Ժոզե Ֆոնտե

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ժոզե Միգել դա Ռոչա Ֆոնտե (պորտ.՝ José Miguel da Rocha Fonte, դեկտեմբերի 22, 1983(1983-12-22)[1], Պենաֆիել, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Սաութհեմփթոն» ակումբի պաշտպան։

Ժոզե Ֆոնտե
պորտ.՝ José Fonte
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Միգել դա Ռոչա Ֆոնտե
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Պենաֆիել, Պորտուգալիա
Հասակ 187 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 6
Պատանեկան կարիերա
1991-1994 Պորտուգալիա Պենաֆիել
1994-2002 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
1997-2000  Պորտուգալիա Սակավենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն Բ 59 (0)
2004—2005 Պորտուգալիա Ֆելգեյրաշ 28 (1)
2005 Պորտուգալիա Վիտորիա Սետուբալ 15 (0)
2006—2008 Պորտուգալիա Բենֆիկա 0 (0)
2006  Պորտուգալիա Պասուշ դե Ֆերեյրա 11 (1)
2006—2007  Պորտուգալիա Էշտրելա Ամադորա 25 (1)
2007—2010 Անգլիա Կրիստալ Պալաս 84 (6)
2010-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 243 (15)
Ազգային հավաքական
2006 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 1 (0)
2006 Պորտուգալիա Պորտուգալիա Բ 1 (0)
2014—ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Ժոզեի կրտսեր եղբայր Ռույը նույնպես մասնագիտական ֆուտբոլիստ է։

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ժոզե Ֆոնտեն «Կրիստալ Պալասի» կազմում
 
Ժոզե Ֆոնտեն «Սաութհեմփթոնի» կազմում

Ֆոնտեն համարվում է Լիսաբոնի «Սպորտինգի» սանը[2]։ Ակումբային ակադեմիայի ավարտից հետո Ժոզեն երկու տարի հանդես եկավ թիմի երկրորդ կազմում, իզուր փորձելով հայտնվել հիմնական կազմում։ 2004 թվականին խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով նա տեղափոխվեց Սեկունդայում հանդես եկող «Ֆելգեյրաշ» ակումբ։ 2005 թվականին համալրեց Ստարիշ Լիգայում հանդես եկող «Վիտորիա Սետուբալի» շարքերը։

2006 թվականի սկզբին Ժոզեն պայմանագիր կնքեց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով նա միանգամից վարձակալության հանձնվեց «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբին։ Մրցաշրջանի երկրոդր կեսը վարձավճարով խաղաց «Էշտրելե» ակումբում[3].

2007 թվականին Ֆոնտեն լուծարեց «Բենֆիկայի» հետ պայմանագիրը և ազատ գործակալի իրավունքներով տեղափոխեց Չեմպիոնշիպում հանդես եկող անգլիական «Կրիստալ Պալաս» ակումբ[4]։ 2008 թվականի ապրիլի 7-ին «Սթոք Սիթի» ակումբի դեմ խաղում նա «արծիվների» կազմում խփեց իր առաջին գոլը[5]։ 2010 թվականի սկզբին Ժոզեն տեղափոխվեց «Սաութհեմփթոն»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 1,2 միլիոն ֆունտ։ Պայմանագիրը կնքվեց 3,5 տարով[6]։ Հունվարի 16-ին «Միլուոլա» ակումբի դեմ խաղում նա դեբյուտեց առաջին լիգայում[7]։ Օգոստոսի 28-ին, «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Սաութհեմփթոնում»[8]։ 2011 թվականին Ժոզեն օգնեց թիմին դուրս գալ Չեմպիոնշիպ և ճանաչվեց մրցաշրջանում ակումբի լավագույն խաղացող։ Դառննալով թիմի առանցքային պաշտպան՝ Ֆոնտեն օգնեց ակումբին Չեմպիոնշիպում զբաղեցնել երկրորդ տեղը և դուրս գալ Պրեմիեր Լիգա։ 2012 թվականի օգոստոսի 19-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում նա դեբյուտեց Պրեմիեր Լիգայում[9]։ Հոկտեմբերի 7-ին, «Ֆուլհեմի» դեմ խաղում Ժոզեն դարձավ դուբլի հեղինակ, Պրեմիեր Լիգայում խփելով իր առաջին երկու գոլերը[10]։ 2014 թվականի հունվարին մարզման ժամանակ Ֆոնտեի և Պաբլո Օսվալդոի միջև տեղի ունեցավ ընդհարում, որի արդյունքում Ժոզեն ստացավ դեմքի որոշակաի հեմատոմաներ[11]։ Նույն թվականի ամռանը Ադամ Լալլանայի՝ ակումբի հեռանալուց հետո Ֆոնտեն նշանակվեց թիմի ավագ։ Օգոստոսին նա երկարաձգեց «Սաութհեմփթոնի» հետ պայմանագիրը ևս երեք տարով[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականի դեմ խաղում Ժոզեն դեբյուտեց Պորտուգալիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Պեպեին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «José Fonte: "O Carlos Martins teria fácil adaptação ao futebol inglês"» [José Fonte: "Carlos Martins would adapt easily to English football"] (Portuguese). Rádio Renascença. 2010 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Jose Fonte». Holmesdale. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Palace bring in Benfica defender». BBC Sport. 2007 թ․ հուլիսի 31. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Сток Сити VS. Кристал Пэлас 1:2» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ ապրիլի 7.
  6. «Saints Sign José Fonte». Southampton F.C. 2010 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  7. «Миллуолл VS. Саутгемптон 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 16.
  8. «Бристоль Роверс VS. Саутгемптон 0:4» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 28.
  9. «Манчестер Сити VS. Саутгемптон 3:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 19.
  10. «Саутгемптон VS. Фулхэм 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 7.
  11. «Dani Osvaldo: Southampton suspend striker for fighting». BBC Sport. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  12. «We're delighted to announce that José Fonte has signed a new three-year deal, keeping him at #SaintsFC until 2017». Southampton FC Twitter. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  13. «Аргентина VS. Португалия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 18.

Արտաքին հղումներ խմբագրել