Ելենա Սերգեևնա Վենցել (ռուս.՝ Елена Сергеевна Вентцель), գրական կեղծանունը՝ Ի․ Գրեկովա, ի ծնե՝ Դալգինցեվա, մարտի 8 (21), 1907 կամ մարտի 21, 1907(1907-03-21)[1][2], Տալլին, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 2002(2002-04-15)[3][1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային մաթեմատիկոս, հարաբերականության տեսության դասագրքերի ու հետազոտական աշխատանքների հեղինակ, ռուս արձակագիր, տեխնիկական գիտությունների դոկտոր (1954) և պրոֆեսոր (1955

Ելենա Վենցել
Ծնվել էմարտի 8 (21), 1907 կամ մարտի 21, 1907(1907-03-21)[1][2]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 15, 2002(2002-04-15)[3][1][2] (95 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունմաթեմատիկոս, գրող և համալսարանի դասախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, Մոսկվայի պետական համալսարան[4] և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա և Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԱմուսինԴիմիտրի Վենտցել
ԶավակներAlexander D. Wentzel?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ռեվելում (այժմ՝ Տալլին)։ Հայրը՝ Սերգեյ Դալգինցեվը, մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը՝ գրականության։ Դալգինցեվը համարում էր, որ բարձրագույն մաթեմատիկան հեշտ է տարրական մաթեմատիկայից ու դստեր հետ բարձրագույն մաթեմատիկա էր պարապում, երբ վերջինս 7-8 տարեկան էր։ Արդյունքում Ելենա Սերգեեվնան տրվում է մաթեմատիկային։

1923 թվականին, 16 տարեկանում, ընդունվում է Լենինգրադի (այդ ժամանակ դեռ Պետրոգրադի) համալսարան։ Դասախոսներից մեկը՝ Գրիգորի Միխաիլովիչ Ֆիխտենգոլցն ասել է․ «Ձեր մեջ մի բան կա։ Գլուխ չեմ հանում, թե հատկապես ինչ։ Իսկ գուցե ոչինչ էլ չկա»։

1929 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։

1935-ից 1969 թվականներին աշխատել է ռազմաօդային ինժեներական ակադեմիայում։

1969-ից 1987 թվականներն աշխատել է Մոսկվայի տրանսպորտային ինժեներիայի ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի բաժնում։

1962 թվականից սկսել է գեղարվեստական գործեր հրապարակել։ 1967 թվականից ՍՍՀՄ գրողների միության անդամ է։

Մահացել է 2002 թվականի ապրիլի 15-ին, թաղված է Մոսկվայի Դոնյան գերեզմանում։

Գիտական գործունեությունը

խմբագրել

Մոնոգրաֆեր, դասագրքեր

խմբագրել
  • «Կրակահերթի ու ռմբակոծման հարցում հարաբերականության տեսության կիրառման տարրական դասընթաց», 1945 թվական
  • «Խաղի տեսության տարրեր», 2-րդ հրատարակություն, 1961 թվական
  • «Դինամիկ ծրագրավորման տարրեր», 1961 թվական
  • «Օպերացիաների հետազոտության ներածություն», դասագիրք, 1964 թվական, Սովետական ռադիո
  • «Հարաբերականության տեսություն», 4-րդ հրատարակություն, 1969 թվական
  • «Հարաբերականության տեսության։ Խնդիրներ ու վարժություններ», 1969 թվական։ Համահեղինակ՝ Լ․ Ա․ Ավչառով
  • «Հարաբերականության տեսության կիրառական խնդիրներ», 1983 թվական։ Համահեղինակ՝ Լ․ Ա․ Ավչառով
  • «Օպերացիաների հետազոտություն․ Խնդիրներ, սկզբունքներ, մեթոդաբանություն», 2-րդ հրատարակություն, 1988 թվական
  • «Հարաբերականության տեսությունն ու դրա ինժեներական կիրառությունները», 2-րդ հրատարակություն, 2000 թվական։ Համահեղինակ՝ Լ․ Ա․ Ավչառով
  • «Պատահական գործընթացների տեսությունն ու դրա ինժեներական կիրառությունները», 2-րդ հրատարակություն, 2000 թվական։ Համահեղինակ՝ Լ․ Ա․ Ավչառով

Ծանոթագրություններ

խմբագրել