Պիո-Կլեմենտինո թանգարան
Պիո-Կլեմենտինո թանգարան (իտալ.՝ Museo Pio-Clementino), թանգարան Վատիկանի առաքելական պալատում։
Պիո-Կլեմենտինո թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և հնագիտական թանգարան |
Երկիր | Վատիկան |
Տեղագրություն | Վատիկան |
Մասն է | Վատիկանի թանգարաններ |
Կայք | museivaticani.va/content/museivaticani/it/collezioni/musei/museo-pio-clementino/Museo-Pio-Clementino.html(իտալ.) |
Թանգարանը կառուցվել է Հռոմի պապեր Կղեմես XIV-ի (1769-1774) և Պիա VI-ի (1775-1799) հանձնարարությամբ։ Թանգարանի ստեղծման նպատակն էր պահպանել հին հունական և հռոմեական հայտնի արվեստի ստեղծագործությունները[1]։
Ցուցադրություն
խմբագրելԱրձան | Անվանում | Որմնախորշ |
---|---|---|
«Լաոկոոն և որդիներ» մարմարյա խումբ. (մ.թ.ա. 1-ին դար, 184 սմ) Հնարավոր է, որ այն եղել է Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոսի կայսերական պալատում։ 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմում՝ Ներոնի ոսկե տան տարածքում։ Արձանը վերանորոգել է Միքելանջելոն, ով էլ փոխարինել է Լաոկոոնի անհետ կորած աջ ձեռքը։ Պլինիոս Ավագը իր «Naturalis historia» (հայերեն՝ բնական պատմություն) աշխատությունում գրել է, որ ստեղծագործության հեղինակներն են հռոդոսցի քանդակագործներ Աֆինոդորը, Ագեսանդրոսը և Պոլիդորը։ | ||
Պերսևս. իտալացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացիչ Անտոնիո Կանովայի աշխատանքը (1800-1801)։ Քանդակվել է Պիյ VII Հռոմի պապի պատվերով, քանի որ արձանի բնօրինակ տարբերակը ավերվել էր Նապոլեոն Բոնապարտի կողմից։ Պերսևսը պատկերված էր Հադեսի սաղավարտով, Հեփեստոսի սրով և Հերմեսի սանդալներով, ձեռքին՝ Մեդուսա Գորգոնայի գլուխը։ | ||
Ապոլլոն Բելվերդերյան. Վատիկանի ամենահայտնի արձաններից մեկը, որը ներառվում էր 1509 թվականի թանգարանային հավաքածուի մեջ։ Հռոմեական մարմարյա բնօրինակի հեղինակն է աթենական քանդակագործ Լեոխարեսը։ | ||
Հերմեսի արձանը Պրաքսիտելեսի բնօրինակի հռոմեական պատճենն է։ Օլիմպոս լեռան գագաթին կանգնեցվել է ժամանակավոր։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Pomella, Andrea Vatikanische Museen.— Vatikan: Italia Editrice, 2007. — ISBN 978-3-7954-1947-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիո-Կլեմենտինո թանգարան» հոդվածին։ |