Վերոնիկա Սուկոյան

նկարչուհի

Վերոնիկա Նիկոլայի Սուկոյան (1957, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի։

Վերոնիկա Սուկոյան
Ծնվել է1957
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն
ՀայրՆիկոլայ Սուկոյան
ԱմուսինՆիկոլայ Կորոտկով

Կենսագրություն

խմբագրել

Վերոնիկա Սուկոյանը ծնվել է 1957 թվականին Մոսկվայում, ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանի ընտանիքում։ 1970-1976 թվականներին սովորել է Մոսկվայի Վ.Ի. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտի գեղարվեստի դպրոցում, 1976-1983 թվականներին` Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտում, պրոֆեսոր Միխայիլ Կուրիլկո-Ռյումինի ղեկավարությամբ գործող թատերական և դեկորատիվ նկարչության արհեստանոցում։ 1983-1991 թվականներին աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ֆոնդի Մոսկվայի քաղաքային ընկերությունում։ Ստեղծագործական գործուղումների է մեկնել Թուրքմենստան, Կարակալպակստան (Ուզբեկստան), Տաջիկստան (Ռոգունի ՀԷԿ), Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստանի Յարոսլավլի և Տվերի մարզեր։ 1984-1988 թվականներին եղել է Ռուսաստանի նկարիչների միության Մոսկվայի բաժամունքին կից Երիտասարդ նկարիչների և արվեստագետների միության անդամ։ 1988 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության (այժմ ՝ Ռուսաստանի), Մոսկվայի գեղանկարիչների միության անդամ[1]։ 1991-1998 թվականներն աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի գեղարվեստի դպրոցում որպես նկարչության, գեղանկարչության և կոմպոզիցիայի ուսուցիչ։ 1994 թվականից եղել է Արվեստի միջազգային հիմնադրամի անդամ, Արվեստների պետական մասնագիտացված ինստիտուտի դասախոս, 2008 թվականի հոկտեմբերից` Մշակութային կենտրոնների հասարակական խորհրդի անդամ[Նշում 1][2]։

Աշխատում է բնանկարի, նատյուրմորտի, դիմանկարի ժանրերում յուղանկարչության տեխնիկայով։ Հիմնական աշխատանքների շարքը նվիրված է հետևյալ թեմաներին`

  • Մոսկվա - Հարավ-Արևմուտք (բնանկարների շարք),
  • Տվերի մարզի Պուշկինյան վայրեր (ինտերիերի և բնանկարների շարք),
  • Ֆրանսիացի նկարիչների կտավներ (նատյուրմորտների շարքեր)։

Ստեղծագործություները գտնվում են պետական արվեստի թանգարաններում` Տուլայում, Կուրսկում, Տվերում (Բեռնովո) և մասնավոր հավաքածուներում։ Վերոնիկա Սուկոյանը հանդիսանում է Խորհրդային մշակույթի ֆոնդի նվիրատուներից։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • Ալեքսանդր Պուշկինի թանգարան Բեռնովոյում (1988)
  • «Բիբլիո - Գլոբուս» առևտրի տուն (1997)
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի ակադեմիական արվեստի լիցեյ (1999)
  • Մոսկվայի նկարիչների միության Գեղանկարիչների ընկերակցության գեղանկարչության արվեստի պատկերասրահ (2008 թվականի սեպտեմբեր)
  • 1982 թվականից՝ «գեղանկարչություն» բաժնի բոլոր մակարդակների 50 մասնագիտական ցուցահանդեսների մասնակից։

Նշումներ

խմբագրել
  1. Создан по инициативе ряда известных деятелей культуры и искусства в связи с планами Московского правительства по строительству многофункционального комплекса «Апельсин» по проекту Нормана Фостера на месте здания ГТГ-ЦДХ в парке Искусств на Крымской набережной.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Сукоян Вероника Николаевна (Sukoyan Veronika) - Каталог художников | Художники | Московские Живописцы». moscow-painters.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  2. Сукоян Вероника Николаевна

Արտաքին հղումներ

խմբագրել