Նիկոլայ Կորոտկով (նկարիչ)

ռուս նկարիչ

Նիկոլայ Նիկոլաևիչ Կորոտկով (ռուս.՝ Николай Николаевич Коротко́в, փետրվարի 19, 1956(1956-02-19), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գծանկարիչ, մանկավարժ, Մ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի նկարիչ (1997 թվականից)։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (2012)[1]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2015)։

Նիկոլայ Կորոտկով
ռուս.՝ Николай Николаевич Коротков
Ծնվել էփետրվարի 19, 1956(1956-02-19) (68 տարեկան)
ԾննդավայրԲիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Պատվո շքանշան
ՌԴ վաստակավոր նկարիչ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինՎերոնիկա Սուկոյան

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Կորոտկովը ծնվել է 1956 թվականին, Ղրղզական ԽՍՀ Ֆրունզե քաղաքում։ 1975 թվականին Ֆրունզեի արվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ինստիտուտի գծանկարչության ֆակուլտետ (պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Պոնոմարյովի արվեստանոց)։ 1978 թվականից ակտիվորեն մասնակցել է տարածաշրջանային, համառուսաստանյան, համամիութենական, ինչպես նաև արտասահմանյան և միջազգային ցուցահանդեսների։ 1981 թվականին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, ընդունվել է ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի գծանկարչության ստեղծագործական արվեստանոց՝ Օ. Գ. Վերեյսկու ղեկավարությամբ։ 1985 թվականին ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։ 1990-1997 թվականներին, ընդմիջումներով, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի արվեստի լիցեյում դասավանդել է նկարչություն և գեղանկարչություն։ 1997 թվականից աշխատում է Մ. Բ. Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայում[2]։ 2006-2008 թվականներին Արվեստի պետական մասնագիտացված ինստիտուտում ղեկավարել է գծանկարչական արվեստանոցը։ 2007 թվականից Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան արվեստի պետական ակադեմիական ինստիտուտի գծանկարչության ամբիոնի դոցենտ է։

Ամուսնացած է նկարչուհի Վերոնիկա Սուկոյանի հետ։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • «Մոսկվա» գծանկարչական շարք (1984)
  • «Կոստրոմայի հողի վրա» գծանկարչական շարք (1987)
  • Պոլիպտիխ «Հին Ռուսիայի մեծ իշխանները» (1997)
  • «Լռության րոպե» տրիպտիխ (2005)
  • Պետրոս I-ի դիմանկարը (2007)

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КОРОТКОВ Николай Николаевич». rah.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. Николай Николаевич Коротко́в
  3. 75 лет студии военных художников имени М. Б. Грекова