Բացել գլխավոր ցանկը

Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ

ֆրանսիացի գրող

Էժեն Էմանուել Վիոլե լե Դյուկ (ֆր.՝ Viollet-le-Duc), հունվարի 27, 1814(1814-01-27)[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[2] - սեպտեմբերի 17, 1879(1879-09-17)[1][3][5], Լոզան, Շվեյցարիա[2]), ֆրանսիացի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։

Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ
ֆր.՝ Eugène Viollet-le-Duc
Eugene viollet le duc.jpg
Ծնվել էհունվարի 27, 1814(1814-01-27)[1][2][3][4][5]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[2]
Մահացել էսեպտեմբերի 17, 1879(1879-09-17)[1][3][5] (65 տարեկանում)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[2]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԵրկերAbbadia Castle?, Q2405910?, Q2942728?, Ազատության արձան և Q17491098?
Մասնագիտությունճարտարապետ, գրող, գծագրող, արվեստագետ, ճարտարապետության պատմաբան, արվեստների գործիչ, ռեստավրատոր, castellologist և preface author
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Ծնողներհայր՝ Emmanuel Louis Nicolas Viollet-le-Duc?
Զբաղեցրած պաշտոններՓարիզի մունիցիպալ խորհրդի անդամ և diocesan architect?
Պարգևներ և
մրցանակներ
Թագավորական ոսկե մեդալ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունԹագավորական գեղարվեստական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Signature d'Eugène Viollet Le Duc - Archives nationales.jpg
Eugène Viollet-le-Duc Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1836-1838 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է հունական և հռոմեական ճարտարապետությունը։ Ֆրանսիայում չափագրել, գծանկարել է բազմաթիվ ռոմանական և գոթական կառույցներ։ Վերականգնել է Փարիզի Սեն Շապել և Նոտր Դամ գոթական տաճարները (Ժ․ Բ․ Լասյույի հետ)։ Ամրացման-վերականգնման աշխատանքներ է կատարել Նարբոնում, Ռեյմսում, Թուլուզում, Շարտրում, Ամիենում, Կարկասոնում (միջնադարյան կենտրոնը, 1853) և այլն։

Վերականգնման աշխատանքների ժամանակ հավաքած նյութերը, հուշարձանների ռացիոնալ մեթոդով վերականգնումը և այդ տեսության մշակումը, ինչպես և ճարտարապետության ընդհանուր օրինաչափությունների, միջնադարյան արվեստի բնույթի, գոթական ճարտարապետության կոնստրուկտիվ նվաճումների (որոնց ուսումնասիրությունը հետագայում նպաստել է կարկասային կոնստրուկցիաների զարգացմանը) մասին իր տեսակետները ամփոփել է ճարտարապետության պատմությանը և տեսությանը նվիրված իր հիմնական աշխատություններում՝ «XI-XVI դարերի ֆրանսիական ճարտարապետության բացատրական բառարան» (10 հատորով, 1854-1868 թվականները), «Զրույցներ ճարտարապետության մասին» (երկհատորյակ, 1858-1868 թվականները), «Ռուսական արվեստ» (1877)։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460