Վասիլի Պուստովոյտ
Վասիլի Ստեպանովիչ Պուստովոյտ (ռուս.՝ Василий Степанович Пустовойт, հունվարի 2 (14), 1886, Տարանովկա, Զմիյովի շրջան, Ուկրաինա - հոկտեմբերի 11, 1972[1], Կրասնոդար, ԽՍՀՄ[1]), խորհրդային սելեկցիոներ, ԽՍՀՄ ԳԱ (1964) և ՀամԳԳԱ (1956) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1957, 1963), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969)։
Վասիլի Պուստովոյտ Василий Пустовойт | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2 (14), 1886 Տարանովկա, Զմիյովի շրջան, Ուկրաինա |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1972[1] (86 տարեկան) Կրասնոդար, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Սլավոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կենսաբան և գենետիկ |
Հաստատություն(ներ) | Կուբանի պետական ագրարային համալսարան |
Գործունեության ոլորտ | Արհեստական ընտրություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լենինի անվան ՀամԳԳԱ |
Ալմա մատեր | Կուբանի պետական ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտը (Կրասնոդար, 1926), որտեղ եղել է գենետիկայի, սելեկցիայի և սերմնաբուծության ամբիոնի վարիչ (1926-1930)։ 1912 թվականին Կուբանի գյուղատնտեսական դպրոցին կից կազմակերպել է «Կրուգլիկ» սելեկցիոն փորձադաշտը, որը 1932 թվականին վերակազմվել է Ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ-ի։
Աշխատանքներ խմբագրել
1935-1972 թվականները այս ինստիտուտում եղել է ձիթատու կուլտուրաների սելեկցիայի և սերմնաբուծության բաժնի ու արևածաղկի սելեկցիայի լաբորատորիայի վարիչը։ Պուստովոյտը արևածաղկի ձիթատու սորտերի սելեկցիայի նախաձեռնողներից է։
Մշակել է արևածաղկի սերմնաբուծությունը բարելավող նոր, բարձր արդյունավետ սելեկցիայի համակարգեր։ Ստեղծել է արևածաղկի բարձր ձիթատու (բացարձակ չոր սերմերի յուղայնությունը մինչև 57%), վարակադիմացկուն 20 սորտ։ 1974 թվականին Պուստովոյտի ստեղծած սորտերը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էին արևածաղկի սորտային ցանքերի կեսից ավելին, արտասահմանյան երկրներում՝ մոտ 1 միլիոն հա։ ՌԽՖՍՀ 3-5 և 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով, մեդալներով, արտասահմանյան երկրների 3 շքանշաններով։ ԽՍՀՄ պետական (1946), լենինյան (1959) մրցանակներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Пустовойт Василий Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 465)։ |