.
  • Мой класс. Симферополь, 1951—256 с., 15 000 экз.
  • Записки учительницы. М., Правда, 1949
  • Дорога в жизнь, М., Детгиз, 1954—456 с., 30 000 экз.
  • Дорога в жизнь, М., Детгиз, 1955—180 с., 150 000 экз.
  • Дорога в жизнь. Это мой дом., М., Советский писатель, 1957
  • Черниговка, М., Советский писатель, 1959
  • Дорога в жизнь. Это мой дом. Черниговка. М., Советский писатель, 1961
  • Что такое мужество. М., 1961
  • Семейное счастье, М., Советский писатель,1962 — 284 с., 30 000 экз.
  • Дорогая редакция. Очерки, М., Московский рабочий, 1963—136 с., 100 000 экз.
  • Двенадцать отважных. М., Молодая гвардия, 1963 (в соавторстве с Т. Печерниковой)
  • Любимая улица, М., Советский писатель,1964 — 320 с., 30 000 экз.
  • Семейное счастье. Любимая улица. М., Советский писатель, 1965
  • Минуты тишины. М, 1965 — 54 с., 50 000 экз.
  • Минуты тишины. М, 1967

Հոդվածներ թերթերում խմբագրել

«Правда»

  • В стороне от школы // 1938, 5 октября (о журнале «Литература в школе»)
  • На уроке истории // 1938, 14 ноября (даже в Москве нет учебников и пособий)
  • Институт с изъяном // 1938, 26 ноября (о дефектологическом пединституте)
  • Псевдоморалисты и настоящие педагоги // 1939, 17 октября (совм. с А. Шаровым)
  • Равнодушные педагоги // 1939, 12 декабря

«Литературная газета»

  • Равнодушие // 1948, 19 июля (резкая критика Академии пед. наук)
  • Персональное дело // 1952, 2 февраля
  • «Не те слёзы…» // 1954.- 10 апреля (№ 43).- С.3
  • В единой школьной семье // 1954.- 21 октября (№ 126).- С.1
  • Высокий пост // 1955.- 27 января (№ 12).- С.2
  • Преступление и выводы из него // 1955.- 21 июня (№ 73).- С.2
  • Костёр без пламени // 1957.- 7 марта (№ 29).- С.1-2
  • Воспитание больших и маленьких // 1957.- 16 апреля (№ 46).- С.3
  • Четыре фильма // 1959.- 1 сентября (№ 108).- С.3
  • Для людей // 1959.- 3 ноября (№ 135).- С.2
  • Авторитет // 1961.- 2 марта (№ 27).- С.2
  • Ноль три // 1961.- 23 мая (№ 61).- С.3
  • Теорему можно считать доказанной // 1961.- 21 ноября (№ 138).- С.2
  • Право помочь // 1962.- 21 июня (№ 73).- С.2
  • Пресная вода резонёрства // 1962.- 30 июня (№ 77).- С.2
  • О понятиях совсем не старомодных // 1963.- 22 января (№ 10).- С.2
  • Не для архива // 1963.- 16 марта (№ 33).- С.2

«Известия»

  • Плохой студент? // 1961.- 28 июня (№ 152).- С.4 (о самоубийстве студента Физфака МГУ)
  • Арифметика и педагогика // 1961.- 16 августа (№ 195).- С.3
  • «По следам…» // 1962.- 28 апреля (№ 101).- С.4
  • Лживое слово // 1963.- 7 февраля (№ 33).- С.6
  • Дружба под судом // 1963.- 4 апреля (№ 81).- С.4
  • …Извлекает искры // 1964.- 8 января (№ 7).- С.4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Вигдорова Фрида Абрамовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Кузьмина, Э. Светя другим… // Семья и школа. — 1969. — № 6. — С. 44.
  5. «Это была настоящая праведница…», или Концепция Фриды: Надежда Мандельштам и Фрида Вигдорова / публ. П. Нерлера и А. Раскиной; вступ. ст. П. Нерлера; подгот. текстов, примеч. и послесл. Е. Вигдоровой и А. Раскиной // Октябрь : журнал. — М., 2016. — № 1.
  6. Аспиз, М. Самая лучшая // Лехаим. — 2003. — № 8 (136).
  7. Богатырёва, С. Вместо «Алло» она говорила «Здравствуйте, что случилось?» Արխիվացված 2015-03-20 Wayback Machine // Новая газета. — 2015. — 18 марта. — № 27. — С. 15.
  8. Кузьмина, Э. Источник света: Воспитание души в книгах Ф. Вигдоровой // Семья и школа. — 1987. — № 7. — С. 56—57.

Գրականություն խմբագրել

  • Кузьмина, Э. Фрида Вигдорова // Кузьмина Э. Б. Светя другим: Полвека на службе книгам. — М.: ИД «Юность», 2006. — С.331-340.
  • Raskina, А. Frida Vigdorova’s Transcript of Joseph Brodsky’s Trial: Myths and Reality // Journal of Modern Russian History and Historiography. — 2014. — № 7. — P. 144—180.

Արտաքին հղումներ խմբագրել