Բացել գլխավոր ցանկը

Անտոն Սարգսի Մայիլյան (մարտի 16, 1880(1880-03-16) կամ մարտի 16 (28), 1880, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1942(1942-04-20), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։

Անտոն Մայիլյան
Անտոն Մայիլյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 16, 1880(1880-03-16) կամ մարտի 16 (28), 1880
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 20, 1942(1942-04-20) (62 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և ուսուցիչ
ՇրջանավարտՆերսիսեան դպրոց

ԿենսագրությունԽմբագրել

Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ 1910-1917 թվականներին խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հովհաննես Թումանյանի, 1925), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մայիլյանը (ծնվել է 21.10.1926, Թբիլիսի), կոմպոզիտոր է, դիրիժոր և մանկավարժ։

ԳրականությունԽմբագրել

Մանուկյան Մ., Անտոն Մայիլյան, Ե., 1965[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 200