Մարկո Առնաուտովիչ
Մարկո Առնաուտովիչ (ապրիլի 19, 1989[1][2][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը ներկայումս որպես հարձակվող խաղում է անգլիական Պրեմիեր լիգայի Վեսթ Հեմ Յունայթեդում և Ավստրիայի հավաքականում։ Առնաուտովիչը սկսեց իր կարիերան Ավստրիայի երիտասարդական թիմերից մեկում՝ «Վիեննա»-ում։ Հետո նա պայմանագիր կնքեց հոլանդական Տվենտեի հետ 2006 թվականին։ 2008/09 սեզոնին նա վարձավճարով տեղափոխվեց իտալիական «Ինտերնացիոնալե», որտեղ նա խաղաց ընդամենը 3 խաղ, բայց դա վնասվածքի պատճառով էր։ Հետո նա 2010 թ.-ի հունիսին գնաց Գերմանիա Վերդեր Բրեմեն։ Նա այնտեղ խաղաց 3 տարի և շատ օգտակար էր այդ թիմին։ 2013 թվականի սեպտեմբերին Առնաուտովիչը գնաց անգլիական թիմ՝ Սթոք Սիթի։ Նա Սթոքում 4 տարեշրջան անցկացրեց և խփեց 26 գոլ 145 խաղում։ 2017 թվականի հուլիսին նա գնաց Վեսթ Հեմ Յունայթեդ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Նա շատ երկար է խաղացել Ավստրիայի հավաքականում և դեռ խաղում է, նա օգնեց իր հավաքականին անցնելու ՈւԵՖԱ-ի Եվրո 2016-ի գավաթի play off: Առնաուտովիչը ունի գերազանց դրիբլինգ, տեխնիկա և հարված։
Մարկո Առնաուտովիչ գերմ.՝ Marko Arnautović | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՄարկո Առնաուտովիչը ծնվել է 1989 թվականի ապրիլի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ 1995 թվականից սկսել է խաղալ Վիեննայի երիտասարդական ակումբներում։ Այնուհետև նա տեղափոխվել է Նիդերլանդներ և պայմանագիր կնքել հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբի հետ։ 2006 թվականից անցել է պրոֆեսիոնալ կարիերայի։
Կարիերա
խմբագրելՄարկոն չորս տարի անցկացրել է հոլանդական «Տվենտե» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականի մայիսի 30-ից մինչև 2010 թվականը հանդես է եկել իտալական «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբում[4][5]։ 2010 թվականին Առնաուտովիչ քառամյա պայմանագիր է կնքել գերմանական Վերդերի Բրեմենի հետ[6]։ 2013 թվականին, խախտելով պայմանագիրը, տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»։
2016-ի հանդիպումները Ավստրիայի հավաքականում
խմբագրելՄարկո Առնաուտովիչը հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում նա անցկացրել է հետևյալ հանդիպումները.
- Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ - հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով
- Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ - հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով. Առնաուտովիչը փոխարինվել է 79-րդ րոպեին
- Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ - հանդիպումը ավարտվել է 1-0 հաշվով. Առնաուտովիչը կատարել է գոլային փոխանցում
- Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ - հանդիպումը ավարտվել է 1-0 հաշվով. Առնաուտովիչը փոխարինվել է վերջին ավելացված 1 րոպեում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Մարկո Արնաուտովիչի տեղափոխվելը իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբ (անգլ.)
- ↑ «Ինտերի շարքերը համալրվել է նոր ֆուլտբոլիստով 2009 թվականին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Հարձակվող Մարկո Արնաուտովիչը տեղափոխվել է Վերդենի Բրեմեն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Առնաուտովիչ» հոդվածին։ |