Վարդուհի Խաչատրյան

հայ երգիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդուհի Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Վարդուհի (Ռոզա) Կարապետի Խաչատրյան (սեպտեմբերի 4, 1927(1927-09-04)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2015(2015-08-23)[1], Երևան[2]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1982

Վարդուհի Խաչատրյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՌոզա Խաչատրյան
Ի ծնե անունՎարդուհի Խաչատրյան
Ծնվել է1927 սեպտեմբերի 4
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 23, 2015(2015-08-23) (տարիքը 87)
Ժանրերժողովրդական
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն Խմբագրել

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի[3]։ Կատարել է գուսանական երգեր, կոմպոզիտորական ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի, Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի։

Ստեղծագործական գործունեությունը սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետև հանդես է եկել Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թաթուլ Ալթունյանի անվան), եղել է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի։

Մրցանակներ, պարգևներ Խմբագրել

Երգեր Խմբագրել

  • «Կռունկ»
  • «Մախմուր աղջիկ»
  • «Իմ անուշ տավիղ»
  • «Ղարաբաղի եղնիկ»
  • «Ծիծեռնակ»
  • «Լուռ գնաց»

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել