Վերցինգետորիքսի հուշարձան

Վերցինգետորիքսի հուշարձան (անգլ.՝ Vercingétorix monument), գալերի ցեղապետ Վերցինգետորիքսի պատվին կանգնեցված քանդակային հուշարձան։ Համարվում է Ֆրանսիայի՝ պատմական մեծարժեք հուշարձաններից մեկը[3]։

Վերցինգետորիքսի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործAimé Millet?
ՃարտարապետԷժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ
Ստեղծում1865
Ստեղծման երկիրՓարիզ
Երկիր Ֆրանսիա[1]
ԲնակավայրԱլիզ-Սենտ-Ռեն[1]
Շինության ձևհուշարձան
Նյութպղինձ, sheet metal?, granite? և քար
ՄակագրությունLa Gaule unie, formant une seule nation, animée d'un même esprit, peut défier l'univers[2] և Napoléon III, empereur des Français, à la mémoire de Vercingétorix
Ներկա վիճակԸնդգրկված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում
 Statue de Vercingétorix (Alise-Sainte-Reine) Վիքիպահեստում

Մ․թ․ա․ I դարում Գալլիան ներքաշվել էր Գալլական պատերազմների մեջ ընդդեմ Հռոմեական կայսրության, որի լեգեոնները գտնվել են Հուլիոս Կեսարի հրամանատարության ներքո։ Գերգովիայի ճակատամարտում հաղթելուց հետո գալլական միացյալ բանակը Վերցինգետորիքսի գլխավորությամբ պարտություն է կրել Ալեզիայի ճակատամարտում, որից հետո Գալլիան դադարել է անկախ լինելուց ու վերածվել Հռոմեական կայսրության գավառի։

Ալեզիայի ճակատամարտի ենթադրական վայրում՝ արևելյան Ֆրանսիայի Բուրգունդիա պատմական տարածքի Կոտ դ'Օր դեպարտամենտի Ալիզ-Սենտ-Ռեն քաղաքի մոտ՝ Օսուա լեռան գագաթին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը 1865 թվականին հուշարձան է տեղադրել (քանդակագործ Էմե Միլլե)։ Յոթ մետր բարձրությամբ այդ հուշարձանով կայսրը ոգեկոչել է Վերցինգետորիքսին՝ որպես գալլական ինքնության խորհրդանիշի։ Ճարտարապետն Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկն է[4], որը հուշարձանի պատվանդանին փորագրել է Հուլիոս Կեսարի խոսքերը․

La Gaule unie
Formant une seule nation
Animée d'un même esprit,
Peut défier l'Univers.

(Դաշնակից գալերը,
մեկ ժողովուրդ կազմելով,
համընդհանուր ոգով առաջնորդվելով,
կարող են ընդդիմանալ տիեզերքին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Hirtius A., Caesar G. I. De Bello Gallico (լատ.)Gaius Iulius Caesar, 0058.
  3. Ministry of Culture, Mérimée Mérimée|PA21000061|PA21000061 Vercingétorix Monument
  4. Statue of Vercingetorix Արխիվացված 2007-03-10 Wayback Machine, Art and Architecture, 2006
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերցինգետորիքսի հուշարձան» հոդվածին։