Վիանա-դու-Կաշտելու
Վիանա-դու-Կաշտելու[1](պորտ.՝ Viana do Castelo, [viˈɐnɐ du kɐʃˈtɛlu])- նավահանգիստ-քաղաք Պորտուգալիայում, նույնանուն մարզի և մունիցիպալիտետի կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 36,7 հազար, մունիցիպալիտետինը՝ 88,6 հազար։ Քաղաքը և մունիցիպալիտետը գտնվում են տնտեսական-վիճակագրական շրջանում (Հյուսիսային շրջան և Մինյու-Լիմա ենթաշրջան)։ Ըստ հին վարչական բաժանման, քաղաքը մտնում է նաև Մինյու պրովինցիայի մեջ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վիանա-դու-Կաշտելու | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Վիանա-դու-Կաշտելու | ||||
Պատմական շրջան | Մինյու | ||||
Մունիցիպալիտետ | Վիանա-դու-Կաշտելու | ||||
Ներքին բաժանում | 40 վարչական շրջան | ||||
Քաղաքապետ | Դեֆենշուր Մոուրա | ||||
Մակերես | 319,02±0,01000000000001 կմ², 319 կմ² | ||||
Բնակչություն | 88 628 մարդ մարդ (2001) | ||||
Խտություն | 286 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Vianense, Vianês | ||||
Ժամային գոտի | UTC0, ամռանը +1 | ||||
Հեռախոսային կոդ | +351 258 | ||||
Փոստային ինդեքս | 4904 | ||||
Փոստային դասիչ | 4904 | ||||
Պաշտոնական կայք | cm-viana-castelo.pt | ||||
| |||||

Տեղադրություն խմբագրել
Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Լիսաբոնից 335 կմ դեպի հյուսիս, Ատլանտյան օվկիանոսի ափին, Լիմա գետի գետաբերանում։
Մունիցիպալիտետի սահմանները․
- Հյուսիսում՝ Կամինյա մունիցիպալիտետ
- Արևելքում՝ Պոնտե-դե-Լիմա մունիցիպալիտետ
- Հարավում՝ Բարսելուշ և Էշպոզենդի մունիցիպալիտետներ
- Արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոս
Բնակչություն խմբագրել
Վիանա-դու-Կաշտելուի բնակչությունը (1801—2004 թթ.) | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
1801 | 1849 | 1900 | 1930 | 1960 | 1981 | 1991 | 2001 | 2004 |
17 889 | 36 084 | 47 311 | 53 380 | 75 320 | 81 009 | 83 095 | 88 631 | 90 654 |
Պատմություն խմբագրել
Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու 3-րդ-ը 1253 թ.-ին հիմնադրեց քաղաք և այն անվանեց Վիանա։ 16-րդ դարում քաղաքի նավահանգիստը անհրաժեշտ նշանակություն ստացավ և դարձավ երկրի գլխավոր նավահանգիստներից մեկը, որտեղից պորտուգալացի հետազոտողները գնում էին դեպի իրենց հայտնագործությունները։ Քաղաքի առավել դիտարժան շինությունները վերաբերվում են հենց այդ շրջանին։
Տեսարժան վայրեր խմբագրել
- Տեղական բանահյուսության հուշարձանը կայարանի մոտ
- Սարի վրա գտնվող Սանտա Լյուսիա բազիլիկը
- Ֆունիկուլյոր Սանտա Լյուսիա բազիլիկի մոտ
- «GIL EANNES» նավը - թանգարանի վերածված լողացող հիվանդանոց
- Լիմա գետով անցնող Գուստավ Էյֆելի կամուրջը
- 2009 թ․-ի հունվարի 1-ին Հանրապետության հրապարակում տեղադրվել է բնիկ Վիանա-դու-Կաշտելուցի ճանապարհորդ Դիոգո Ալվարես Կորեիյայի և նրա կին՝ Եկատերինա Պարագվասի հուշարձանները։ Հուշակոթողի հեղինակ՝ Ժոզե Ռեդրիդես (պորտ.՝ Jose Rodrigues) ։
Տրանսպորտ խմբագրել
Քազաքում գործում է ծովային, երկաթուղային տրանսպորտ։ Ավտոմոբիլային տրանսպորտի ուղիները՝ Վիանա-դու-Կաշտելու — Պոնտե-դա-Բարկա (A27), Պորտու — Կամինյա (A28), N13, N202։
Շրջաններ խմբագրել
|
|
|
Հայտնի բնիկներ խմբագրել
- Ֆագունդես Ժուան Ալվարիշ (մոտ1460—1521) - Պորտուգալացի ծովագնաց, հետազոտող։
Քույր-քաղաքներ խմբագրել
Վիանա-դու-Կաշտելուն ընկերական փոխհարաբերությունների մեջ է հետևյալ քույր-քաղաքների հետ։
Քաղաք | Երկիր | Թվական | Հղում |
---|---|---|---|
Այվերու | Պորտուգալիա | 1910 | |
Իտաժաի | Բրազիլիա | ||
Րյոմ | Ֆրանսիա |
Պատկերասրահ խմբագրել
-
Մունիցիպալիտետի Մեծ Գրադարան
-
Սուրբ Ֆրանցիսկի վանքը
-
Վիանա-դու-Կաշտելուի Գթասրտության Տունը
-
Մոնտեդուրի ջրաղացը
-
Էյֆել կամուրջը
-
Հանրապետության հրապարակը
-
Վիանա-դու-Կաշտելու
-
Քաղաքի հրապարակներից մեկը
-
Սանտա-Լյուսիա բազիլիկը
-
Սանտա-Լյուսիա բազիլիկը
-
Երկաթուղային կայարան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ На топографических картах встречаются варианты написания: Виана-ду-Каштелу и Вьяна-ду-Каштелу