Վեներան համոզում է Հեղինեին սիրել Պարիսին

«Վեներան համոզում է Հեղինեին սիրել Պարիսին», ավստրիացի նկարչուհի Անգելիկա Քաուֆմանի նկարը, որը գտնվում է Պետական Էրմիտաժի հավաքածուում։

Վեներան համոզում է Հեղինեին սիրել Պարիսին
տեսակգեղանկար
նկարիչԱնգելիկա Քաուֆման
տարի1790
բարձրություն102 սանտիմետր[1]
լայնություն127,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրԳերմանիա[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Նկարը պատկերում է դրվագ Հոմերոսի «Իլիականից» (III. 380—418), որը պատահում է Պարիսի դատից անմիջապես հետո։ Աֆրոդիտեն (հռոմեական դիցաբանության մեջ՝ Վեներա), Պարիսից ստանալով խնձորը որպես ամենագեղեցիկ աստվածուհի, կատարում է իր խոստումը, այն է թե՝ այն կնոջ սերը, ում նա կընտրեր։ Պարիսն ընտրում է Չքնաղ Հեղինեին։

 

Ինքը կրկին վրա տվեց՝ փափագելով Ալեքսանդրին
Սպանել պղինձ իր նիզակով, բայց շատ դյուրավ՝ իբրև աստված
Խլեց նրան Աֆրոդիտեն՝ խիտ մշուշով պարուրելով,
Տարավ-դրեց կամարակապ ու հոտավետ ննջարանում։
Ինքն էլ ապա գնաց կանչի Հեղինեին - գտավ նրան՝
Կանգնած բարձր աշտարակին, շուրջը՝ բազում տրոյուհիներ։
Ձեռքով բռնած ու թափ տալով նրա զգեստը անուշաբույր՝
Դիմեց նրան - նմանվել էր այն ասրագործ կնոջը ծեր,
Որը, քանի Լակեդեմոն երկրում էին, նրա համար
Իրենց ընտիր բուրդն էր մանում ու շատ սիրում Հեղինեին։
Նմանվելով նրան՝ ասաց Աֆրոդիտե աստվածուհին.
«Այստե՛ղ արի, Ալեքսանդրը կանչում է քեզ, որ տուն գնաս.
Ինքը հիմա ննջարանում, քանդակազարդ մահճակալին,
Փայլում է իր գեղեցկությամբ ու հագուստով - չէիր ասի,
Թե եկել է ամուսնուդ հետ մենամարտից, այլ որ՝ պարի
Պիտի գնա կամ էլ նստած՝ նոր է պարից դադար առնում»։

- [2]
 

Հետագա իրադարձությունները (Հեղինեի առևանգումը) առիթ են հանդիսանում Տրոյական պատերազմն սկսելու համար։

Նկարի ձախ մասում պատկերված են զրուցող Վեներան և Հեղինեն, իսկ աջ մասում Կուպիդոնը նրանց մոտ է ուղեկցում Պարիսին։ Կենտրոնում սյան հիմքին կա դժվարընթեռնելի գրություն և ամսաթիվ՝ Angelica Kauffmann pinx. 1790։

Պատմություն

խմբագրել
 
Անգելիկա Քաուֆմանի նկարը Ձմեռային պալատի 348-րդ սրահում

Նկարն ստեղծվել է 1790 թվականին իշխան Նիկոլայ Յուսուպովի պատվերով։ Դրա հետ գոյություն է ունեցել նաև զույգ նկար՝ «Օվիդիուսը աքսորի մեջ գրում է «Կերպարանափոխությունները» (գտնվելու վայրն այժմ անհյատ է)։ Պատվերը կատարվելուց հետո այն ուղարկվել է Ռուսաստան, գտնվել է Յուսուպովների տարբեր պալատներում և կալվածքներում, մինչև որ հայտնվել է Սանկտ Պետերբուրգում Յուսուպովների պալատում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այս նկարը իշխան Յուսուպովի հավաքածուի այլ ստեղծագործությունների հետ պետականացվել է և 1925 թվականին ընդգրկվել Պետական Էրմիտաժում[3][4]։ 2021 թվականի ամառվանից այն ցուցադրվում է Ձմեռային պալատի Պահուստային պատկերասրահում, 348-րդ սրահ։

Վերլուծություն

խմբագրել

Բրիտանացի արվեստաբան Լինդա Ռ. Էդդին իրականացրել է նկարի պատկերագրական վերլուծություն։ Նրա կարծիքով՝ կերպարների մարմինների պատկերումը հունական «Ափրոդիտեն տրամադրում է Հեղինեին սիրել Պարիսին» բարձրաքանդակի (Ք.ա. 1-ին դար - Ք.հ. 1-ին դար) ազատ վերարտադրությունն է, որը պահվում է Նեապոլի Կապոդիմոնտե թանգարանում։ Հնարավոր է, որ Քաուֆմանը ծանոթ է եղել Վատիկանի Պիո-Կլեմենտինո թանգարանում գտնվող նմանատիպ հարթաքանդակին, որը համարվում է առաջինի կրկնօրինակումը։ Էդդին նաև կարծում է, որ Կուպիդոնի կերպարն ունեցել է իր նախատիպ Կուպիդոնը՝ պատկերված Պոմպեյի «Քնած Արիադնեին հայտնաբերող Բաքոսը» որմնանկարում։ Այս որմնանկարն արդեն պեղվել և հանրությանն էր ներկայացվել 1770 թվականին, և Քաուֆմանը կարող էր ծանոթ լինել դրա հետ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38242/
  2. «Իլիական». zangak.am. էջեր 106–107.
  3. Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV—XVIII веков. Эрмитаж. — СПб.: Искусство-СПБ, 1992. — С. 336.
  4. «Венера уговаривает Елену любить Париса - ГЭ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  5. Eddy, Linda R. An Antique Model for Kauffmann’s Venus Persuading // The Art Bulletin. — N 58 (December 1976). — P. 569—573.